(ուժը կորցրել է 01.09.06 թվականից` 09.11.05 թիվ 1933-Ն որոշում)
i
040.0466.190799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 1999 թվականի թիվ 466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի «0200 Հումանիտար - սոցիալական մասնագիտություններ» բաժնի «0222 Կրոնագիտություն (աստվածաբանություն)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«0222 Աստվածաբանություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 19-ից: