Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՄԱՏԵՂ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին 2005 թ. օգոստոսի 26-ի համաձայնագրի և Կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցության մասին 1995 թ. փետրվարի 10-ի համաձայնագրի վրա,

ձգտելով աջակցել տեսալսողական ոլորտում համագործակցության զարգացմանը,

հաշվի առնելով այն ներդրումը, որ համատեղ ֆիլմարտադրությունն ունի կինեմատոգրաֆիայի զարգացման, ինչպես նաև պետությունների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման գործում,

հաստատելով իրենց մտադրությունը` ամեն կերպ աջակցելու յուրաքանչյուր Կողմի պետությունում ֆիլմերի արտադրությանն ու օգտագործմանը` իրենց օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերվող տերմինները նշանակում են.

«ֆիլմ» - ստեղծագործական մտահղացման հիմքի վրա գեղարվեստական, փաստավավերագրական, գիտահանրամատչելի, կրթական, անիմացիոն, հեռուստատեսային կամ այլ ձևով ստեղծված տեսալսողական ստեղծագործություն, որը բաղկացած է կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված, թեմատիկ ամբողջականության մեջ միավորված, հետևողականորեն իրար հետ կապված կադրերից և նախատեսված է ընկալման համար համապատասխան տեխնիկական սարքավորումների միջոցով;

«պրոդյուսեր» - Կողմի պետության քաղաքացի կամ Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, որը պատասխանատու է ֆիլմի ֆինանսավորման, արտադրության և/կամ օգտագործման համար,

համապրոդյուսերներ - պրոդյուսերներ, որոնք կապված են ֆիլմի համատեղ արտադրության և/կամ օգտագործման մասին պայմանագրով, ներառյալ` մասնակցությունը դրա ֆինանսավորմանը,

«համատեղ արտադրության ֆիլմ» - ֆիլմ, որի արտադրությունն իրականացնում են երկու և ավելի Կողմերի համապրոդյուսերներ,

«ազգային ֆիլմ» - համատեղ արտադրության ֆիլմ, որի հանդեպ կիրառվում են ազգային կինոյին ցուցաբերվող պետական աջակցության բոլոր ձևերը` Կողմերից գոնե մեկի պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

«Ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ ստանալու կարգը և պայմանները հաստատվում են համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ տալու մասին Կանոնակարգով, որը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը (այսուհետ` Կանոնակարգ): Կողմերի իրավասու մարմիններն իրավունք ունեն որոշել համատեղ արտադրության ֆիլմերին ցուցաբերվող պետական աջակցության ձևը և ծավալը կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային օրենսդրության ընդունման և/կամ լրամշակման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ տալու մասին որոշումը յուրաքանչյուր առանձին դեպքում ընդունում են Կողմերի իրավասու մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից մեկի իրավասու մարմինների` համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ տալու մասին որոշումը կարող է չեղյալ հայտարարվել նրանց կողմից, երբ ֆիլմը դադարում է համապատասխանել Կանոնակարգի պայմաններին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն աջակցություն են ցուցաբերում գեղարվեստական-արտադրական անձնակազմի` իրենց տարածք մուտք գործելուն և այնտեղից մեկնելուն, ինչպես նաև համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ժամանակավոր ներկրմանն ու արտահանմանը` Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Համատեղ արտադրության ֆիլմերի մակագրություններում, ինչպես նաև գովազդային արտադրանքում նշվում են ֆիլմերի համատեղ արտադրությանը մասնակցած Կողմերի պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համատեղ արտադրության ֆիլմերի օգտագործումն ու տարածումը ենթակա չեն որևէ սահմանափակումների, բացառությամբ Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմի» կարգավիճակ տալը չի պարտավորեցնում Կողմի պետությանն իր տարածքում այդ ֆիլմերի ցուցադրման թույլտվություն տալ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ պետությունների համագործակցության` սույն Համաձայնագրի դրույթները կիսող և դրանից բխող պարտավորություններն ընդունող մասնակից պետությունների միանալու համար: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Ժամկետը լրանալուց հետո Համաձայնագրի գործողությունն ամեն անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:

 

Կատարված է Քիշինև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

 

Հավելված

Համատեղ ֆիլմարտադրության մասին

2008 թ. նոյեմբերի 14-ի

համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՖԻԼՄԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄ»-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն Կանոնակարգը նախատեսում է համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ տալու կարգը և պայմանները:

1. Համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ տալու համար պրոդյուսերը /համապրոդյուսերները/ Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմիններին համապատասխան հայտ են ներկայացնում: Այդպիսի հայտ կարող է ներկայացվել ինչպես ֆիլմի արտադրությունը սկսելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում, բայց պրոդյուսերների /համապրոդյուսերների/ միջև փոխադարձ վճարումների ժամկետի ավարտից ոչ ուշ:

Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը:

1.1. Ֆիլմի գրական սցենարը կամ ընդհանուր տեսությունը, որոնք պատրաստվել են Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության պահանջներին համապատասխան:

1.2. Ֆիլմում օգտագործվող ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքների փաստաթղթային հաստատումը:

1.3. Գեղարվեստական-արտադրական անձնակազմի /այսուհետ ԳԱԱ/ ցուցակը, որտեղ նշվում է քաղաքացիությունը և կատարվող աշխատանքի տեսակը, գլխավոր դերակատարների ցուցակը, որտեղ նշվում է նրանց քաղաքացիությունը: ԳԱԱ-ի անդամներ համարվում են այն անձինք, որոնք Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությամբ ճանաչվում են որպես այդպիսին:

1.4. Ֆիլմի արտադրության օրացուցային ներկայացման ծրագիրը:

1.5. Ֆիլմի ռեժիսորի և սցենարի հեղինակի հետ գործող պայմանագիրը:

1.6. Իրավաբանական անձ հանդիսացող պրոդյուսերների /համապրոդյուսերների/ հիմնարար փաստաթղթերը:

1.7. Ֆիլմի արտադրության բիզնես պլանը:

1.8. Պրոդյուսերների /համապրոդյուսերների/ միջև համատեղ ֆիլմարտադրության պայմանագրի նախագիծը կամ գործող պայմանագիրը:

2. Պրոդյուսերների /համապրոդյուսերների/ միջև պայմանագրի նախագիծը կամ գործող պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

2. 1. Ֆիլմի վերնագիրը:

2. 2. ֆիլմի պրոդյուսերների /համապրոդյուսերների/ անվանումները /անունները/ և./կամ/ իրավաբանական /փոստային/ հասցեները:

2. 3. Ֆիլմի ռեժիսորների և սցենարի հեղինակների անուններն ու ազգանունները:

2. 4. Ֆիլմի արտադրության ծախսերի նախահաշիվը, որտեղ նշվում են ֆինանսավորման աղբյուրները, ներառյալ` Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված հարկերի մասին տեղեկությունները, ինչպես նաև պրոդյուսերներից /համապրոդյուսերներից/ յուրաքանչյուրի ներդրման տոկոսային բաշխումը:

2. 5. Ֆիլմի առևտրային իրացումից ստացված եկամուտների բաշխման կարգը:

2. 6. Ֆիլմի արտադրության ժամկետները:

2. 7. Պայմանագրի պայմանները չկատարելու համար պրոդյուսերների /համապրոդյուսերների/ պատասխաանատվությունը:

Պայմանագրում կատարվող փոփոխություններն ու լրացումները ներկայացվում են Կողմերի իրավասու մարմինների համաձայնեցմանը մինչև ֆիլմի աշխատանքային պատճենի /ֆիլմը մեկ ժապավենի վրա ձայնագրելը/ պատրաստման ժամկետի ավարտը:

3. Յուրաքանչյուր պրոդյուսերի /համապրոդյուսերի/ ներդրումը պետք է ներառի նվազագույնը ԳԱԱ-ի մեկ միավոր, գլխավոր դերակատարներից մեկին, մեկ երկրորդական դերակատար: Կողմերի իրավասու մարմինների համաձայնեցմամբ բացառիկ դեպքերում թույլատրվում է պրոդյուսերների /համապրոդյուսերների/ ներդրման ծավալի փոփոխություն:

4. Պրոդյուսերների /համապրոդյուսերների/ համապատասխան ֆինանսական ներդրումների չափաբաժինը կարող է կազմել քսանից մինչև ութսուն տոկոս:

Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում յուրաքանչյուր պրոդյուսերի /համապրոդյուսերի/ նվազագույն չափաբաժինը կարող է կազմել առնվազն տասը տոկոս, իսկ ներդրման առավելագույն չափաբաժինը` ֆիլմի արտադրության ընդհանուր արժեքի յոթանասուն տոկոսից ոչ ավել:

5. Ֆիլմերի համատեղ արտադրությունն իրականացվում է Կողմերից յուրաքանչյուրի պետության ԳԱԱ-ի կողմից:

 

Մյուս պետությունների ԳԱԱ ներկայացուցիչների մասնակցությունը թույլատրվում է, եթե ընդունվել է, որ դա անհրաժեշտ է ֆիլմի ստեղծման համար, համապրոդյուսերների փոխադարձ համաձայնության դեպքում:

6. Ֆիլմի արտադրությունն իրականացվում է Կողմերի պետությունների տարածքում, իսկ անհրաժեշտ դեպքերում` երրորդ պետությունների տարածքում` համաձայնեցնելով Կողմերի իրավասու մարմինների հետ:

7. Պրոդյուսերներից /համապրոդյուսերներից/ յուրաքանչյուրը ֆիլմի ելքային նյութերի /պատկերի և ձայնի/ համասեփականատերն է` անկախ նրանից, թե որտեղ են դրանք պահվում: Դրանք պահելու արտոնյալ իրավունք ունի այն Կողմը, որի պրոդյուսերները /համապրոդյուսերները/ առավելագույն ֆինանսական ներդրում են կատարել:

8. Պրոդյուսերներից /համապրոդյուսերներից/ յուրաքանչյուրն իրավունք ունի պահել ֆիլմի պատճենը` սեփական լեզվական տարբերակով:

9. Պրոդյուսերների /համապրոոդյուսերների/ միջև բոլոր փոխադարձ վճարումներն ավարտվում են ֆիլմի արտադրության` պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո 60 օրվա ընթացքում:

10. Համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմ»-ի կարգավիճակ տալը փաստաթղթերով ձևակերպում են Կողմերի իրավասու մարմինները ազգային ֆիլմի վկայական հանձնելու միջոցով` Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012թ. ապրիլի 5-ին

 

Հայաստանի Հանրապետության վերապահումը

 

«Համատեղ ֆիլմարտադրության մասին Համաձայնագրի» 22-րդ կետի

 

1. Հոդված 10-ի առաջին պարբերությունն ընդունվում է առանց «ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից» բառերի:

2. Հոդված 11-ը ընդունվում է հետևյալ խմբագրությամբ.

«Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախատեսված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը»:

 

Հայաստանի Հանրապետության

    Վարչապետ                          /ստորագրություն/ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բելառուսի Հանրապետության վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների

ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 22-րդ կետի

 

Համատեղ ֆիլմարտադրության մասին Համաձայնագրի վերաբերյալ

 

14 նոյեմբերի 2008թ. ք. Քիշնև

 

Բելառուսի Հանրապետությունը Համատեղ ֆիլմարտադրության մասին համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող, Համատեղ արտադրության ֆիլմերին «ազգային ֆիլմի» կարգավիճակ տալու մասին կանոնակարգի 7-րդ կետը կիրառելու է` հաշվի առնելով ազգային օրենսդրությունը:

 

Բելառուսի Հանրապետության

    Վարչապետ                          /ստորագրություն/ Ս. Սիդորսկի

 

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

 

Համատեղ ֆիլմարտադրության մասին Համաձայնագրի Անկախ Պետությունների

Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման

վերաբերյալ

 

Մոլդովայի Հանրապետությունը մասնակցելու է Համաձայնագրի դրույթների իրականացմանն այն մասով, որը չի հակասում ազգային օրենսդրության պահանջներին և տվյալ բնագավառում Մոլդովայի Հանրապետության միջազգային պարտավորություններին:

Մոլդովայի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:

 

Մոլդովայի Հանրապետության

    Վարչապետ                          /ստորագրություն/ Զ. Գրեչանի

 

 

pin
14.11.2008
Միջազգային պայմանագիր