(ուժը կորցրել է 17.03.99 թիվ 522 հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
5 փետրվարի 1996թ. թիվ 136
ՀՀ կառավարության 1996թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ
ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 5 կետի համաձայն
հ ր ա մ ա յ ու մ ե մ
1.Հաստատել «Այն գերատեսչական ակտերի ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «:
2.Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչությանը մեկ օրվա ընթացքում ՀՀ նախարարությունների ու գերատեսչություններին ուղարկել «Այն գերատեսչական ակտերի ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «:
Հաստատված է
ՀՀ արդարադատության
նախարարության 1996թ.
փետրվարի 5-Ի
թիվ 136 հրամանով
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
1. Սույն ցանկը կազմվել է ՀՀ նախագահի 1995թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշման 5 կետի համաձայն և սահմանում է ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ նախարարների, ՀՀ պետական կառավարման տարածքային մարմինների, /հետագայում նախարարություններ/, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների /հետագայում գերատեսչություններ/ կողմից ընդունված նորմատիվ բնույթ չկրող այն ակտերի /հետագայում գերատեսչական ակտեր/ ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման ենթակա չեն ՀՀ նախարարությունների և ՀՀ գերատեսչություններ կողմից ընդունված հետևյալ գերատեսչական ակտերը`
ա/ առանձին կոնկրետ ձեռնարկության կամ ձեռնարկությունների, հիմնարկի կամ հիմնարկների, կազմակերպության կամ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացու կամ քաղաքացիների վերաբերյալ ընդունված ակտերը.
բ/ առանձին կոնկրետ ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ինչպես նաև քաղաքացուն /քաղաքացիներին/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տույժերի, տուգանքների կամ այլ պատժամիջոցների ենթարկելու, լիցենզիաներ, թույլատվություններ, արտոնագրեր տալու կամ այլ իրավունքներ վերապահելու մասին ընդունված ակտերը.
գ/ աշխատանքային հարաբերությունները կարգավորող /աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, աշխատանքի և հանգստի ժամանակը կարգավորող, խրախուսանք կամ տույժ սահմանող և այլ/ առանձին կոնկրետ աշխատողի /աշխատողների վերաբերյալ ընդունված ակտերը /հրամանները/.
դ/ առանց պարզաբանման կամ մեկնաբանման տեղերն ի գիտություն կամ ի ղեկավարություն ուղարկվող գործող օրենսդրության ակտերը.
ե/ նախարարության կամ գերատեսչության ներքին գործավարությունը կարգավորող հրամանները.
զ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու վերաբերյալ ծանուցագրերը և հրամանները.
է/ կոնկրետ առանձին հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության, ինչպես նաև քաղաքացու դիմումի կամ գանգատի համաձայն նրանց տրվող պարզաբանումները.
ը/ ակտեր, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումների կամ նախարարությունների ու գերատեսչությունների պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտերի կատարմանը և իրենց մեջ չեն պարունակում իրավական համապարտադիր նորմեր, պարզաբանումներ կամ մեկնաբանումներ.
թ/ նախարարությունում կամ գերատեսչությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին հրամանները.
ժ/ կոնկրետ հիմնարկ, ձեռնարկություն կամ կազմակերպություն կամ կառուցվածքային ստորաբաժանում հիմնադրելու, վերակազմավորելու կամ լուծարելու, դրանց կանոնադրությունները կամ կանոնակարգերը հաստատելու վերաբերյալ հրամանները.
ի/ աշխատանքի բաժանման կամ կոնկրետ աշխատողի /աշխատողների/ աշխատանքային պարտականությունները սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ հրամանները.
լ/ կոնկրետ որոշակի գույքի ձեռքբերման, օտարման, վարձակալության տալու, օգտագործման տալու, դուրս գրելու կամ այլ հարցերի վերաբերյալ հրամանները.
խ/ այլ հրամաններ կամ այլ ակտեր, որոնք չեն պարունակում իրավական համապարտադիր կատարման ենթակա նորմեր: