Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...

11.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2014  -ից մինչեւ   11.10.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.18 թիվ 18-Ն հրաման)

i

100.0068.130114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        01            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 հոկտեմբերի 2013 թվականի N 68-Ն

 

i

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի գ) ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման չափորոշիչը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 31-ի

N 68-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով սահմանվում են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայությունը կազմակերպվում է և կազմակերպամեթոդական աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված մասնագիտացված դիսպանսերային բժշկական կազմակերպություններում (այսուհետ` Դիսպանսեր)` հակատուբերկուլյոզային, նյարդահոգեբուժական, թմրաբանական, հակաուռուցքային, մաշկավեներաբանական դիսպանսերներում, մասնագիտացված դիսպանսերների բացակայության դեպքում` տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում գործող կաբինետներում: Արյունաբանական հիվանդների դիսպանսերային հսկողությունը իրականացվում է Երևանում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, իսկ մարզերում` պոլիկլինիկաների ուռուցքաբանական կաբինետներում:

3. Դիսպանսերը տվյալ մասնագիտության գծով ապահովում է իրեն կցված տարածքի բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` անկախ հիվանդի տարիքից և սոցիալական անապահով կամ հատուկ խմբերին պատկանելությունից, ինչպես նաև իրականացնում է իրեն կցված տարածքում (տարածաշրջանում, մարզում, Երևանում կամ ամբողջ հանրապետությունում) տվյալ մասնագիտության գծով կազմակերպամեթոդական օգնությունը, այդ թվում` տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների համապատասխան մասնագետների կողմից ուղեգրված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված հիվանդների մասնագիտական խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում նաև լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հրամանով հաստատված կցումների համաձայն: Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում դիսպանսերը իրականացնում է նաև հիվանդանոցային մասնագիտացված բժշկական օգնություն:

4. Դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայությունը ընդգրկում է.

1) հիվանդների բուժական կանխարգելիչ օգնության ցուցաբերումը, քրոնիկ հիվանդների դիսպանսերային շարունակական հսկողության ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված դիսպանսերային հսկողության սխեմաների համաձայն,

2) բժշկական ցուցումների առկայության դեպքում` անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը,

3) հիվանդների բժշկական, հոգեբանական և աշխատունակության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև հիվանդների հաշվառումը, սահմանված ձևով վիճակագրական տվյալների ամփոփումը և տարեկան հաշվետվությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը,

4) բնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված միջոցառումների իրականացումը, կազմակերպամեթոդական աշխատանքների ապահովումը (տարվա ընթացքում առնվազն 2 անգամ արտագնա խորհրդատվություն հանրապետության յուրաքանչյուր մարզում, սեմինարների և դասախոսությունների անցկացում, բուկլետների և մեթոդական ցուցումների լույս ընծայում),

5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող և հիվանդներին անվճար հատկացվող դեղերով ապահովումը,

6) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում,

7) բժշկական կազմակերպություններին խորհրդատվական մեթոդական օգնությամբ ապահովումը:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային բժշկական օգնությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիսպանսերները բժշկական օգնության և սպասարկման իրենց մոտ բացակայող առանձին տեսակները իրականացնում են այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային կարգով:

6. Երիկամի փոխպատվաստումից հետո հիվանդի ընթացիկ հետազոտությունը և բուժումը, ինչպես նաև արյան մեջ ցիկլոսպորինի կոնցենտրացիայի որոշումը կատարվում է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում, իսկ «սելլ-սեպտ» և «ցիկլոսպորին» (կոնսուպրեն) դեղերի հատկացումը իրականացվում է նույն կենտրոնում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն:

7. Առաջնակի դիսպանսերային հսկողության վերցնելու համար հիմք է հանդիսանում մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված բժշկական եզրակացությունը (էպիկրիզը)` համապատասխան ախտորոշմամբ:

8. Դիսպանսերում բուժաշխատողների նախաձեռնությամբ մարդու իմունային անբավարարության վիրուսի (այսուհետ` ՄԻԱՎ վարակ) վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մարդու իմունային անբավարարության վիրուսի/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ) կանխարգելման և բուժման կազմակերպման չափորոշչում նշված բնակչության խմբերին և կլինիկական ցուցումներին համապատասխան:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Մաշկավեներաբանական դիսպանսերը անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է`

1) իր սպասարկման տարածքում մշտապես բնակվող երեխաների և մեծահասակների շրջանում մաշկավեներաբանական հիվանդների վաղ հայտնաբերում,

2) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` մաշկավեներաբանական հիվանդների ուղեգրում մասնագիտացված ստացիոնարներ,

3) մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով քրոնիկ հիվանդների դիսպանսերային (շարունակական) հսկողություն,

4) ցուցումների առկայության դեպքում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մաշկավեներաբանական հիվանդների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում` առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հրամանով ընդունված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի և նույն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի համաձայն,

5) հսկողություն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով անձանց նկատմամբ, ինչպես նաև տարածքում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական ու հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում նրանց ակտիվ հայտնաբերման նպատակով ռիսկի խմբերում ընդգրկված անձանց շիճուկաբանական և այլ պարտադիր հետազոտությունների նկատմամբ, իսկ համաճարակաբանական ցուցումների դեպքում` բնակչության այլ խմբերում ընդգրկված անձանց նշված քննությունների կազմակերպման ապահովում,

6) հիվանդների սոցիալական, բժշկական և հոգեբանական վերականգնման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում,

7) կոնտակտավորների և հիվանդության աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներ, անհրաժեշտ հետազոտությունների և կանխարգելիչ բուժման անցկացում,

8) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների հետ` սեռավարակների ուղղությամբ տարվող համալիր միջոցառումների կազմակերպման հարցերի համակարգում,

9) խորհրդատվության, ամբուլատոր հետազոտության և բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից հիվանդների ուղեգրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,

10) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման, նրանց նկատմամբ բնակչության զգոնության բարձրացման, սեռական հիգիենայի հարցերին նվիրված առողջ ապրելակերպի քարոզչություն` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցները,

11) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների բժիշկների, տեղամասային թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների և այլ մասնագետների հետ աշխատանքների կազմակերպում` վարակիչ մաշկախտների, սեռավարակների վաղ հայտնաբերման ուղղությամբ զգոնությունը բարձրացնելու նպատակով,

12) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների մաշկավեներաբանական կաբինետների բժիշկներին կազմակերպամեթոդական օգնության ցուցաբերում,

13) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն, համապատասխան հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում, հիվանդների առողջության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում,

14) մաշկախտներով հիվանդների դիսպանսերային շարունակական հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը (խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային հետազոտություններ, դեղորայքային բուժում), հետևյալ ախտորոշումների դեպքում`

ա. քրոնիկ մաշկային հիվանդությունների հսկողությունը` մշտապես, ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

բ. սնկային հիվանդությունների հսկողությունը` 3 ամիս, ապահովելով ամսական առնվազն 1 այց:

 

III. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

10. Թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններն անվճար դիսպանսերային (շարունակական) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում են.

1) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող անձանց (երեխաներին և մեծահասակներին), իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգիական կլինիկան` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին (երեխաներին և մեծահասակներին)` թմրաբանական հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվություն,

2) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող թմրաբանական հիվանդների (երեխաների և մեծահասակների).

ա. հաշվառում,

բ. կամավոր դիսպանսերային հսկողություն` հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն,

գ. հարկադիր դիսպանսերային հսկողություն` դատարանի որոշման համաձայն,

դ. կամավոր ամբուլատոր բուժում` հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն,

ե. հարկադիր ամբուլատոր բուժում` դատարանի որոշման համաձայն,

զ. կամավոր պահպանողական բուժում` հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն,

է. հարկադիր պահպանողական բուժում` դատարանի որոշման համաձայն,

ը. կամավոր փոխարինող բուժում` հիվանդի գրավոր դիմումի համաձայն,

թ. ըստ ցուցումների լաբորատոր-գործիքային հետազոտությունների (այդ թվում` հատուկ և դժվարամատչելի) անցկացում,

ժ. անաշխատունակության թերթիկների տրամադրում,

ի. ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,

լ. բժշկական ցուցումների առկայության դեպքում ուղեգրում թմրաբանական ստացիոնար,

3) դատաթմրաբանական փորձաքննության անցկացում` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,

4) զորակոչիկների փորձաքննություն` զինվորական կոմիսարիատների ուղեգրերի համաձայն,

5) սթափության վիճակի զննություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,

6) մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի կամ բժիշկ-թմրաբանի ուղեգրի համաձայն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1599-Ն որոշման 2-րդ մասի 3-7 կետերի հիման վրա հաշվառված անձանց կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտությունների,

7) իրենց սպասարկման տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգիական կլինիկական` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող, բոլոր բժշկական հաստատություններին կազմակերպամեթոդական օգնություն:

11. Թմրամոլությամբ և թունամոլությամբ տառապող անձանց հաշվառումը և դիսպանսերային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հուլիսի 28-ի N 12-Ն հրամանի համաձայն:

12. Ալկոհոլիզմով տառապող անձանց հաշվառման վերցնելու հիմքեր են.

1) քաղաքացու առաջնակի այցը բժիշկ-թմրաբանի մոտ, որի արդյունքում ախտորոշվում է «ալկոհոլիզմ»,

2) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն ուղարկված`

ա. հիվանդության պատմագրից/ երեխաների հիվանդության պատմագրից կամ մեծահասակների ամբուլատոր բժշկական քարտից/երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածքը,

բ. դատաթմրաբանական փորձաքննության եզրակացությունը,

գ. ցանկացած բժշկական կազմակերպություն (անկախ ենթակայությունից, բժշկական օգնության և սպասարկման տեսակի ու կազմակերպման ձևի) դիմած անձի բուժման ընթացքում «ալկոհոլիզմ» ախտորոշման դեպքում հիվանդության պատմագրից/ երեխաների հիվանդության պատմագրից կամ մեծահասակների ամբուլատոր բժշկական քարտից/երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածքը,

դ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց, ում նկատմամբ ազատազրկման ընթացքում կիրառվել է բժշկական (թմրաբանական) բնույթի հարկադրանքի միջոցներ կամ ում մոտ, ազատազրկման ընթացքում, ախտորոշվել է «ալկոհոլիզմ», հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը:

13. Ալկոհոլիզմով տառապող անձանց հաշվառումից հանելու հիմք են`

1) կայուն ռեմիսիան (լավացում),

2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որպես այլ պետության քաղաքացի հաշվառվելը` քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում,

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելը,

4) մահը:

14. Ալկոհոլիզմով տառապող անձանց հաշվառումը և դիսպանսերային հսկողությունը իրականացվում է մինչև կայուն ռեմիսիան (լավացում): Կայուն ռեմիսիան (լավացում)` ալկոհոլիզմի ժամանակ 3 և ավելի, իսկ քրոնիկական ալկոհոլային պսիխոզների ժամանակ 5 և ավելի տարիներ ալկոհոլ չօգտագործելն է` հաստատված բժշկական դիտարկումներով:

15. Թմրաբանական հիվանդների ամբուլատոր և պահպանողական բուժումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտների համաձայն:

16. Թմրաբանական հիվանդների փոխարինող բուժումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույցի համաձայն:

17. Թմրաբանական հիվանդների հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի համաձայն:

18. Թմրաբանական հիվանդներին անաշխատունակության թերթիկների տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն համատեղ հրամանի համաձայն:

19. Զորակոչիկների փորձաքննությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ» հրամանի համաձայն:

20. Սթափության վիճակի զննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման համաձայն: Այն բնակավայրերում, որտեղ բացակայում են թմրաբանական բժշկական կազմակերպությունները, վերոնշյալ գործառույթներն իրականացվում են նյարդահոգեբուժական բժշկական կազմակերպությունների թմրաբանների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության թմրաբանի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված, համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում, համապատասխան որակավորում ունեցող շտապ բժշկական օգնության և սպասարկման կայանների (ենթակայանների) մասնագետների կողմից:

21. Պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային (շարունակական) բժշկական օգնության շրջանակներում չընդգրկված ծառայությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար կամավոր ամբուլատոր բուժումը, կամավոր պահպանողական բուժումը և կամավոր փոխարինող բուժումը իրականացվում են վճարովի հիմունքներով` թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով հաստատված գների համաձայն:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

22. Արյունաբանական դիսպանսերը անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է.

1) իր սպասարկման տարածքում մշտապես բնակվող անձանց (երեխաների և մեծահասակների) շրջանում արյունաբանական հիվանդների բուժական կանխարգելիչ օգնության ցուցաբերում և տարածքում գործող արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված հիվանդների խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար.

ա. առանձին դեպքերում` բժշկական ցուցումների առկայության պայմանում.

(ոչ ավելի, քան տարվա կտրվածքով պոլիկլինիկաներից ուղեգրվող հիվանդների ընդհանուր թվի 4 տոկոսի չափով), տարածքային պոլիկլինիկայի ուղեգրի բացակայության դեպքում, հիվանդների հետազոտությունների իրականացումը պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բժիշկ-արյունաբանի համապատասխան ուղեգրումով` բժշկական կազմակերպության ղեկավարի կամ լիազոր անձի հաստատմամբ,

2) արյունաբանական հիվանդներին անհետաձգելի բժշկական մասնագիտացված օգնության ցուցաբերում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղեգրում հիվանդանոցային բաժանմունքներ,

3) արյունաբանական հիվանդների դիսպանսերային (շարունակական) հսկողության կազմակերպումը` խորհրդատվություն, պահպանողական բուժում, անհրաժեշտության դեպքում` արյան ընդհանուր քննություն և մակարդելիության թեստ (ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ` ԱՄԹԺ) հետևյալ ախտորոշումների դեպքում.

ա. սուր լեյկոզ` հսկողությունը պահպանողական բուժման ընթացքում` 1-2 տարի, ապահովելով ամսական առնվազն 1-4 այց (կախված սուր լեյկոզի տարբերակից)`

աա. հետագա 1 տարին, ապահովելով տարեկան առնվազն 4 այց,

աբ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 3 այց,

ագ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 2 այց, հետագայում` ըստ անհրաժեշտության,

բ. քրոնիկ լիմֆոլեյկոզ` մշտապես, ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

գ. քրոնիկ միելոլեյկոզ` ակտիվ բուժման շրջանում ապահովելով տարեկան, առնվազն 6 այց, հետագայում` մշտապես տարեկան առնվազն 2 այց,

դ. էրիթրեմիա` մշտապես, ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

ե. սուբլեյկեմիկ միելոզ` մշտապես, ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

զ. Հոջկինի և ոչ հոջկինյան լիմֆոմաներ` ակտիվ բուժման շրջանում ապահովելով ամսական առնվազն 1 այց, պահպանողական բուժման ընթացքում տարեկան առնվազն 4 անգամ,

զա. ռեմիսիայից հետո` հետագա 1 տարին, ապահովելով տարեկան առնվազն 4 այց,

զբ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 3 այց,

զգ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 2 այց, հետագայում ըստ անհրաժեշտության,

է. միելոմային հիվանդություն`

ակտիվ բուժման շրջանում ապահովելով տարեկան առնվազն 6 այց,

էա. ռեմիսիայից հետո` հետագա 1 տարին, ապահովելով տարեկան առնվազն 4 այց,

էբ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 3 այց,

էգ.հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

էդ. մշտապես ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

ը. միելոդիսպլաստիկ համախտանիշ` ակտիվ բուժման շրջանում ապահովելով տարեկան առնվազն 6 այց,

ըա. ռեմիսիայից հետո` հետագա 1 տարին, ապահովելով տարեկան առնվազն 4 այց,

ըբ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 3 այց,

ըգ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

ըդ. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 1 այց, հետագայում ըստ անհրաժեշտության,

թ. վիտամին Բ (B) 12 դեֆիցիտային (մեգալոբլաստային) անեմիա` մշտապես,

թա. ձեռքբերովիի դեպքում` 2 տարի ապահովելով տարեկան առնվազն 1 այց, հետագայում` ըստ անհրաժեշտության,

թբ. բնածինի դեպքում` տարեկան առնվազն 2 այց,

ժ. ապլաստիկ անեմիա` ակտիվ բուժման շրջանում ամսական առնվազն 1 այց, հետագայում,

ժա. ձեռքբերովիի դեպքում ռեմիսիայից հետո` հետագա 1 տարին, ապահովելով տարեկան առնվազն 4 այց,

ժաա. հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 3 այց, հաջորդ 2 տարին ապահովելով տարեկան առնվազն 2 այց, հետագայում ըստ անհրաժեշտության,

ժաբ. բնածինի դեպքում` մշտապես, ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

ի. հեմոլիտիկ անեմիա`

իա. ձեռքբերովիի դեպքում`

սուր ձևի դեպքում` 2 տարի, ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

քրոնիկ/ռեցիդիվող ընթացքի դեպքում` ռեմիսիայից հետո 2 տարի

տարեկան առնվազն 2 այց, հետագայում` ըստ անհրաժեշտության,

իբ. բնածինի դեպքում` մշտապես ապահովելով տարեկան առնվազն 1 այց (բացառությամբ միկրոսֆերոցիտար անեմիայի` փայծաղի հեռացումից հետո մեկ տարի առնվազն 2 այց, իսկ հետագայում` ըստ անհրաժեշտության),

լ. տրոմբոցիտոպենիկ պուրպուրա`

լա. սուր ձևի դեպքում` ռեմիսիայից հետո 2 տարի, ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

լբ. քրոնիկ/ռեցիդիվող ընթացքի դեպքում` ռեմիսիայից հետո 2 տարի տարեկան առնվազն 2 այց, հետագայում ըստ անհրաժեշտության,

խ. տրոմբոցիտոպաթիաներ`

խա. ձեռքբերովիի դեպքում 1 տարի տարեկան առնվազն 1 այց,

խբ. բնածինի դեպքում` մշտապես ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

ծ. կոագուլոպաթիաներ`

ծա. ձեռքբերովիի դեպքում` 1 տարի, ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

ծբ. բնածինի դեպքում` մշտապես, ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

կ. հեմոֆիլիա /մակարդման գործոնների բնածին պակասորդ/,

կա. ծանր ձևի դեպքում ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

կբ. միջին ծանրության ձևի դեպքում` տարեկան առնվազն 1 այց,

կգ. թույլ ծանրության ձևի դեպքում` ըստ անհրաժեշտության,

հ. հեմոռագիկ վասկուլիտ`

հա. սուր ձևի դեպքում` 1 տարի` ապահովելով տարեկան առնվազն 2 այց, հետագա 2 տարին` ապահովելով տարեկան առնվազն 1 այց,

հբ. քրոնիկ/ռեցիդիվող ընթացքի դեպքում` ռեմիսիայից հետո 2 տարի, տարեկան առնվազն 1 այց, հետագայում ըստ անհրաժեշտության,

ձ. լիմֆադենոպաթիաներ անհայտ էթիոլոգիայի`

2 տարի` ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

ղ. սպլենոմեգալիա անհայտ էթիոլոգիայի`

2 տարի` ապահովելով տարեկան առնվազն 2 այց,

ճ. ժառանգական նեյտրոպենիա`

մշտական, տարեկան առնվազն 2 այց,

4) ճառագայթային բուժման կազմակերպման նպատակով բժիշկ-արյունաբանի կողմից հիվանդների ուղեգրում համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն,

5) արյունաբանական հիվանդների անվճար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված ճանապարհով ձեռք բերված դեղերով ապահովումը: Սիմպտոմատիկ բուժման համար անհրաժեշտ դեղերը տրվում են տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, իսկ առանձին հիվանդությունների գծով` նաև համապատասխան մասնագետի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված անձանց,

6) հիմնավորված ցուցումների դեպքում` արյունաբանական հիվանդների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի համաձայն,

7) արյունաբանական հիվանդների կցագրումը բժիշկ-արյունաբանին իրականացվում է ելնելով բժշկի ազատ ընտրության հիվանդի իրավունքից,

8) առողջ ապրելակերպի, արյունաբանական հիվանդությունների կանխարգելմանը և նրանց նկատմամբ բնակչության զգոնության բարձրացմանը նվիրված զրույցների, դասախոսությունների կազմակերպում` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցները,

9) արտահիվանդանոցային հաստատությունների բժիշկների` տեղամասային թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների և այլ մասնագետների հետ աշխատանքների կազմակերպում` արյունաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ զգոնությունը բարձրացնելու նպատակով:

 

V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

23. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային հսկողությունը և կազմակերպամեթոդական աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման կազմակերպման չափորոշչի համաձայն:

 

VI. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Սրտաբանական դիսպանսերը անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող մեծահասակ հիվանդների խորհրդատվության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների և պահպանողական բուժման կազմակերպում` տարածքային պոլիկլինիկաների սրտաբանների (կամ նրանց փոխարինող մասնագետների) կողմից ուղեգրման դեպքում,

2) հիվանդանոցային բուժում ստացած հիվանդների դուրսգրումից հետո նրանց դիսպանսերային շարունակական հսկողության կազմակերպումը, այդ թվում` խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային հետազոտություններ, պահպանողական բուժման նշանակում, հետևյալ ախտորոշումների դեպքում`

ա. սուր ինֆարկտ - հիվանդների այց` դուրսգրումից 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս և 1 տարի հետո,

բ. սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդություն - հիվանդների այց` դուրսգրումից 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս և 1 տարի հետո,

գ. սուր և քրոնիկ շարակցահյուսվածքային համակարգային հիվանդություններ`

հիվանդների այց դուրսգրումից 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս և 1 տարի հետո,

դ. հիպերտոնիկ հիվանդություն - հիվանդների այց դուրսգրումից 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս և 1 տարի հետո,

3) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում` սրտաբանական հիվանդների ուղեգրում մասնագիտացված հիվանդանոցային բժշկական կազմակերպություն,

4) հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` սրտաբանական հիվանդների հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի համաձայն,

5) առողջ ապրելակերպի, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը և նրանց նկատմամբ բնակչության զգոնության բարձրացմանը նվիրված զրույցների, դասախոսությունների կազմակերպում` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցները,

6) արտահիվանդանոցային հաստատությունների բժիշկների, առաջին հերթին տեղամասային թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների և այլ մասնագետների հետ աշխատանքների կազմակերպում` սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ զգոնությունը բարձրացնելու նպատակով:

25. «Սրտային վիրաբուժական» բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող բժշկական կազմակերպությունները ապահովում են տվյալ բժշկական կազմակերպությունում վիրահատված հիվանդների հետվիրահատական շարունակական /դիսպանսեր/ հսկողությունը վեցամսյա ժամկետում` իրականացնելով տվյալ հիվանդին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները` այդ թվում` բժշկական ցուցումների դեպքում` կոմպյուտերային տոմոգրաֆով ոչ ինվազիվ անգիոգրաֆիա:

26. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները.

1) կազմակերպում են սիրտը վիրահատած այն հիվանդների մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտությունները, որոնք վիրահատությունից հետո առաջին վեց ամսվա ընթացքում չեն հսկվել վիրահատությունն իրականացնող բժշկական կազմակերպությունում: Նման դեպքերում հիվանդներն ուղեգրվում են վիրահատությունն իրականացրած բժշկական կազմակերպություն` այդ թվում` բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոմպյուտերային տոմոգրաֆիա ոչ ինվազիվ անգիոգրաֆիայի մեթոդով հետազոտության համար,

2) 6 ամիսը լրանալուց հետո սիրտը վիրահատած հիվանդներին վերցնել դիսպանսերային (շարունակական) հսկողության պոլիկլինիկաների սրտաբանների և ընտանեկան բժիշկների կողմից:

 

VII. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷՊԻԼԵՊՍԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

27. Հիվանդանոցային բժշկական կազմակերպության նյարդաբանական բաժանմունքում կազմակերպված էպիլեպտոլոգիայի կենտրոնում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստացած, էպիլեպսիայով այն հիվանդները, որոնց մոտ չկա անձի պաթոլոգիկ զարգացում, դուրսգրումից հետո շարունակում են մնալ դիսպանսերային (շարունակական) հսկողության տակ վերոնշյալ կենտրոնում: Տարվա ընթացքում կենտրոնի կողմից կազմակերպվում է նրանց մասնագիտական հսկողությունը, պարբերաբար հետազոտումը, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը:

 

VIII. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

28. Հայաստանի Հանրապետության տարածքում տուբերկուլյոզով հիվանդների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը, սպասարկումը և հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի կազմակերպման չափորոշչի համաձայն:

 

IX. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԻՆՍՈՒԼՏՆԵՐ) ՀԵՏՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

29. Պետության կողմից երաշխավորված կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ /ինսուլտներ/ ունեցող հիվանդների հետհիվանդանոցային մասնագիտական դիսպանսերային շարունակական հսկողությունը, նրանց պարբերաբար խորհրդատվությունների, անհրաժեշտության դեպքում նաև որոշ հետազոտությունների իրականացումը` արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման տակտիկան որոշելու նպատակով, կազմակերպվում է համապատասխան ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունում:

 

X. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

30. Հայաստանի Հանրապետության տարածքում նորագոյացություններով հիվանդների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը, սպասարկումը և հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների հետազոտության, բժշկական օգնության և սպասարկման, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման չափորոշչի համաձայն:

 

XI. ՈՂՆԱՇԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

31. Ողնաշարային հիվանդների պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային շարունակական հսկողությունը, նրանց մասնագիտական խորհրդատվությունների, անհրաժեշտության դեպքում նաև հետազոտությունների իրականացումը կազմակերպվում է Հայկական Կարմիր Խաչի ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:

Ելնելով հիվանդության ծանրության աստիճանից հիվանդների մասնագիտական խորհրդատվությունները, որոշ դեպքերում նաև վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը տնային պայմաններում իրականացվում են կենտրոնի մասնագետների կողմից` արտագնա այցերի միջոցով, որի դիմաց ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ըստ ներկայացրած կատարողականի` արտագնա անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված գներով «Մասնագիտացված լաբորատոր-գործիքային հետազոտություններ» ծրագրով հատկացված բյուջեի շրջանակներում:

 

XII. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

32. Հայաստանի Հանրապետության տարածքում ներզատաբանական հիվանդների արտահիվանդանոցային անվճար բժշկական օգնությունը և հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի համաձայն:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.10.2013
N 68-Ն
Հրաման