Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.02.1992  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին»

i

Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին

 

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

i

1. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները իրավունք ունեն հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բանկային հիմնարկներում` սահմանված կարգով ներկայացնելով ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը (կանոնադրությունը, հիմնադիր կամ մյուս պայմանագրերը): Անհատ ձեռներեցը և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը բանկային հիմնարկին ներկայացնում են գրանցման քարտեր:

3. Պարտադիր վերակազմավորման ենթակա չեն մինչև սույն որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված հետևյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները`

ա) պետական (տեղական իշխանության մարմինների) ձեռնարկությունները.

բ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.

գ) բաժնետիրական ընկերությունները.

դ) տնտեսական ընկերակցությունները.

ե) ձեռնարկությունների տնտեսական միավորումները, որոնց հիմնադիրների կազմում կա առնվազն երկու ձեռնարկություն.

զ) կոոպերատիվները (բացի կից (առընթեր) կոոպերատիվներից).

է) համատեղ և օտարերկրյա անձանց պատկանող ձեռնարկությունները:

Մյուս բոլոր ձեռնարկությունները պարտավոր են վերակազմավորվել և գրանցվել սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, այլապես նրանք ենթակա են պարտադիր լուծարման:

Ձեռնարկության վերակազմավորման ընթացքում պետական սեփականության իրավունքի փոխանցում տեղի չի ունենում:

i

4. Պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական և կոոպերատիվ կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորումը «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքով սահմանված կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

i

5. Պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին, կարող են հիմնադրի որոշմամբ վերակազմավորվել միայն վերջիններիս դուստր ձեռնարկության:

6. Մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունները, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից հիմնադրված այն փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով հիմնադրին չի պատկանում, իրավունք ունեն ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ վերակազմավորվել անհատական (ընտանեկան) ձեռնարկության, տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

7. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից ստեղծված փոքր ձեռնարկությունները, որոնցում գույքը սեփականության իրավունքով պատկանում է ինչպես հիմնադիր ձեռնարկություններին և կազմակերպություններին, այնպես էլ ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց, հիմնադրի և ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի համատեղ որոշմամբ իրավունք ունեն վերակազմավորվել տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

8. Եթե դադարել է փոքր ձեռնարկության հիմնադիր ձեռնարկության կամ կազմակերպության գոյությունը և վերջինս չունի իրավահաջորդ, ապա փոքր ձեռնարկությունը իր կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ կարող է վերակազմավորվել սույն որոշման 6-րդ կետում նշված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:

i

9. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից հիմնադրված ձեռնարկությունները, որոնք չեն հանդիսանում կից (առընթեր) կոոպերատիվներ կամ փոքր ձեռնարկություններ և որոնց կազմակերպական-իրավական տեսակները սահմանված չեն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այդ թվում որպես խանութ, վարսավիրանոց, հրատարակչություն, բաղնիք, թերթ և այլն գրանցվածները), վերակազմավորվում են սույն որոշման 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով:

10. Առանձին քաղաքացիների կամ քաղաքացիների խմբերի կողմից հիմնադրված ձեռնարկությունները, որոնք չեն հանդիսանում կից (առընթեր) կոոպերատիվներ կամ փոքր ձեռնարկություններ և որոնց կազմակերպական-իրավական տեսակները սահմանված չեն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքով (այդ թվում որպես խանութ, վարսավիրանոց, հրատարակչություն, բաղնիք, թերթ և այլն գրանցվածները), վերակազմավորվում են սույն որոշման 6-րդ կետով սահմանված կարգով:

i

11. Սույն որոշման 4-րդ - 7-րդ և 9-րդ, 10-րդ կետերում նշված ձեռնարկությունները պետք է վերակազմավորվեն և գրանցվեն մինչև 1994 թվականի հունվարի 1-ը: Նշված ժամկետում չվերակազմավորված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

/փոփ. 28.04.93 որոշում/

12. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարձակալական ձեռնարկությունները և ձեռնարկությունների այն տնտեսական միավորումները, որոնց հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, պետք է վերագրանցվեն մինչև 1994 թվականի հունվարի 1-ը: Նշված ժամկետում չվերագրանցված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

/փոփ. 28.04.93 որոշում/

13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնաճյուղերը, բաժանմունքները և ներկայացուցչությունները մինչև 1994 թվականի հունվարի 1-ը պետք է վերակազմավորվեն դուստր ձեռնարկությունների կամ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի, բաժանմունքների և ներկայացուցչությունների: Նշված ժամկետում չվերագրանցված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

/փոփ. 28.04.93 որոշում/

14. Մինչև «Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետական գույքի վարձակալության մասին պայմանագրերում վարձակալության տված պետական գույքի գնումը վարձակալի կողմից չի կիրառվում:

15. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել «ԽՍՀՄ-ում կոոպերացիայի մասին», «Պետական ձեռնարկությունների (միավորումների) մասին» ԽՍՀՄ օրենքների, ինչպես նաև «Վարձակալության մասին» ԽՍՀՄ-ի և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքների գործողությունը, այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն որոշմանը:

16. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկ ամսվա ընթացքում հաստատել` անհատ ձեռներեցներին վկայականներ տալու կարգը, անհատ ձեռներեցի գրանցման քարտի ձևը, անհատական և ընտանեկան ձեռնարկությունների գրանցման քարտի ձևը, երաշխավորության պայմանագրի օրինակելի ձևը, պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական և կոոպերատիվ կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգը.

բ) մեկ ամսվա ընթացքում սահմանել` անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, սպառողական (սպասարկման) կոոպերատիվների, իշխանության տեղական մարմինների ձեռնարկությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը, հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար թույլատրված գործունեության տեսակները, հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը.

գ) երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

17. Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել`

ա) երկու ամսվա ընթացքում` «Ձեռնարկությունների սնանկանալու մասին», «Անհատ ձեռներեցի մասին», «Անհատական և ընտանեկան ձեռնարկության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Տնտեսական ընկերակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը.

բ) երեք ամսվա ընթացքում` «Ձեռնարկությունների և կազմակերպությունների պետական ռեգիստրի մասին» , «Ձեռնարկությունների տնտեսական միավորումների մասին» և «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը.

գ) վեց ամսվա ընթացքում` «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին», «Դուստր ձեռնարկությունների մասին» և «Հասարակական ծառայությունների ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը.

դ) յոթ ամսվա ընթացքում` «Վարձակալական ձեռնարկությունների մասին» և «Լիազորագրային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

ե) ութ ամսվա ընթացքում` «Արտադրական կոոպերատիվների մասին» և «Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

զ) ինն ամսվա ընթացքում` «Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների մասին», «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների մասին» և «Պետական և իշխանության տեղական մարմինների ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

է) տասն ամսվա ընթացքում` «Տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու թույլտվությունների (լիցենզիաների) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

/փոփ. 04.07.94 որոշում/

18. Սույն որոշումը ընդունելու օրվանից դադարեցնել այն ձեռնարկությունների (այդ թվում փոքր ձեռնարկությունների և կից (առընթեր) կոոպերատիվների) պետական գրանցումը, որոնց կազմակերպական-իրավական տեսակը սահմանված չէ «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Մինչև «Ձեռնարկությունների և կազմակերպությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը սահմանել ձեռնարկությունների պետական գրանցման հետևյալ կարգը.

ա) ձեռնարկությունները (բացի պետական ձեռնարկություններից) գրանցվում են տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից.

բ) անհատ ձեռներեցները և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները գրանցվում են տնտեսական ընկերակցությունների համար սահմանված կարգով` ձեռներեցի կամ սեփականատրոջ (սեփականատերերի) գրավոր դիմումի հիման վրա:

Անհատ ձեռներեցները և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները պետական գրանցումն իրականացնող մարմնին հիմնադիր պայմանագիր չեն ներկայացնում:

գ) բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման դեպքում հայտարարված կանոնադրական հիմնադրամի առնվազն 30 տոկոսը պետք է մուծվի որպես կանխավճար: Մինչև ձեռնարկության գրանցումը կանխավճարը փոխանցվում է ժամանակավոր հաշվարկային հաշվին, որը բացվում է բանկային հիմնարկներում նախկին ԽՍՀՄ պետբանկի 1990 թ. օգոստոսի 30-ի «ԽՍՀՄ պետբանկի նորմատիվ ակտերի մեջ փոփոխություններ կատարելու և դրանք չեղյալ հայտարարելու մասին» համ. 320 որոշմանը համապատասխան: Գրանցման ժամանակ ներկայացվում է բանկի տեղեկանքը ժամանակավոր հաշվարկային հաշիվ բացելու մասին.

դ) դուստր ձեռնարկության գրանցման դեպքում կանոնադրության հետ պետք է ներկայացվի հիմնադրի դիմումը, որտեղ նշվում է դուստր ձեռնարկությանը հատկացված կանոնադրական հիմնադրամի չափը.

ե) մինչև «Ձեռնարկությունների և կազմակերպությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը ձեռնարկությունների գրանցման և վերագրանցման համար տուրք չի գանձվում.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և տեղական գործադիր կոմիտեների կողմից չգրանցված այն ձեռնարկությունները (բացի պետական ձեռնարկություններից), որոնց կազմակերպական-իրավական տեսակները սահմանված են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքով, պարտավոր են գրանցվել մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը: Նշված ժամկետում չգրանցված ձեռնարկությունները ենթակա են լուծարման:

19. Տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան կամ պետական արբիտրաժ հայց ներկայացնել սույն որոշման 4-րդ-10-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերում նշված այն ձեռնարկությունների լուծարման մասին, որոնք սույն որոշմամբ սահմանված ժամկետներում չեն գրանցվել կամ վերագրանցվել, և այդ մասին հայտնել համապատասխան բանկային կազմակերպություններին:

20. Հայաստանի Հանրապետության բանկերին` դատարանի կամ պետական արբիտրաժի կողմից նշված ձեռնարկությունների լուծարման մասին որոշումն ստանալուց հետո սառեցնել սույն որոշման 4-րդ-10-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերում նշված այն ձեռնարկությունների բանկային հաշիվները, որոնք չեն գրանցվել կամ վերագրանցվել սույն որոշման սահմանված ժամկետներում` մինչև սահմանված կարգով նրանց լուծարքային հանձնաժողովների որոշումները բանկային հիմնարկներին ներկայացնելը:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
26.02.1992
N ՀՆ-0538-I
Որոշում