(ուժը կորցրել է 22.04.15 թիվ 88-Ն որոշում)
i
600.0388.131213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013485
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2013 թվականի N 388-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 207-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի`
1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2. Սույն մեթոդիկայի համաձայն` սակագները հաշվարկվում են.
1) մինչև 2013 թվականի հուլիսի 27-ը Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար` Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում.
2) 2013 թվականի հուլիսի 27-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար` Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում:».
2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«5. Եթե էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ընդունվում է`
1) մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, ապա սահմանվող սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվա հունվարի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար.
2) տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: