Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ...

18.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.1999  -ից մինչեւ   18.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)

i

030.0327.290699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով շինարարության ոլորտում միասնական քաղաքականություն իրականացնելու, աղետի գոտու վերականգնման բոլոր ջանքերը համակարգելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան նախարարների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված նրանց տեղակալների թեկնածությունները:

i

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

29 հունիսի 1999 թ.

ՆՀ-327

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի

ՆՀ-327 հրամանագրով

 

ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(նոր կազմը տես 17.01.01 ՆՀ-794 հրամանագրում)

 

    Ֆելիքս ՓԻՐՈՒՄՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                խորհրդական

                                (հանձնաժողովի նախագահ)

    Սուրեն ԱՎԵՏԻՍՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի      

                                պատգամավոր (համաձայնությամբ)

    Սուքիաս ԱՎԵՏԻՍՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

    Միքայել ՎԱՐԴԱՆՅԱՆ           Շիրակի մարզի Գյումրիի քաղաքային համայնքի

                                ղեկավար (համաձայնությամբ)

    Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի

                                ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ներդրողների, ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

 

    Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ         «Հայաստան» համահայկական հիմնադրամի

                                գործադիր վարչության տնօրեն

                                (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի աշխատակազմի մասնագետ

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.06.1999
N ՆՀ-327
Հրամանագիր