(ուժը կորցնելու է 01.01.15` 07.04.14 թիվ 12-Ն որոշում)
i
603.0026.071113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 11 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60313428
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 26-Ն
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 51-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 26-Ն որոշման
ՁԵՎ 51-կապ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ.
.____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) |
|____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը |
|____________________________________________________________________|
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ |
| ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) |
|Գտնվելու (բնակության) վայրը ________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը _____________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________ |
|__________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման (հաշվառման) համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
|____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
.____________________________________________________________________.
1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
._____________________________________________________________________.
|Տողի|1 կվտ և |1 կվտ-ից | Հեռուստահաղորդակներ |
|հա- |ավելի |պակաս |______________________________________|
|մարը|հզորությամբ |հզորությամբ |1 կվտ|1 կվտից|այդ թվում` ծրագիր ստացող|
| |հեռուստա- |հեռուստա- |և |պակաս | |
| |կայանները |կայանները |ավելի|հզորու-| |
| |____________|____________|հզո- |թյամբ |________________________|
| |ընդա-|որից` |ընդա-|որից` |րու- | |ռադիո- |եթերով|արբան- |
| |մենը |բազմա-|մենը |բազմա-|թյամբ| |ռելեային| |յակային |
| | |ծրագիր| |ծրագիր| | |գծերով | |յին |
| | | | | | | |մալու- | |համակար-|
| | | | | | | |խային | |գերով |
| | | | | | | |մայրու- | | |
| | | | | | | |ղիներով | | |
|____|_____|______|_____|______|_____|_______|________|______|________|
|Ա |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |
|____|_____|______|_____|______|_____|_______|________|______|________|
|110 | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
2. ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, %
._________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հանրապետության համայնքները |
| |համարը |____________________________|
| | |Ընդամենը|քաղաքային|գյուղական|
|____________________|_______|________|_________|_________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|____________________|_______|________|_________|_________|
|Ընդամենը |210 | | | |
|____________________|_______|________|_________|_________|
|մեկ |210.1 | | | |
|____________________|_______|________|_________|_________|
|երկու |210.2 | | | |
|____________________|_______|________|_________|_________|
|երեք |210.3 | | | |
|____________________|_______|________|_________|_________|
|չորս |210.4 | | | |
|____________________|_______|________|_________|_________|
|հինգ և ավելի |210.5 | | | |
._________________________________________________________.
3. Հեռուստածրագրերի հեռարձակումը
.____________________________________________________________.
|Հեռուստաընկերություններ|Տողի |Հանրապետության համայնքները |
| |համարը |____________________________|
| | |Ընդամենը|քաղաքային|գյուղական|
|_______________________|_______|________|_________|_________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|_______________________|_______|________|_________|_________|
|1. |310.1 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|2. |310.2 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|3. |310.3 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|4. |310.4 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|5. |310.5 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|6. |310.6 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|7. |310.7 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|8. |310.8 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|9. |310.9 | | | |
|_______________________|_______|________|_________|_________|
|10. |310.1.1| | | |
.____________________________________________________________.
4. Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ)
.____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Հանրապետության համայնքները |
| |համարը |____________________________|
| | |Ընդամենը|քաղաքային|գյուղական|
|_______________________________|_______|________|_________|_________|
|Ա |Բ |1 |2 |3 |
|_______________________________|_______|________|_________|_________|
|Մալուխային հեռուստատեսության |410 | | | |
|հաղորդակցության համակարգերին | | | | |
|միացման բաժանորդների քանակը, | | | | |
|հազար հատ | | | | |
|_______________________________|_______|________|_________|_________|
|Բնակավայրերի քանակը, որտեղ |420 | | | |
|գործում են մալուխային | | | | |
|հեռուստատեսության | | | | |
|հաղորդակցության համակարգեր, հատ| | | | |
.____________________________________________________________________.
5. Ռադիոհեռարձակման հաղորդակներ
.________________________________________________________________.
|Հաճախականության |Տողի |Հաղորդակների|Հաղորդակների ընդհանուր|
|ձայնածավալը |համարը|քանակը, հատ |հզորությունը, կվտ |
|(դիապազոն) | | | |
|_____________________|______|____________|______________________|
|Ա |Բ |1 |2 |
|_____________________|______|____________|______________________|
|Երկար-միջին ալիք |510 | | |
|_____________________|______|____________|______________________|
|Կարճ ալիք |520 | | |
|_____________________|______|____________|______________________|
|Գերկարճ ալիք (Էֆ Էմ) |530 | | |
.________________________________________________________________.
6. Ռադիոկապի հաղորդակներ
.________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդամենը|որից` |
| |համարը| |1 կվտ և ավելի|
| | | |հզորությամբ |
|_________________________________|______|________|______________|
|Ա |Բ | 1 |2 |
|_________________________________|______|________|______________|
|Հաղորդակների քանակը, հատ |610 | | |
|_________________________________|______|________|______________|
|Հաղորդակների ընդհանուր անվանական |620 | | |
|հզորությունը, կվտ | | | |
.________________________________________________________________.
Ղեկավար _________________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ___________________ ___________________
այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__ «______200__թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 4-ի
թիվ 26-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» ՁԵՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը (բաժին 1), ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, % (բաժին 2), Հեռուստածրագրերի հեռարձակումը (բաժին 3), Մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ) (բաժին 4), Ռադիոհեռարձակման հաղորդակներ (բաժին 5), Ռադիոկապի հաղորդակներ (բաժին 6):
Հաշվետվությունը կազմելու համար հիմք են հանդիսանում սարքավորումների տեխնիկական անձնագրերի տվյալները:
6. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատտ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում` բազմածրագրային), իսկ 3-րդ սյունակում` 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում` բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց են տրվում համապատասխանաբար` 1 կիլովատտ և ավելի ու 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:
8. Հաշվետվության 410 տողում լրացվում է մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, որը որոշվում է մալուխային հեռուստատեսության համակարգին միացված բնակարանների քանակով:
9. Հաշվետվության 420 տողում լրացվում է բնակավայրերի քանակը, որտեղ գործում են մալուխային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր: Եթե մի բնակավայրում գործում են մալուխային հեռուստատեսության մի քանի տարբեր համակարգեր, ապա տվյալների հաշվարկման ժամանակ այն ընդունում են որպես մեկ կետ:
10. Հաշվետվության 5-րդ բաժնում ցույց են տրվում ռադիոհեռարձակման հաղորդակները (երկար-միջին ալիք, կարճ ալիք), անկախ դրանց փաստացի օգտագործումից (ռադիոհաղորդումներ, ռադիոկապ, այլ տիպի աշխատանքներ տարբեր պատվիրատուների համար), և գերկարճ (Էֆ Էմ) ալիքի ռադիոկայանները:
11. Հաշվետվության 6-րդ բաժնի 610 տողում լրացվում է ռադիոկապի հաղորդակների քանակը, իսկ 620 տողում` հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունները: