Սեղմել Esc փակելու համար:
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ...

01.07.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.1999  -ից մինչեւ   01.07.2007  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.07.07` 27.12.06 թիվ 358-Ն որոշում)

i

600.0007.020699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 1999 թվականի թիվ 7

 

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՄՈՏ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Հաստատել ցածր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) մոտ բազմասակագնային հաշվառքի սարքեր տեղադրելու և գիշերային զեղչ սակագնից օգտվելու կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

1999թ. հունիսի 2-ի թիվ 7 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՄՈՏ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. Ցածր լարման սպառողներին (բացառությամբ բնակչության) թույլատրվում է օգտվել գիշերային զեղչ սակագնից հետևյալ պայմանների ապահովման դեպքում.

ա) ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով էլեկտրաէներգիայի բազմասակագնային հաշվառքի սարքի պետստուգաչափում և տեղադրում.

բ) գիշերային զեղչ սակագնի կիրառման առնչությամբ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության հետ նախկինում կնքված պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարում:

2. Բազմասակագնային հաշվառքի սարքի ձեռքբերման և պետստուգաչափման հետ կապված ծախսերը կատարվում են նախաձեռնողի հաշվին:

3. Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի դիմումն ստանալուց հետո, 7 օրվա ընթացքում սահմանված կարգով` անվճար տեղադրում է պետստուգաչափված հաշվառքի սարքը:

4. Տեղադրվող հաշվառքի սարքը պետք է համապատասխանի ՀՀ ստանդարտներով և այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական պայմաններին:

5. Հաշվառքի սարքը սահմանված կարգով տեղադրելուց հետո, հոլոգրաֆիկ կապարակնիքով կապարակնքվում է էլեկտրամատակարարող ընկերության կողմից, իսկ կնիքի անվանական համարը ամրագրվում է էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրի մեջ:

6. Հաշվառքի սարքի պահպանման, շահագործման հարցերը, պլանային և ոչ պլանային ստուգումներն ու այլ խնդիրները կարգավորվում են էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրով, ԷՕԿ-ով, այլ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.06.1999
N 7
Որոշում