Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱ ...

16.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2014  -ից մինչեւ   16.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.18 թիվ 183-Ն հրաման)

i

124.0414.101013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413392

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

24 սեպտեմբերի 2013 թվականի N 414-Ն

 

i

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԲԱՑՎԱԾ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ, ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման 4-րդ հավելվածի 16-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը ստանալու դիմումի օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի.

2) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքի ձևը` համաձայն հավելված N 2-ի.

3) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը ստանալու նպատակով դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը` համաձայն հավելված N 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 31.07.14 թիվ 488-Ն հրաման)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2013 թ. սեպտեմբերի 24-ի

N 414-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

._____________________________________________________________________.

|          ԴԻՄՈՒՄ                |                                    |

|ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ  |    Փաստաթղթի մուտքագրման համար     |

|ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ               |__________________________________  |

|                                |(լրացվում է հարկային մարմնի կողմից) |

|________________________________|____________________________________|

|1. Ֆիզիկական անձի անուն,        |2. Ֆիզիկական անձի բնակության վայրը  |

|ազգանուն, հայրանուն             |                                    |

|________________________________|____________________________________|

|                                |3. Քաղվածքը տրամադրող հարկային      |

|                                |մարմինը                             |

|________________________________|____________________________________|

|Հաշվետու ժամանակահատվածի        |                                    |

|________________________________|____________________________________|

|4. Սկիզբ     |5. Ավարտ          |6. Ներկայացման ամսաթիվ              |

|________________________________|____________________________________|

|                                | _____ _________________ 20 թ.      |

|_____________________________________________________________________|

|Անձը հաստատող     |8. Հանրային ծառայությունների |Պետական տուրքի      |

|փաստաթղթի         |համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ      |անդորրագրի          |

|__________________|չստանալու վերաբերյալ տեղեկանք|____________________|

|6. Տեսակ|7. Սերիա |                             |9. Ամսաթիվ|10. Համար|

|        |և  համար |                             |          |         |

|________|_________|_____________________________|__________|_________|

|        |         |                             |          |         |

|_____________________________________________________________________|

|Ստացման եղանակը                     |14. էլեկտրոնային|Քաղվածքը առաքել|

|                                    |փոստի հասցեն    |բնակության     |

|                                    |                |վայրի հասցեով  |

|____________________________________|________________|_______________|

|11. Առձեռն|12. Փոստային|13. Էլեկտրո-|                |15. Այո |16. Ոչ|

|          |առաքմամբ    |նային       |                |        |      |

|          |            |փոստով      |                |        |      |

|__________|____________|____________|________________|________|______|

|          |            |            |                |        |      |

|_____________________________________________________________________|

|Քաղվածքը առաքել հետևյալ  հասցեով                                     |

|_____________________________________________________________________|

|17.Մարզ|18.Համայնք|19.Բնակավայր|20.Փողոց|21.Շենք|22.Բնակարան|23.Փոստի|

|       |          |            |        |  /տուն|           |   կոդ  |

|_______|__________|____________|________|_______|___________|________|

|       |          |            |        |       |           |        |

|_____________________________________________________________________|

|24. Դիմումը ներկայացվում է այլ անձի |25. Քաղվածքը տրամադրել այլ անձին|

|միջոցով                             |                                |

|____________________________________|________________________________|

|                                    |                                |

|____________________________________|________________________________|

|Ֆիզիկական անձի (տվյալների սուբյեկտի)|համաձայնությունն այլ անձի       |

|միջոցով դիմելու կամ այլ անձի միջոցով|առձեռն ստանալու դեպքում` տվյալ  |

|անձի                                |                                |

|____________________________________|________________________________|

|26. Անուն|27. Ազգանուն|28. Հայրանուն|   Անձը հաստատող փաստաթղթի      |

|         |            |             |________________________________|

|         |            |             | 29. Տեսակ |30. Սերիա և  համար  |

|_____________________________________________________________________.

|31. ֆիզիկական անձի (տվյալների սուբյեկտի)  |

|ստորագրություն                            |

|__________________________________________|

|                                          |

.__________________________________________.

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2013թ. սեպտեմբերի 24-ի

N 414-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|Ֆիզիկական անձի անհատական հաշվի  |  Փաստաթղթի մուտքագրման համար       |

|քաղվածքի ձև                     |___________________________________ |

|                                |(լրացվում է հարկային մարմնի կողմից) |

|________________________________|____________________________________|

|1. Ֆիզիկական անձի անուն,        |2. ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ |

|ազգանուն                        |տեղեկանք                            |

|________________________________|____________________________________|

|                                |   |  |   |  |   |   |   |   |   |  |

|________________________________|____________________________________|

|3. Հաշվետու ժամանակահատված      |6. Քաղվածքը տրամադրող հարկային      |

|________________________________|մարմինը                             |

|4. Սկիզբ     |   5. Ավարտ       |                                    |

|_____________|__________________|                                    |

|             |                  |                                    |

|________________________________|____________________________________|

|7. Քաղվածքը ձևավորելու  օրը     |              |   Չափի միավոր` Դրամ |

._____________________________________________________________________.

 

Բաժին I. Աշխատանքային տեղեկություններ

 

._______________________________________________________________.

|Եկամուտը հաշվարկած (վճարած)|Աշխատանքային     |Քաղաքացիաիրավական|

|գործատու(ներ),             |հարաբերություններ|հարաբերություններ|

|___________________________|_________________|_________________|

|   ՀՎՀՀ    | Անվանում      |  Սկիզբ |  Ավարտ |  Սկիզբ |  Ավարտ |

|___________|_______________|________|________|________|________|

|    8      |       9       |   10   |   11   |   12   |   13   |

|___________|_______________|________|________|________|________|

|           |               |        |        |        |        |

._______________________________________________________________.

 

Բաժին II. Վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողի) հաշվարկային տեղեկություններ

 

.______________________________________________________________

|Հաշ- |Գործա-|Հաշվետու ժամանակաշրջանում ստացման   |ժամանակավոր|

|վետու|տուի  |ենթակա (ստացված) եկամտի գումար      |անաշխատու- |

|տարի,|ՀՎՀՀ  |                                    |նակության  |

|ամիս |      |                                    |նպաստներ   |

|     |      |____________________________________|___________|

|     |      |Աշխատավարձ|Քաղաքա-  |Այլ    |Հարկվող|Վճար-|Հետ  |

|     |      |և  դրան   |ցիաիրա-  |հարկվող|եկամտի |ված  |պահ- |

|     |      |հավասարեց-|վական    |եկամուտ|նվազեց-|     |ված  |

|     |      |ված       |պայմանա- |(բացի  |ման    |     |     |

|     |      |եկամուտ-  |գրով     |նպաստ- |ենթակա |     |     |

|     |      |ներ       |աշխատանքի|ների)  |կամավոր|     |     |

|     |      |          |վարձա-   |       |կենսա- |     |     |

|     |      |          |տրություն|       |թոշա-  |     |     |

|     |      |          |         |       |կային  |     |     |

|     |      |          |         |       |վճարի  |     |     |

|     |      |          |         |       |գումար |     |     |

|_____|______|__________|_________|_______|_______|_____|_____|

| 14  |  15  |    16    |   17    |   18  |   19  |  20 |  21 |

|_____|______|__________|_________|_______|_______|_____|_____|

|     |      |          |         |       |       |     |     |

.______________________________________________________________

__________________________________________________.

|Հաշվարկված               |  Վճարված              |

|                         |                       |

|                         |                       |

|                         |                       |

|_________________________|_______________________|

|Եկա-|Եկա-  |Սոցիա-|Սոցիա-|Հատկա- |Հատկա- |Պետական|

|մտա-|մտային|լական |լական |ցում   |ցում   |հատկա- |

|յին |հարկի |վճար  |վճարի |սոցիա- |սոցիա- |ցում   |

|հարկ|տույժ1|      |տույժ |լական  |լական  |բյու-  |

|    |      |      |      |վճարից |վճարի  |ջեից   |

|    |      |      |      |(ՀԿԴ   |տույժից|(ՀԿԴ   |

|    |      |      |      |փոխանց-|(ՀԿԴ   |փոխանց-|

|    |      |      |      |ված)   |փոխանց-|ված)   |

|    |      |      |      |       |ված)   |       |

|    |      |      |      |       |       |       |

|____|______|______|______|_______|_______|_______|

| 22 |  23  |  24  |  25  |   26  |   27  |   28  |

|____|______|______|______|_______|_______|_______|

|    |      |      |      |       |       |       |

__________________________________________________.

 

1. 23 սյունակում լրացվում է հարկային գործակալ չհանդիսացող գործատուի աշխատողների եկամտային հարկի տույժը:

 

Բաժին III. Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) գրանցման և գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկություններ

 

._____________________________________________________________________.

|ՀՎՀՀ|Գրանցման    |Գործունեությունը|Գործունեությունը  |Գործունեության |

|    |(պաշտոնում  |ժամանակավորապես |վերսկսելու ամսաթիվ|դադարեցման     |

|    |նշանակվելու)|դադարեցնելու    |                  |(լուծարման),   |

|    |ամսաթիվ     |ամսաթիվ         |                  |պաշտոնից       |

|    |            |                |                  |ազատման ամսաթիվ|

|____|____________|________________|__________________|_______________|

| 29 |    30      |       31       |        32        |      33       |

|____|____________|________________|__________________|_______________|

|    |            |                |                  |               |

._____________________________________________________________________.

 

Բաժին IV. Ձեռնարկատիրական (նոտարական) գործունեությունից հաշվարկային տեղեկություններ

 

.___________________________________________

|Հաշ- |Հարկվող|Վճարված|   Հաշվարկված       |

|վետու|(բազա- |կամավոր|____________________|

|տարի |յին)   |կուտա- |Եկա-  |Սոցիա-|Սոցիա-|

|     |եկամուտ|կային  |մտային|լական |լական |

|     |       |վճարի  |հարկ  |վճար  |վճարի |

|     |       |գումար |      |      |տույժ |

|     |       |       |      |      |      |

|     |       |       |      |      |      |

|_____|_______|_______|______|______|______|

| 34  |  35   |  36   |  37  |  38  |  39  |

|_____|_______|_______|______|______|______|

|     |       |       |      |      |      |

.___________________________________________

_________________________________________________.

|           Վճարված               |   Նպաստներ   |

|_________________________________|______________|

|Եկա-  |Հատկա-  |Հատկա-  |Պետական |Վճարված|Հետ   |

|մտային|ցում    |ցում    |հատկա-  |       |պահված|

|հարկ  |սոցիա-  |սոցիա-  |ցում    |       |      |

|      |լական   |լական   |բյու-   |       |      |

|      |վճարից  |վճարի   |ջեից    |       |      |

|      |(ՀԿԴ    |տույժից |(ՀԿԴ    |       |      |

|      |փոխանց- |(ՀԿԴ    |փոխանց- |       |      |

|      |ված)    |փոխանց- |ված)    |       |      |

|      |        |ված)    |        |       |      |

|______|________|________|________|_______|______|

|  40  |   41   |   42   |   43   |  44   |  45  |

|______|________|________|________|_______|______|

|      |        |        |        |       |      |

_________________________________________________.

 

Բաժին V. Ինքնազբաղվածությունից հաշվարկային տվյալներ և հաշվետու տարվա վերջում հարկային պարտավորությունների մնացորդի վերաբերյալ տեղեկություններ

 

._____________________________________________________________________.

|Հաշ- |Հարկ-|Վճարված|   Հաշվարկված|   Վճարված     |Եկամտային  |Տուգանք|

|վետու|վող  |կամավոր|             |               |հարկի      |       |

|տարի |եկա- |կենսա- |_____________|_______________|___________|       |

|     |մուտ |թոշա-  |Եկա-  |Սոցիա-|Եկա-  |Հատկա-  |Ապառք|Տույժ|       |

|     |     |կային  |մտային|լական |մտային|ցում    |     |     |       |

|     |     |վճարի  |հարկ  |վճար  |հարկ  |սոցիա-  |     |     |       |

|     |     |գումար |      |      |      |լական   |     |     |       |

|     |     |       |      |      |      |վճարից  |     |     |       |

|     |     |       |      |      |      |(ՀԿԴ    |     |     |       |

|     |     |       |      |      |      |փոխանց- |     |     |       |

|     |     |       |      |      |      |ված)    |     |     |       |

|_____|_____|_______|______|______|______|________|_____|_____|_______|

| 46  |  47 |  48   |  49  |  50  |  51  |   52   | 53  | 54  |   55  |

|_____|_____|_______|______|______|______|________|_____|_____|_______|

|     |     |       |      |      |      |        |     |     |       |

._____________________________________________________________________.

 

Բաժին VI. Հաշվետու տարվա վերջում անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) հարկային և պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների մնացորդի վերաբերյալ տեղեկություններ

 

.__________________________________________________________________.

|Եկամտային հարկի| Տուգանք |սոցիալական վճարի |Վերադարձման ենթակա    |

|_______________|         |_________________|եկամտային հարկի գումար|

| Ապառք | Տույժ |         |  Ապառք | Տույժ  |                      |

|_______|_______|_________|________|________|______________________|

|   56  |  57   |    58   |    59  |   60   |         61           |

|_______|_______|_________|________|________|______________________|

|       |       |         |        |        |                      |

.__________________________________________________________________.

 

Բաժին VII. Առավելագույն չափից ավել փոխանցված սոցիալական վճարի վերադարձվող գումարների վերաբերյալ տեղեկություններ

 

._____________________________________________________________________.

|Տա-|Հաշվետու ժամանակահատված (տարի, ամիս)    |Ընդա-|Տարե- |Վերադարձված|

|րի |________________________________________|մենը |կան   |   գումար  |

|   |Սոցիալական վճարի վերադարձման ենթակա     |ամսա-|վերա- |___________|

|   |       գումար ըստ ամիսների              |կան  |դարձ- |Ընդա-|Տարե-|

|   |                                        |     |ման   |մենը |կան  |

|   |________________________________________|     |ենթակա|ամսա-|     |

|   |I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX| X|XI|XII|     |      |կան  |     |

|___|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_____|______|_____|_____|

|62 |63|64|65 |66|67|68|69 | 70 |71|72|73|74 | 75  |  76  | 77  | 78  |

|___|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_____|______|_____|_____|

|   |  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |      |     |     |

._____________________________________________________________________.

._____________________________________________.

|79 Հարկային մարմնի պատասխանատու անձի (անձանց)|

|ստորագրություն(ներ)                          |

._____________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 31.07.14 թիվ 488-Ն հրաման)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2013 թ. սեպտեմբերի 24-ի

N 414-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով ֆիզիկական անձը (այսուհետ` տվյալների սուբյեկտ) կարող է մուտք գործել «Անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ» (այսուհետ` Համակարգ), ուղարկել դիմում անհատական հաշվի քաղվածք ստանալու համար և ստանալ քաղվածքը:

i

2. Հիմք ընդունելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը և եկամտային հարկի ու սոցիալական վճարների հաշվառման համակարգում առկա անհատական հաշվի տվյալների գաղտնիության սկզբունքը` անհրաժեշտ է նույնականացնել տվյալների սուբյեկտին մինչև նրա մուտք գործելը անհատական հաշվի իրեն հասանելի մասը: Տվյալների սուբյեկտը Համակարգ մուտքի հնարավորություն կարող է ստանալ թե առցանց տարբերակով (եթե ունի նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն), թե անձամբ հարկային մարմին ներկայանալով:

(2-րդ կետը փոփ. 31.07.14 թիվ 488-Ն հրաման)

 

I. Տվյալների սուբյեկտի անհատական հաշվի էլեկտրոնային համակարգ

առցանց մուտքի կարգը

 

3. Տվյալների սուբյեկտին իր անհատական հաշիվ մուտք գործելու հնարավորության ընձեռումը առցանց եղանակով (նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում) բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից`

Փուլ 1 - Անհատական հաշիվ մուտքի հայտի լրացում.

Փուլ 2 - Հայտի ստորագրում.

Փուլ 3 - Էլեկտրոնային նամակով հաստատման ուղարկում տվյալների սուբյեկտին.

Փուլ 4 - Օգտվողի անունի և գաղտնաբառի ընտրություն:

4. Տվյալների սուբյեկտը պետք է լրացնի իր ՀԾՀ-ն, կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի և կոնտակտային տվյալները: Տվյալների վավեր լինելու դեպքում օգտվողը կարողանում է ընտրել օգտվողի անուն և գաղտնաբառ և մուտք գործել անհատական հաշիվների իրեն հասանելի մասը:

 

II. Տվյալների սուբյեկտին անհատական հաշիվ մուտքի հնարավորության

ընձեռում անձամբ հարկային մարմին ներկայանալու միջոցով

 

5. Տվյալների սուբյեկտին իր անհատական հաշիվ մուտք գործելու հնարավորության ընձեռումը անձամբ հարկային մարմին ներկայանալու միջոցով, բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից`

Փուլ 1 - Հարկային մարմնի աշխատակցի կողմից անհատական հաշիվ մուտքի հայտի լրացում.

Փուլ 2 - Տվյալների սուբյեկտի Էլեկտրոնային փոստին հաստատման նամակի ուղարկում.

Փուլ 3 - Օգտվողի անունի և գաղտնաբառի ընտրություն:

6. Տվյալների սուբյեկտը անձամբ ներկայանում է հարկային մարմին` ՀԾՀ-ով, կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարով, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթով:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
24.09.2013
N 414-Ն
Հրաման