Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ ...

11.04.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.06.1999  -ից մինչեւ   11.04.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)

i

103.0040.020499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 մարտի 1999 թվականի թիվ 50

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. մարտի 17-ի թիվ 7 որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ (ցանկը կցվում է):

2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`

2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության

և առևտրի նախարարության

1999 թ. մարտի 24-ի

թիվ 50 հրամանով

 

Համաձայնեցված է`         Համաձայնեցված է`        Համաձայնեցված է`

ՀՀ ֆինանսների            ՀՀ հարկային             ՀՀ փոստի և

և  էկոնոմիկայի           տեսչություն             հեռահաղորդակցության

նախարարություն                                   նախարարություն

                         «31» մարտի 1999 թ.

«31» մարտի 1999 թ.                             «31» մարտի 1999 թ.

 

             Համաձայնեցված է`           Համաձայնեցված է`

             ՀՀ կենտրոնական բանկ        ՀՀ կառավարությանն առընթեր

                                        ստանդարտացման, չափագիտության

             «31» մարտի 1999 թ.       և  սերտիֆիկացման վարչություն

 

«31» մարտի 1999 թ.

 

ՑԱՆԿ

i

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի

նախարարության 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող

հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին»

թիվ 525 հրամանով հաստատված ցանկի 2, 5 և 9 տողերը շարադրել

հետևյալ բովանդակությամբ`

 

.________________________________________________________________________.

|   |               |         |          Կիրառման ոլորտները              |

|   |               |         |__________________________________________|

|հ/հ|ՀԴՄ-ի մոդելների|Խումբը   |Առևտուր | Սպասարկումներ |Նավթա-|Հյուրա-   |

|   |   անվանումը   |         |        |               |մթերքի|նոցներ և  |

|   |               |         |        |               |վաճառք|հանրային  |

|   |               |         |        |               |      |սննդի ձեռ-|

|   |               |         |        |               |      |նարկութ-  |

|   |               |         |        |               |      |յուններ   |

|___|_______________|_________|________|_______________|______|__________|

| 1 |       2       |   3     |   4    |     5         |  6   |    7     |

|___|_______________|_________|________|_______________|______|__________|

| 2 |ԷԿՌ 2102 Ֆ     |Ինքնավար |   +    |+ Բացի երկա-   |  +   |    +     |

|   |               |         |        |թուղային       |      |          |

|   |               |         |        |տրանսպորտից,   |      |          |

|   |               |         |        |կապից և  փոստից|      |          |

|___|_______________|_________|________|_______________|______|__________|

| 5 |ԷԿՌ 3102 Ֆ     |Ինքնավար |   +    |+ Բացի երկա-   |      |          |

|   |               |         |        |թուղային       |      |          |

|   |               |         |        |տրանսպորտից    |      |          |

|___|_______________|_________|________|_______________|______|__________|

| 9 |ՄԻՆԻԿԱ 1102 Ֆ  |Ինքնավար |   +    |+ Բացի տրանս-  |      |          |

|   |               |         |        |պորտից, կապից  |      |          |

|   |               |         |        |և  փոստից      |      |          |

.________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«19» «05» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 103990080

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
24.03.1999
N 50
Հրաման