(ուժը կորցրել է 16.06.99 ՆԿ-308 կարգադրություն)
i
031.0303.050699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1999 թվականի փետրվարի 18-ին Տոկիոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
5 հունիսի 1999թ.
ՆԿ-303