(ուժը կորցրել է 16.06.99 ՆԿ-307 կարգադրություն)
i
031.0302.050699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1999 թվականի ապրիլի 9-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման փոխառության համաձայնագրում (Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի ծրագիր)» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
5 հունիսի 1999թ.
ՆԿ-302