(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)
i
103.0040.020499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
21 մայիսի 1999 թվականի թիվ 98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 40 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցված ցանկում լրացումներ կատարելու մասին» թիվ 40 հրամանով հաստատված ցանկի, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 1999թ. մայիսի 4-ի թիվ Ե-2227 գրությունը և դրա վերաբերյալ ՀՀ կառավարության 1999թ. մայիսի 10-ի թիվ 035-2597 հանձնարարականը.
Հրամայում եմ`
i
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի թիվ 40 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում աստղանիշով բերված հետևյալ վերապահումը` «Կիրառման համար թույլատրելի են` «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատված և գրանցված» ցանկում ընդգրկված «Մերկուրի» մակնիշի տարբեր մոդելների այն ՀԴՄ-ը, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին, արտադրված են Հայաստանի Հանրապետության համար և այդ մասին անձնագրերում առկա է` «Արտադրված է Հայաստանի համար» գրառումը»:
2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչության պետ Ա. Դավթյանին`
Սույն հրամանի 1-ին կետով կատարված փոփոխությունը համաձայնեցնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց հետո ապահովել սույն փոփոխության հրապարակումը լրատվության զանգվածային միջոցներով:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մայիսի 21-ի «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի թիվ 40 հրամանով հաստատված ցանկում մասնակի փոփոխություն կատարելու մասին» թիվ 98 հրամանը համաձայնեցված է`
Համաձայնեցված է` Համաձայնեցված է` Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և ՀՀ հարկային ՀՀ փոստի և
էկոնոմիկայի տեսչություն հեռահաղորդակցության
նախարարություն նախարարություն
«25» մայիսի 1999թ. «24» մայիսի 1999թ. «27» մայիսի 1999թ.
Համաձայնեցված է` Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
«31» մայիսի 1999թ. «26» մայիսի 1999թ.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» «06» 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 103990097