(ուժը կորցրել է 14.09.99 թիվ 576 որոշում)
i
041.0342.090699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 1999 թվականի թիվ 342
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնելու մասին» N 250 որոշման` թույլատրել Երևանի քաղաքապետարանին ուղղակի գնման եղանակով ձեռք բերել Երևանի Թումանյանի փողոցի 15 շենքի N 27 բնակարանը (128 քառ. մետր ընդհանուր մակերեսով)` գինը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ, սեփականության իրավունքով այն հատկացնել Ռուսաստանի Դաշնության «Մոսկովյան վիրտուոզներ» համույթի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովին: