Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑ ...

09.05.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.12.2013  -ից մինչեւ   09.05.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.15 թիվ 179-Ն հրաման)

i

118.0673.140813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 օգոստոսի 2013 թվականի թիվ 673-Ն

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 120-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման-ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 786-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի օգոստոսի 6-ի

N 673-Ն հրամանի

 

    Կատարող ________________________    Պատվիրատու _____________________

    ________________________________    ________________________________

    գտնվելու վայրը _________________    գտնվելու վայրը _________________

    հհ _____________________________    հհ______________________________

    ________________________________    ________________________________

    հվհհ ___________________________    հվհհ____________________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«____» «__________________» 20 թ.

Պայմանագրի անվանումը` ____________________________________________

__________________________________________________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն` ի դեմս _____________________________________________ և

Կատարողը` ի դեմս__________________________________________________, հիմք ընդունելով, որ պայմանագրով նախատեսված` ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև` աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը ____ _____________ 20___թ-ից __ ___________ 20__ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները`

 

.____________________________________________________________________.

|Գնման    |Գնման առարկայի|Աշխատանքների|Վճարման ենթակա|Վճարման ժամկետը|

|առարկայի |քանակական     |կատարման    |գումարը       |(ըստ           |

|անվանումը|ցուցանիշը     |ժամկետը     |(հազար դրամ)  |ժամանակացույցի)|

|_________|______________|____________|______________|_______________|

|_________|______________|____________|______________|_______________|

|_________|______________|____________|______________|_______________|

|_________|______________|____________|______________|_______________|

|Ընդամենը |              |            |              |               |

.____________________________________________________________________.

 

Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

         Աշխատանքը հանձնեց                   Աշխատանքը ընդունեց

    ___________________________          ___________________________

          ստորագրություն                       ստորագրություն

    ___________________________          ___________________________

         ազգանուն, անուն                        ազգանուն, անուն

 

    Կ.Տ.                                   Կ.Տ.

 

Հավելված N 2

i

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի օգոստոսի 6-ի

N 673-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»

 

Հավելված N 1-ով սահմանված` Հանձնման-ընդունման արձանագրության ձևը լրացվում է հետևյալ կերպ`

. «Պատվիրատուն` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և անուն-ազգանունը:

. «Կատարողը` ի դեմս» տողում լրացվում է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի պաշտոնը և անուն-ազգանունը:

. Սյունակի «Գնման առարկայի անվանումը» բաժինը լրացվում է պայմանագրից քաղվածքում նշված ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը:

. Սյունակի «Գնման առարկայի քանակական ցուցանիշը» բաժինը լրացվում է պայմանագրով նախատեսված և տվյալ ժամանակահատվածում փաստացի ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության քանակական ցուցանիշները, ըստ գնումների պլանի:

. Սյունակի «Աշխատանքների կատարման ժամկետը» բաժնում նշվում է ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության համար պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետը:

. Սյունակի «Վճարման ենթակա գումարը» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածում փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը:

. Սյունակի «Վճարման ժամկետը (ըստ ժամանակացույցի)» բաժնում նշվում է տվյալ ժամանակահատվածի համար փաստացի մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և մատուցված ծառայության դիմաց վճարման ժամանակացույցով նախատեսված ամսաթիվը:

(2-րդ հավելվածը փոփ. 10.10.13 թիվ 896-Ն հրաման)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
06.08.2013
N 673-Ն
Հրաման