(ուժը կորցրել է 23.11.06 թիվ 1717-Ն որոշում)
i
040.0396.080699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 1999 թվականի թիվ 396
i
ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
ա) անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային և դիսպանսերային բուժհիմնարկների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկը (կցվում է).
բ) այն հիվանդությունների ցանկը (կցվում է), որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով հիվանդներին դեղերը տրվում են անվճար:
(1-ին կետը փոփ. 27.12.00 թիվ 880 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:
(2-րդ կետը խմբ. 27.12.00 թիվ 880 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 8-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 8-ի N 396 որոշմամբ
ՑԱՆԿ
i
անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական,
հիվանդանոցային և դիսպանսերային բուժհիմնարկների միջոցով դեղեր
ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի
1. Բնակչության սոցիալական խմբերի, որոնց պատկանող անձանց` հիվանդության դեպքում դեղերը տրվում են անվճար`
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ,
հաշմանդամ երեխաներ (մինչև 16 տարեկան)
հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
ծնողազուրկ երեխաներ (միակողմանի և երկկողմանի` մինչև 18 տարեկան )
բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ
ունեցող) ընտանիքների երեխաներ,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհվածների
ընտանիքների անդամներ,
հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)
մինչև 3 տարեկան երեխաներ:
2. Բնակչության սոցիալական խմբեր, որոնց պատկանող անձանց հիվանդության դեպքում դեղերը տրվում են`
ա) 50 տոկոս զեղչով`
3-րդ խմբի հաշմանդամներ,
Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
բռնադատվածներ,
միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներ (այդ թվում`
իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող).
բ) 30 տոկոս զեղչով`
չաշխատող կենսաթոշակառուներ,
միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
Ծանոթագրություն: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը հատկացնում են
պոլիկլինիկայի (ամբուլատորիայի) բժշկի տված դեղատոմսի
համաձայն:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 8-ի N 396 որոշմամբ
ՑԱՆԿ
i
այն հիվանդությունների, որոնց առկայության դեպքում
ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկների միջոցով
հիվանդներին դեղերը տրվում են անվճար
տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր և թմրադեղեր),
շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը` արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
պարբերական հիվանդություն (կոլխիցին),
սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ` պրոթեզավորումից հետո),
մալարիա (հակամալարիային դեղեր):
Ծանոթագրություն: Դեղերն անվճար հատկացվում են պոլիկլինիկայի
(ամբուլատորիայի) բժշկի տված դեղատոմսի համաձայն: