Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ Ռ ...

29.09.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2015  -ից մինչեւ   29.09.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 06.09.18 թիվ 978-Ն որոշում)

i

040.0938.060913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 938-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

(նախաբանը փոփ. 03.07.14 թիվ 714-Ն որոշում)

 

ԻՐՏԵԿ Սույն որոշումը 2-րդ կետի համաձայն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: Սակայն 03.07.14 թվականի թիվ 714-Ն որոշմամբ փոփոխություներ են կատարվել սույն որոշման մեջ, որոնքն ուժի մեջ են մտել 31.07.14 թվականից և տարածվում են 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 15-ի

N 938-Ն որոշման

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգի, ձևի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 714-Ն որոշում)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

i

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնակիցների ռեեստրը վարողի միջև կնքված «Հայաստանի Հանրապետությունում կուտակային բաղադրիչի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) դադարեցման (ներառյալ մասնակիցների ռեեստրը վարողի գործունեության դադարեցման հիմքով) դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է մասնակիցների ռեեստրը փոխանցել մասնակիցների ռեեստրը վարող այլ անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

(3-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 714-Ն որոշում)

4. Մասնակիցների ռեեստրի փոխանցման նախապատրաստումը պետք է սկսվի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ մասնակիցների ռեեստրի փոխանցումն արդյունավետ իրականացնելու և ռեեստրի վարման շարունակականությունն ապահովելու նպատակով:

5. Պայմանագրի դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր պարտականությունները մինչև մասնակիցների ռեեստրը վարող այլ անձին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը մասնակիցների ռեեստրի փոխանցումը:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ

 

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով և ժամկետներում մասնակիցների ռեեստրը փոխանցում է էլեկտրոնային կրիչի միջոցով` կազմելով հանձնման-ընդունման ակտ` երկու օրինակից, որոնք պետք է ստորագրվեն հանձնող և ընդունող կազմակերպության (Հայաստանի Հանրապետության կառավարության) իրավասու անձանց կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.2013
N 938-Ն
Որոշում