Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.1992  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված հաշմանդամության հանգեցնող մասնագիտական հիվանդությունների ցանկը (հավելված հ.1):

2. Հաստատել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները.

- թատերական և թատերական-հանդիսային ձեռնարկությունների որոշ կատեգորիաների դերասաններ

- երկրաբանական-հետախուզական արշավախմբերի աշխատողները

- լուսավորության բնագավառի աշխատողները

- քաղաքացիական ավիացիայի և թռիչքային փորձարկման անձնակազմի առանձին կատեգորիաների աշխատողներ

- առանձին կատեգորիաների մարզիկներ:

i

3. Կենսաթոշակի անցնելու համապատասխան աշխատանքային ստաժի չափն ու տարիքը ( հավելված հհ.2-7):

2-7 հավելվածներն ուժ կորցրել են 04.03.96 օրենք/

4. Հաշվի առնելով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը և սպասվելիք վարչատարածքային փոփոխությունները, մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան որոշման ընդունումը հետաձգել այն շրջանների ցուցակների հաստատումը, որտեղ աշխատած ժամանակը աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում է արտոնություններով:

2 հունիսի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
02.06.1992
N ՀՆ-0646-I
Որոշում