(ուժը կորցրել է 25.11.15 թիվ 388-Ն որոշում)
i
600.0224.010713
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 07 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2013 թվականի N 224-Ն
i
«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆԻ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան, Վարուժանի, Իսահակյան թաղամասերի սպառողներին`
1) միադրույք սակագնային համակարգում`
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը` 15.833 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 19.0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 923.333 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 1108.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) երկդրույք սակագնային համակարգում`
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը` 12.667 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 15.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջեռուցման ամսական վճարը` յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար` 32.025 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 38.43 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 738.667 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 886.4 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը` յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար` 17.075 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.49 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի սպառողներին վաճառվող ջերմային էներգիայի սակագների սահմանման մասին» N 603-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 26-ից: