Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԵՎ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ ...

12.04.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.1992  -ից մինչեւ   12.04.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.02 ՆՀ-1077 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԵՎ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում համակարգային արմատական վերափոխումների ներկա փուլում, երբ դեռևս անկատար է օրենսդրությունը և կազմավորման ընթացքում նոր ժողովրդավարական կառույցները, երբ լուրջ վերափոխումների մեջ են հասարակական ողջ մտածողությունն ու հոգեբանությունը, պետության ու ժողովրդի համար առավել վտանգավոր են դառնում պաշտոնեական դիրքի չարաշահումներն ու կոռուպցիան:

Այս երևույթները խանգարում են օրինականության սկզբունքների հաստատմանն ուղղված քայլերին, արգելակում տնտեսական բարեփոխումների ընթացքը, ոտնահարում քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը` հաճախ բացասական հասարակական կարծիք ստեղծելով պետական ապարատի գործունեության մասին:

Ստեղծված պայմաններում պաշտոնեական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելը օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այս խնդրի իրականացմանն ուղղված միջոցառումները, սահմանափակելով անբարեխիղճ պաշտոնատար անձանց սուբյեկտիվ մղումների շրջանակները, քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների, նրանց օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ են հանդիսանում:

Պաշտոնեական դիրքի չարաշահումները և կոռուպցիան կանխելու, դրանց դեմ տարվող պայքարն ուժեղացնելու նպատակով և մինչև «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մասին» օրենքի ընդունումը, որոշում եմ.

1. Պետական ապարատն ամրապնդելու, կադրերի պատրաստման, ընտրության և տեղաբաշխման աշխատանքը բարելավելու նպատակով 1992 թ. հանրապետությունում անցկացնել պետական ծառայողների որակավորման ստուգում:

Սահմանել, որ այսուհետ պետական ծառայողների նշանակումը կատարվելու է նրանց որակավորման ստուգում անցկացնելուց հետո:

2. Պետական ծառայության անցնելիս քաղաքացիները պարտավոր են ներկայացնել հայտարարագիր բոլոր տեսակի եկամուտների, շարժական և անշարժ գույքի, արժեթղթերի, բանկերում ունեցած ավանդների, ինչպես նաև ֆինանսական բնույթի այլ պարտավորությունների մասին:

Այդպիսի տեղեկություններ չներկայացնելը, ոչ լրիվ կամ խեղաթյուրված ներկայացնելը, այդ պաշտոնում անձի նշանակումը մերժելու կամ ազատման հիմք է հանդիսանում:

3. Պետական ծառայողներին արգելել`

ա) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

i

բ) պաշտոնեական դիրքը օգտագործելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության ասպարեզում որևէ աջակցություն ցույց տալ և դրա դիմաց ստանալ վարձատրություն կամ ձեռք բերել իրավունքներ կամ արտոնություններ.

i

գ) համատեղությամբ զբաղվել պաշտոնեական կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ (բացի գիտական, բժշկական, մանկավարժական, ստեղծագործական գործունեությունից) և ստանալ լրացուցիչ վարձատրություն, ձեռք բերել օրենքով չսահմանված իրավունքներ կամ արտոնություններ.

դ) միջնորդների միջոցով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

ե) ծառայության բերումով իրենց հայտնի դարձած տեղեկություններն օգտագործել անձնական շահ ստանալու նպատակով.

զ) մինչև որևէ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը հանդես գալ որոշումն ընդունող պետական մարմնի անունից որևէ պաշտոնեական հայտարարությամբ կամ հաղորդմամբ.

է) անձնական կարիքների համար օգտագործել ծառայական ավտոտրանսպորտը, տեխնիկական այլ միջոցներ.

ը) մինչև դատարանի վճռի, որոշման կամ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը դատական գործի վերաբերյալ հանդես գալ հրապարակային գնահատականներով:

4. Արգելել Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ծառայության բերումով առնչված հրավիրող կողմի հաշվին արտասահմանյան մասնավոր ուղևորություններ կատարել, բացառությամբ միջազգային պայմանավորվածությամբ նախատեսված դեպքերի և մերձավոր ազգականների հրավերներով կատարվող ուղևորությունների:

i

5. Պետական ծառայողները պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, հանձնում են պետությանը:

i

6. Սույն հրամանագրի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված պահանջների խախտում թույլ տված պետական ծառայողները ենթակա են պաշտոնից ազատման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պատասխանատվության:

7. Պետական ծառայողները, եթե չունեն հատուկ լիազորություններ, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ հարաբերությունների մեջ են մտնում միայն իրենց անունից, ընդ որում, այդ դեպքում ևս, նրանք պարտավոր են պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը և հեղինակությունը:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, առաջարկություններ ներկայացնել պետական ծառայողների սոցիալական պաշտպանվածության երաշխիքների վերաբերյալ, ներառյալ նրանց աշխատանքի պատշաճ պայմանների ստեղծումը, սոցիալ-կենցաղային, բնակարանային պայմանների բարելավումը, ինչպես նաև ազատ գների պայմաններին ու ծառայության ռեժիմին համամասնական փոխհատուցման վճարների սահմանումը.

մեկամսյա ժամկետում հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների ցանկը ըստ գործադիր իշխանության առանձին մարմինների.

i

բ) Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգը.

i

գ) պետական ծառայության անցնելիս գույքային և ֆինանսական դրության վերաբերյալ պահանջվող հայտարարագրի ձևը, դրա ներկայացման և վերահսկման կարգը.

դ) պաշտոնի բերումով ստացած նվերները պետությանը հանձնելու կարգը:

i

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ պաշտոնեական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

 

1 սեպտեմբերի 1992 թվական

ՆՀ-151

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.09.1992
N ՆՀ-151
Հրամանագիր