Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 164 ՈՐՈ ...

13.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.05.1999  -ից մինչեւ   13.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 13.01.00 թիվ 15 որոշում)

i

040.0361.290599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 1999 թվականի թիվ 361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում տալու մասին» N 164 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) Սյունիքի մարզի բնակավայրերի`

ցանկից հանել Վերին Խոտանան, Գոմարան, Խալաջ, Խդրանց, Շենաթաղ, Առաջաձոր բնակավայրերը.

ցանկը լրացնել Խնածախ, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Բարձրավան, Ծավ, Ներքին Հանդ, Կարճևան, Շիկահող, Դիցմայրի, Եղվարդ, Դավիթ Բեկ, Գորայք, Ալդարա, Շվանիձոր բնակավայրերով.

բ) Տավուշի մարզի բնակավայրերի`

ցանկում «Ծաղկավան (Տավուշի շրջ.)» բառերը փոխարինել «Ծաղկավան (Իջևանի շրջ.)» բառերով.

ցանկը լրացնել Այգեձոր, Վարագավան, Կոթի, Բաղանիս, Կողբ, Չորաթան, Արծվաբերդ, Կայան բնակավայրերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.1999
N 361
Որոշում