Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒ ...

07.08.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.05.2001  -ից մինչեւ   07.08.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 07.08.01 թիվ 719 որոշում)

i

040.0359.290599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 1999 թվականի թիվ 359

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ Երևանում 2001 թվականի սեպտեմբերին կազմակերպվող` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է:

(1-ին կետը փոփ. 13.07.00 թիվ 396 որոշում)

2. Ստեղծել «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքների ծախսերը կատարվում են հովանավորների ու ֆինանսական այլ աղբյուրների հաշվին:

i

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների 5 տոկոսի իրացումից առաջացած միջոցներն օգտագործել ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները ֆինանսավորելու համար:

(4-րդ կետը փոփ. 13.07.00 թիվ 396 որոշում)

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «2001 թվականին Երևան քաղաքում «Հայաստան-01» (ԱրմՖիլԷքՍ` 01) ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես անցկացնելու մասին» N 160 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

մայիսի 29-ի N 359 որոշմամբ

 

i

ԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆ-01» ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

    Ե. Զախարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար (կազմկոմիտեի

                        նախագահ)

    Վ. Քոչարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ- կապի և

                        տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետ

                        (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

    Գ. Թորոսյան       - ֆիլատելիստների հայկական միության նախագահ

                        (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

    Ֆ. Զաքարյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Մ. Երանոսյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                        գլխավոր վարչության պետ

    Ս. Ղարաբաղցյան    - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                        նախարարության սփյուռքի հետ համագործակցության

                        վարչության պետ

    Ս. Սիմոնյան       - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի տնօրեն

    Վ. Առաքելյան      - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

    Ա. Բաբախանյան     - ֆիլատելիստների հայկական միության նախագահի տեղակալ

    Ա. Քեչեյան        - ֆիլատելիստների հայկական միության պատվավոր անդամ

                        (Արգենտինա)

    Ս. Հայրապետյան    - ֆիլատելիստների հայկական միության վարչության անդամ

                        (պատասխանատու քարտուղար)

 

(կազմը խմբ. 13.07.00 թիվ 396, 28.11.00 թիվ 786, 08.05.01 թիվ 402 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.1999
N 359
Որոշում