i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդառաջելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ստուգելու Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 29-ի հ. 117 հրամանագրի կատարման ժամկետը երկարաձգելու մասին խնդրանքին, որոշում եմ.
Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեությունը ստուգելու և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության նախագահին զեկուցելու ժամկետը երկարացնել մինչև 1992 թվականի օգոստոսի 29-ը:
31 հուլիսի 1992 թվական
ՆՀ-142