(ուժը կորցրել է 10.06.99 թիվ 349 որոշում)
i
041.0310.210599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 1999 թվականի թիվ 310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Պետերբուգյան հերթական տնտեսական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 1999 թվականի հունիսի 15-19-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Մ Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
2. Է. Սանդոյանի, Մ. Ձավարյանի և Գ. Արզումանյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը: