Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԳՈՄԵԼԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԳՈՄԵԼԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.05.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.05.2013  -ից մինչեւ   18.05.2013  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 29.05.13 թիվ 390-Ա որոշում)

i

041.0356.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2013 թվականի N 356-Ա

 

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԳՈՄԵԼԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2013 թվականի մայիսի 15-19-ը գործուղել Գոմելի մարզ (Բելառուսի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի միջև ծավալված համագործակցության շրջանակներում հետագա աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև Գոմելի տասներորդ տնտեսական ֆորումին մասնակցելու համար:

2. Ա. Ղահրամանյանի` Գոմելի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2013
N 356-Ա
Որոշում