Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.05.2013  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-49-Ն կարգադրություն)

i

031.0069.300413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒ ԴՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՆԿ-231-Ն կարգադրությունը` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

 

30 ապրիլի 2013 թվականի

ՆԿ-69-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2013 թ. ապրիլի 30-ի

ՆԿ-69-Ն կարգադրության

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒ ԴՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի

տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ (հանձնաժողովի

նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի

տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության

գիտության պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

(համաձայնությամբ)

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության

վարչության պետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության

ռազմարդյունաբերական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2013 թ. ապրիլի 30-ի

ՆԿ-69-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԵՎ ԴՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՆԿ-231-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` հայեցակարգ) ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմակերպում է քննարկումներ և ամփոփում իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, կարգադրություններին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են` հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ռազմական արդյունաբերության ոլորտում համապատասխան ծրագրերի կատարման արդյունքների ամփոփումն ու գնահատումը, դրանց վերաբերյալ վերլուծական բնույթի տեղեկանքների կազմումը:

4. Հանձնաժողովն իր խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն`

1) կազմակերպում է հայեցակարգի շրջանակներում նախատեսված աշխատանքների դիտարկում, տալիս դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված խորհրդատվություններ,

2) ամփոփում է աշխատանքների արդյունքները և հաշվի առնելով հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացումից բխող բարեփոխումների պահանջները` նպաստում է պետական մարմինների կողմից համապատասխան աշխատանքների արդյունավետ կատարմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը`

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՆԿ-231-Ն կարգադրության պահանջների կատարումն ապահովելու նպատակով.

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ,

3) ամփոփում է նախատեսված աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները,

4) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում է օրակարգը,

5) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

6. Հանձնաժողովի գործառույթներից և հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պահանջներից բխող ընթացիկ աշխատանքներն իրականացնում ու հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչությունը:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովը հրավիրում է նիստեր, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը:

10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ, այդ թվում` այլ պետական մարմիններից և այլ կազմակերպություններից:

11. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.04.2013
N ՆԿ-69-Ն
Կարգադրություն