(ուժը կորցրել է 07.06.16 թիվ 598-Ն հրաման)
i
326.0037.030413
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 04 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32613118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հունվարի 2013 թվականի N 37-Ն
i
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» կետով և 14-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների հետ կնքվող «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների հետ կնքվող «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի.
3) «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի կնքելու կարգը` համաձայն հավելված 3-ի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ. Զաքարյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հավելված 1
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2013 թվականի հունվարի 21-ի
N 37-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«__» __________20 թ. ք. Երևան
Մի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն` ի դեմս _______________________________________-ի
(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն) (այսուհետ` Նախարարություն), մյուս կողմից քաղաքացի ______________________________, ծնված ________ թվականի ____-ի ___-ին, (անուն, հայրանուն, ազգանուն) բնակության վայրը` ____________________________________, անձնագիր N___________ տրված _______ կողմից _________ թվականի _____-ի ____-ին, (այսուհետ` Ծառայող), համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» կետի` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Նախարարությունը Ծառայողին ընդունում է պայմանագրային փրկարարական ծառայության` ___________________________________________________, իսկ
(պաշտոնը) Ծառայողը կատարում է պայմանագրային փրկարարական ծառայություն` ապահովելով պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
3. Նախարարությունը պարտավոր է`
1) Ծառայողին ընդունել պայմանագրային փրկարարական ծառայության` ըստ ________________________________________________________ պաշտոնի անձնագրի և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.
2) Ծառայողի համար սահմանել պաշտոնային դրույքաչափ`_____________ դրամի չափով, որը ենթակա է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ժամանակին վճարել աշխատավարձ.
4) կատարել սույն պայմանագրի պահանջները:
4. Ծառայողը պարտավոր է`
1) կատարել Նախարարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, լինել կարգապահ, ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ` պաշտոնի անձնագրին համապատասխան.
2) կատարել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի, սույն պայմանագրի պահանջները.
3) չհրաժարվել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-րդ կետով նախատեսված կարգով կամ 36-րդ հոդվածով նախատեսված դեպքում ծառայության նոր վայր տեղափոխվելուց.
4) մասնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, այդ թվում` ճառագայթային, քիմիական, կենսաբանական խոցման գոտիներում և առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող այլ վայրերում.
5) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններ, պետական պատվերի շրջանակներում, իր համաձայնությամբ ուսման գործուղվելուց և ուսումն ավարտելուց հետո կնքել «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագիր`
ա. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 5 տարի ժամկետով,
բ. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 3 տարի ժամկետով.
6) սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ծառայության ժամկետներն իր նախաձեռնությամբ խախտելու դեպքում փոխհատուցել ուսման համար Նախարարության կատարած ծախսերը.
7) անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին եռօրյա ժամկետում հայտնել կադրերի վարչությանը:
5. Ծառայողն իրավունք ունի`
1) օգտվելու փրկարարական ծառայողի և նրանց ընտանիքների անդամների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և արտոնություններից.
2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Նախարարությունը խախտել է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պայմանագրի պահանջները:
III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`
6.1. Նախարարության նախաձեռնությամբ.
1) տարիքի կապակցությամբ` փրկարարական ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքը լրանալու.
2) առողջական վիճակի կապակցությամբ` համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից խաղաղ ժամանակ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու.
3) ատեստավորման արդյունքներով.
4) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելու դեպքում.
5) դատարանի կողմից փրկարարական կոչումից զրկվելու կամ դատապարտվելու.
6) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատությունները պետական պատվերի շրջանակներում ավարտելուց հետո հետագա պայմանագրային ծառայությունից Ծառայողի հրաժարվելու դեպքում` ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով.
7) հաստիքների թվակազմը կրճատվելու, եթե`
ա. կրճատվել է հաստիքային փրկարարական պաշտոնը (այդ թվում` ստորաբաժանման լուծարման պատճառով), և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի,
բ. լրացել է կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի.
8) համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի` փրկարարական ծառայությունը շարունակելու համար, բայց ծառայությանը պիտանի է կամ պիտանի է աննշան սահմանափակումներով, և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի.
9) իջեցվել է փրկարարական պաշտոնին համապատասխանող փրկարարական կոչումը և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի.
10) պայմանագրի` փրկարարական ծառայության անցման պայմանները չկատարելու դեպքում.
11) փրկարարական ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում.
12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում:
6.2. Ծառայողի նախաձեռնությամբ.
1) իր հիմնավորված զեկուցագրով` այլ աշխատանքի անցնելու, այդ թվում` պատգամավոր ընտրվելու, պետական լիազոր այլ մարմիններում պաշտոնի նշանակվելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ, Նախարարության կողմից սույն պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.
2) Ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագիրը ժամկետից շուտ կարող է լուծվել, եթե`
ա. փոխվում է ամուսնու ծառայության վայրը,
բ. համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա ծնողը, ամուսինը (կինը), հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի պարտավոր է խնամել նրանց,
գ. ըստ բժշկական ցուցումների` ընտանիքի անդամի` տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և նրան հնարավոր չէ փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք` շարունակելու ծառայությունը,
դ. խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա:
7. Կողմերի պատասխանատվությունը`
1) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) առանց սույն պայմանագիրը լուծելու փրկարարական ծառայողի ծառայությունից խուսափելը կամ ծառայության վայր չներկայանալը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Ծառայողի ամսական դրամական բավարարումը վճարվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածով սահմանված կարգով:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանում է պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից և գործում է մինչև 20___ թվականի ______ «____»-ը:
10. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 9-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել` կնքելով նոր պայմանագիր:
11. Սույն պայմանագիրը կազմված է երեք, միևնույն իրավական ուժ ունեցող, օրինակներից` մեկ օրինակը գտնվում է փրկարարական ծառայողի մոտ, մեկ օրինակը կարվում է նրա անձնական գործում, մեկ օրինակը գտնվում է Նախարարության ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումում:
12. Կողմերի հասցեներն են`
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԾԱՌԱՅՈՂ`
Հայաստանի Հանրապետության Քաղաքացի` _______________________
արտակարգ իրավիճակների (անուն, հայրանուն,
նախարարություն _________________________________
Հայաստանի Հանրապետություն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)
ք. Երևան, Դավթաշեն 4-րդ _________________________________
թաղամաս, (բնակության վայր)
Ա. Միկոյան 109/8. _________________________________
ՀՀ______________________
ՀՎՀՀ____________________ __________________________________
________________________ (անձնագրի տվյալները, հաշվառման վայր)
(պաշտոն, ստորագրություն, __________________________________
անուն, ազգանուն, կնիք) __________________________________
_____-ը ________-ի 20____թ. (ստորագրություն, անուն, ազգանուն)
_____-ը ________-ի 20____թ.
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների արտակարգ իրավիճակների նախարարության
նախարարության աշխատակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
Փրկարար ծառայության կադրերի վարչության պետ
վարչության պետ __________________________________
___________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն)
(ստորագրություն, անուն, _____-ը ________-ի 20____թ.
ազգանուն)
_____-ը ________-ի 20____թ.
Հավելված 2
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2013 թվականի հունվարի 21-ի
N 37-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«__» __________20 թ. ք. Երևան
Մի կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Փրկարար ծառայությունն` ի դեմս տնօրեն ______________________________-ի (այսուհետ` Նախարարություն), մյուս (անուն, հայրանուն, ազգանուն)
կողմից քաղաքացի _______________________________ ծնված _____ թվականի
(անուն, հայրանուն, ազգանուն) _____-ի ______-ին, բնակության վայրը` _____________________________, անձնագիր N_____________ տրված __________ կողմից _________ թվականի _____-ի ____-ին, (այսուհետ` Ծառայող), համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «բ» կետի` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Նախարարությունը Ծառայողին ընդունում է պայմանագրային փրկարարական ծառայության` ______________________________________________, իսկ Ծառայողը
(պաշտոնը)
կատարում է պայմանագրային փրկարարական ծառայություն` ապահովելով գործառնական պարտականություններով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
3. Նախարարությունը պարտավոր է`
1) Ծառայողին ընդունել պայմանագրային փրկարարական ծառայության` ըստ _____________________________________________________ պաշտոնի անձնագրի և ծանոթացնել իր ծառայողական պարտականություններին.
2) Ծառայողի համար սահմանել պաշտոնային դրույքաչափ`_____________ դրամի չափով, որը ենթակա է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ժամանակին վճարել աշխատավարձ.
4) կատարել սույն պայմանագրի պահանջները:
4. Ծառայողը պարտավոր է`
1) կատարել Նախարարության հրամանները, կարգադրությունները, հրահանգները, լինել կարգապահ, ունենալ մասնագիտական բարձր գիտելիքներ` պաշտոնի անձնագրին համապատասխան.
2) կատարել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի, սույն պայմանագրի պահանջները.
3) չհրաժարվել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 11.1-րդ կետով նախատեսված կարգով կամ 36-րդ հոդվածով նախատեսված դեպքում ծառայության նոր վայր տեղափոխվելուց.
4) մասնակցել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին, այդ թվում` ճառագայթային, քիմիական, կենսաբանական խոցման գոտիներում և առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող այլ վայրերում.
5) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններ, պետական պատվերի շրջանակներում, իր համաձայնությամբ ուսման գործուղվելուց և ուսումն ավարտելուց հետո կնքել «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագիր`
ա. բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 5 տարի ժամկետով,
բ. միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` 3 տարի ժամկետով.
6) սույն պայմանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ծառայության ժամկետներն իր նախաձեռնությամբ խախտելու դեպքում փոխհատուցել ուսման համար Նախարարության կատարած ծախսերը.
7) անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին 3-օրյա ժամկետում հայտնել կադրերի վարչությանը:
5. Ծառայողն իրավունք ունի`
1) օգտվելու փրկարարական ծառայողի և նրանց ընտանիքների անդամների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և արտոնություններից.
2) միակողմանի լուծել սույն պայմանագիրը, եթե Նախարարությունը խախտել է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն պայմանագրի պահանջները:
III. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`
6.1. Նախարարության նախաձեռնությամբ.
1) տարիքի կապակցությամբ` փրկարարական ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքը լրանալու.
2) առողջական վիճակի կապակցությամբ` համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից խաղաղ ժամանակ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու.
3) ատեստավորման արդյունքներով.
4) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելու դեպքում.
5) դատարանի կողմից փրկարարական կոչումից զրկվելու կամ դատապարտվելու.
6) Նախարարության կամ այլ ուսումնական հաստատությունները պետական պատվերի շրջանակներում ավարտելուց հետո հետագա պայմանագրային ծառայությունից Ծառայողի հրաժարվելու դեպքում` ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով.
7) հաստիքների թվակազմը կրճատվելու, եթե`
ա. կրճատվել է հաստիքային փրկարարական պաշտոնը (այդ թվում` ստորաբաժանման լուծարման պատճառով), և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի,
բ. լրացել է կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի,
գ. համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի` փրկարարական ծառայությունը շարունակելու համար, բայց ծառայությանը պիտանի է կամ պիտանի է աննշան սահմանափակումներով, և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի,
դ. իջեցվել է փրկարարական պաշտոնին համապատասխանող փրկարարական կոչումը և համաձայն չէ նշանակվելու այլ փրկարարական պաշտոնի.
8) պայմանագրի` փրկարարական ծառայության անցման պայմանները չկատարելու դեպքում.
9) փրկարարական ծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում.
10) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում:
6.2. Ծառայողի նախաձեռնությամբ.
1) իր հիմնավորված զեկուցագրով` այլ աշխատանքի անցնելու, այդ թվում` պատգամավոր ընտրվելու, պետական լիազոր այլ մարմիններում պաշտոնի նշանակվելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ, Նախարարության կողմից սույն պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.
2) ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագիրը ժամկետից շուտ կարող է լուծվել, եթե`
ա. փոխվում է ամուսնու ծառայության վայրը,
բ. համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա ծնողը, ամուսինը (կինը), հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի պարտավոր է խնամել նրանց,
գ. ըստ բժշկական ցուցումների` ընտանիքի անդամի` տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և նրան հնարավոր չէ փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք` շարունակելու ծառայությունը,
դ. խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա:
7. Կողմերի պատասխանատվությունը`
1) կողմերը սույն պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) առանց սույն պայմանագիրը լուծելու փրկարարական ծառայողի ծառայությունից խուսափելը կամ ծառայության վայր չներկայանալը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Ծառայողի ամսական դրամական բավարարումը վճարվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածով սահմանված կարգով:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանում է պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից և գործում է մինչև 20___ թվականի ______ «____»-ը:
10. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 10-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել` կնքելով նոր պայմանագիր:
11. Սույն պայմանագիրը կազմված է երեք, միևնույն իրավական ուժ ունեցող, օրինակներից` մեկ օրինակը գտնվում է փրկարարական ծառայողի մոտ, մեկ օրինակը կարվում է նրա անձնական գործում, մեկ օրինակը գտնվում է Նախարարության ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանումում:
12. Կողմերի հասցեներն են`
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԾԱՌԱՅՈՂ`
Հայաստանի Հանրապետության Քաղաքացի` _______________________
արտակարգ իրավիճակների (անուն, հայրանուն,
նախարարություն _________________________________
Հայաստանի Հանրապետություն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի)
ք. Երևան, Դավթաշեն 4-րդ _________________________________
թաղամաս, (բնակության վայր)
Ա. Միկոյան 109/8. _________________________________
ՀՀ______________________
ՀՎՀՀ____________________ __________________________________
________________________ (անձնագրի տվյալները, հաշվառման վայր)
(պաշտոն, ստորագրություն, __________________________________
անուն, ազգանուն, կնիք) __________________________________
_____-ը ________-ի 20____թ. (ստորագրություն, անուն, ազգանուն)
_____-ը ________-ի 20____թ.
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների արտակարգ իրավիճակների նախարարության
նախարարության աշխատակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
Փրկարար ծառայության կադրերի վարչության պետ
վարչության պետ __________________________________
___________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն)
(ստորագրություն, անուն, _____-ը ________-ի 20____թ.
ազգանուն)
_____-ը ________-ի 20____թ.
Հավելված 3
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2013 թվականի հունվարի 21-ի
N 37-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) և քաղաքացու միջև «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:
2. Փրկարարական ծառայության անցնելու ցանկություն հայտնած և ծառայության անցնելու համար «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո, քաղաքացու և Նախարարության միջև կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`
1) բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի լիազորած պաշտոնատար անձը.
2) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Նախարարության Փրկարար ծառայության տնօրենը:
3. Պայմանագիրը նախապատրաստում, շահագրգիռ պաշտոնատար անձանց հետ համաձայնեցնում է Նախարարության Փրկարար ծառայության կադրերի վարչությունը:
4. Պայմանագիրը իրավաբանական ուժ է ստանում Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված` Պայմանագիրը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով հայտարարելուց հետո:
5. Պայմանագիրը կնքվում է երեք հավասարազոր օրինակներից, որի մեկ օրինակը պահվում է ծառայողի անձնական գործում, մեկ օրինակը` Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ մյուսը` նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը: