(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն որոշում)
i
040.0317.150599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 1999 թվականի թիվ 317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի 4-րդ կետի «Ե» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ե. Հաճախությունների բաշխումը
Հայաստանի Հանրապետության պետական այն մարմինը, որը լիազորված է հաճախություններ բաշխել, հաշվի առնելով զինված ուժերի, արտակարգ իրավիճակների ծառայությունների և կառավարության կամ իր ստորաբաժանումների այլ օրինական կարիքները կապված ազգային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության հետ, ժամանակ առ ժամանակ լիցենզավորվողին կնշանակի այնպիսի անհրաժեշտ կամ ցանկալի հաճախություններ, որոնք ըստ լիցենզավորվողի խելամիտ կարծիքի, թույլ կտան նրան օգտվել իր իրավունքներից և կատարել սույն լիցենզիայով ստանձնած պարտականությունները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: