Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ...

17.07.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.2013  -ից մինչեւ   17.07.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 03.07.2020 թիվ 04-Ն հրաման)

i

116.0656.090113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        01            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11613004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 նոյեմբերի 2012 թվականի N 656-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 160-Ն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառների լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 321-Ն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փոստային կապի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 237-Ն հրամանները:

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

26 նոյեմբերի 2012 թ.

թիվ 656-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառում` այդ թվում կանոնավոր, մարդատար-տաքսի ավտոմոբիլների, երկաթուղային տրանսպորտի, փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման և տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կազմակերպման լիցենզավորման գործընթացի իրականացմանը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները` լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն է տալիս լիցենզավորող մարմնի ղեկավարին:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հարցերը քննարկելու նպատակով նիստերը անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ` հրավիրված անձ):

8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան երկու օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի և ժամի մասին:

9. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստի ժամանակ հրապարակում է քննարկվող հարցերը, ներկայացնում է հրավիրված անձանց, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է իրենց իրավունքները և պարտականությունները, հրապարակում է հայտերի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի ներկայացրել իր հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու գրավոր դիմում: Հրավիրված անձի հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու դիմումը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և քննարկումը հետաձգելիս չի խախտվում օրենքով հայտի քննարկման համար նախատեսված ժամկետները:

11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, ներկայացնել միջնորդություններ:

12. Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկումներին կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, այլ անձինք:

13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ տվյալ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

14. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և վայրը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը մասնակից անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

16. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

18. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:

20. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախարարությունից ստանում է նյութերը և նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

2) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն երկու օր առաջ,

3) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները,

4) առաջարկություններ է նախապատրաստում հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ,

5) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,

6) կազմում է հանձնաժողովի եզրակացությունները:

21. Հանձնաժողովի նիստից հետո քննարկման ներկայացված նյութերը պահվում են հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում, դրա համար առանձնացված պահարաններում:

22. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:

23. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

24. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
26.11.2012
N 656-Ն
Հրաման