(ուժը կորցրել է 27.12.12 թիվ 1695-Ն որոշում)
i
040.1615.241212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 1615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման ծրագրի մոդիֆիկացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 7200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման ծրագրի մոդիֆիկացման ծառայությունը ձեռք է բերվելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1615-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների |
| |փոփոխությունը (ծախսերի |
| |ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |_________________________|
| |ոչ ֆինանսական|ֆինանսական |
| |ցուցանիշներ |ցուցանիշներ|
| |_____________|___________|
| | տարի | տարի |
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները |
|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները|
|_____________________________________________________________________|
|Ծրագրային դասիչը|Անվանումը |
| |Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական |
| |քաղաքականության մշակում և ծառայությունների |
| |մատուցում |
| | |
|________________|Նկարագրությունը |
|1001 | ԱԾ04 |ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի|
| | |բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակում|
| | |և իրականացում, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը |
| | |վերապահված լիազորությունների շրջանակում |
| | |դիվանագիտական ծառայության կազմակերպում ու ղեկավարում|
|_____________________________________________________________________|
|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը | X | 7200.0|
|(հազ. դրամ) | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1001 ՀՀ արտաքին գործերի նախարարության քաղաքականության իրականացում |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կենսաչափական դիվանագիտական |
|անձնագրերի տպագրության միջոցառումների կազմակերպման և իրականացման |
|ապահովում |
|_____________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1615-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |__________________________|
| |գնման|չափի|քանակը|գումարը |
| |ձևը |միա-| |(հազ. |
| | |վորը| |դրամ) |
|____________________________________________________________|________|
|ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 7200.0|
|____________________________________________________________|________|
|Բաժին |Խումբ N 01 |Դաս N 01|ՀՀ կառավարության պահուստային | |
|N 11 | | |ֆոնդ | 7200.0|
|____________________________________________________________|________|
|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|____________________________________________________________|________|
|Համակարգչային ծառայություններ |ԲԸԱՀ |դրամ| 1 | 7200.0|
._____________________________________________________________________.