Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԵ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.2013  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1570.181212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1570-Ն

 

i

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման (հաշվառման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1570-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) N 4 հավելվածին համապատասխան` սույն կարգով կանոնակարգվում են առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների ուղեկցող փաստաթղթերի (այսուհետ` ուղեկցող փաստաթղթեր) էլեկտրոնային եղանակով գրանցման (հաշվառման) հարցերի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային գրանցում (հաշվառում) է համարվում օրենքի 4-րդ հավելվածով սահմանված կարգին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի (այսուհետ` էլեկտրոնային գիրք) վարումն առանց թղթային կրիչի` էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Հարկ վճարողն ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային գրանցումը (հաշվառումը) կարող է կատարել օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված իր բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի համար:

3. ՈՒղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային գրանցումը (հաշվառումը) իրականացվում է հարկային մարմնի էլեկտրոնային գրքերի համակարգում: Հարկային մարմնի էլեկտրոնային գրքերի համակարգը ծրագրային համակարգ է (այսուհետ` համակարգ), որը ներառում է ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև հարկային մարմնում էլեկտրոնային գրքերի գրանցումը (հաշվառումը) ապահովող և այլ հարակից ծրագրեր, ուղեկցող փաստաթղթերի հաշվառմանն առնչվող տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

4. Սույն կարգին համապատասխան ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) օրենքի N 4 հավելվածին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք օրենքի N 2 հավելվածին համապատասխան հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ) ու համակարգում սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Համակարգում էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:

5. ՈՒղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային գրանցումը (հաշվառումը) իրականացվում է էլեկտրոնային գրքերի համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Ծրագրի գործարկումը (ակտիվացումը), էլեկտրոնային գրքի (գրքերի) գրանցումը, էլեկտրոնային գրքերի վարման դադարեցումը, վերագրանցումը, համապատասխան հայտերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը և էլեկտրոնային գրքերում ուղեկցող փաստաթղթերի գրանցման հաստատումը կատարվում են «ինտերնետային ցանցում (online)» ռեժիմում (ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում):

7. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում է հարկ վճարողի համակարգչում (համակարգիչներում): Ծրագիրը համակարգչում առաջին անգամ գործարկելու (ակտիվացնելու) համար պահանջում է «ինտերնետային ցանցում (online)» ռեժիմում մուտքագրել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), էլեկտրոնային ծածկագիրը (օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ): Ծրագրի գործարկումից (ակտիվացումից) հետո համակարգի կողմից ծրագրում ինքնաշխատ գրանցվում են հարկ վճարողի պարտադիր տվյալները` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեները: Գործարկումից (ակտիվացումից) հետո հարկ վճարողի պարտադիր գրանցման ենթակա տվյալները պահպանվում են ծրագրում:

8. Նույն համակարգչում ծրագիրը հնարավոր է օգտագործել տարբեր հարկ վճարողների տվյալները (ՀՎՀՀ, էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ) մուտքագրելով: Ծրագրով վարվում են այն հարկ վճարողի էլեկտրոնային գիրքը (գրքերը), որի անվամբ ծրագիրն ակտիվացվել է կամ ակտիվացվել և մուտք է գործվել հարկային մարմնի էլեկտրոնային գրքերի համակարգ:

9. Հարկ վճարողը ծրագիրը կարող է տեղադրել և գործարկել (ակտիվացնել) մեկից ավելի համակարգիչներում` ամեն անգամ գործարկելով (ակտիվացնելով) սույն կարգի 7-րդ կետում նշված կարգով:

 

II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

10. Համակարգում էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 4-րդ կետում նշված հարկ վճարողները գործարկված (ակտիվացված) ծրագրում լրացնում են էլեկտրոնային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի (այսուհետ` գրանցման հայտ) տվյալները`

1) յուրաքանչյուր առաքման վայրի տվյալները (առաքման վայրի հասցեն, իսկ չհասցեավորված առաքման վայրի դեպքում` օրենքի N 4 հավելվածին համապատասխան առաքման վայրի անվանումը), եթե հարկ վճարողը ցանկանում է առաքման վայրերի համար վարել էլեկտրոնային գրքեր.

2) յուրաքանչյուր առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը), եթե հարկ վճարողը ցանկանում է առաքման կետերի համար վարել էլեկտրոնային գրքեր.

3) եթե տվյալ առաքման վայրի կամ առաքման կետի համար օրենքի N 4 հավելվածին համապատասխան առկա է հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գիրք, ապա գրքի կազմի վրա նշված հերթական համարը և հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշի համարը:

11. Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի համար, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում նոր առաքման վայրերի կամ նոր առաքման կետերի համար լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:

12. Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտը «ինտերնետային ցանցում (online)» ռեժիմում ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգում (ծրագրում) հարկ վճարողի էլեկտրոնային գրքերի դարանում (այսուհետ` դարան) ստեղծվում են գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը (գրքերը) և համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքերի գրանցման մասին:

13. Գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքերի գրանցման մասին հարկ վճարողին ուղարկված ծանուցումը հավաստում է, որ`

1) գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը (գրքերը) գրանցված են համակարգում: Գրանցման հայտով ներկայացված յուրաքանչյուր առաքման վայրի և յուրաքանչյուր առաքման կետի համար դարանում ստեղծվում է առանձին էլեկտրոնային գիրք.

2) ծանուցման ստացման պահից գրանցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար օրենքի N 4 հավելվածին համապատասխան ուղեկցող փաստաթղթերը (գրանցված) հաշվառված են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում: Ծանուցման ստացման պահից հարկ վճարողի առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի համար օրենքի N 4 հավելվածին համապատասխան հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում գրանցված ուղեկցող փաստաթղթերը չեն համարվում օրենքի N 4 հավելվածին համապատասխան գրանցված (հաշվառված) ուղեկցող փաստաթղթեր:

14. Անհրաժեշտության դեպքում հարկ վճարողը ծրագրի միջոցով կարող է համակարգում գրանցել էլեկտրոնային գրքերի վարման պատասխանատուների (օգտվողների) համար առանձին էլեկտրոնային գրքի (գրքերի) լրացուցիչ գաղտնաբառ, որը հարկ վճարողի ցանկությամբ կարող է հետագայում փոփոխվել:

15. Համակարգում էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը դարանի համապատասխան էլեկտրոնային գրքի համար ծրագրի միջոցով ընտրում է էլեկտրոնային գրքի վարման դադարեցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային գրքի վարման դադարեցման հայտ (այսուհետ` դադարեցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առաքման վայրի կամ առաքման կետի տվյալները:

16. Դադարեցման հայտը հնարավոր է լրացնել ցանկացած առաքման վայրի կամ առաքման կետի համար` յուրաքանչյուր առաքման վայրի կամ կետի համար լրացնելով առանձին հայտ: Ծրագրի միջոցով ձևավորված դադարեցման հայտն «ինտերնետային ցանցում (online)» ռեժիմում ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Դադարեցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը ներկայացնում է դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վարման դադարեցման մասին ծանուցում:

17. Էլեկտրոնային գրքի վարման դադարեցման մասին հարկ վճարողին ուղարկված ծանուցումը հավաստում է, որ`

1) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վարումը համակարգում դադարեցված է.

2) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը դիտելու, տվյալներն արտածելու և այն վերագրանցելու գործողություններից բացի բոլոր գործողությունները համակարգի կողմից արգելափակված են.

3) ծանուցման ստացման պահից դադարեցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար լրացված ուղեկցող (այդ թվում` օրենքի N 4 հավելվածին համապատասխան հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում գրանցված) փաստաթղթերը չեն համարվում օրենքի N 4 հավելվածին համապատասխան գրանցված (հաշվառված) ուղեկցող փաստաթղթեր:

18. Սույն կարգին համապատասխան դադարեցված էլեկտրոնային գիրքը հնարավոր է նորից վերագրանցել հարկ վճարողի դարանի համապատասխան էլեկտրոնային գրքի համար ծրագրի միջոցով ընտրելով էլեկտրոնային գրքի վերագրանցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային գրքի վերագրանցման հայտ (այսուհետ` վերագրանցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առաքման վայրի կամ առաքման կետի տվյալները:

19. Ծրագրի միջոցով ձևավորված վերագրանցման հայտն «ինտերնետային ցանցում (online)» ռեժիմում ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Վերագրանցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին ուղարկում է ծանուցում վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վերագրանցման մասին:

20. Վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վերագրանցման մասին հարկ վճարողին ուղարկված ծանուցումը հավաստում է, որ`

1) վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը վերագրանցված է համակարգում,

2) ծանուցման ստացման պահից հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի համար օրենքի N 4 հավելվածին համապատասխան ուղեկցող փաստաթղթերը գրանցված (հաշվառված) են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:

 

III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

21. Հարկ վճարողն իր առաքման վայրից կամ կետից (որոնց համար սույն կարգին համապատասխան գրանցել կամ վերագրանցել է էլեկտրոնային գիրք) ապրանքի, արտադրանքի (այսուհետ` ապրանք) առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում օրենքի N 4 հավելվածին համապատասխան պարտավոր է ուղեկցող փաստաթղթերի գրանցումը (հաշվառումը) սույն կարգին համապատասխան վարել բացառապես այդ առաքման վայրի կամ կետի համար գրանցված (վերագրանցված) էլեկտրոնային գրքում (այլ էլեկտրոնային գրքերում գրանցված ուղեկցող փաստաթղթերը չեն համարվում օրենքի N 4 հավելվածին համապատասխան գրանցված (հաշվառված) ուղեկցող փաստաթղթեր): Ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքերում հարկ վճարողը պարտավոր է ուղեկցող փաստաթղթերի գրանցումները կատարել տվյալ առաքման վայրի կամ կետի համար օրենքի N 4 հավելվածին համապատասխան հարկային մարմնի կողմից հաշվառված ու դրոշմակնքված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) համապատասխան գրքում:

22. Հարկ վճարողի էլեկտրոնային գրքերի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) մինչև ապրանքների փաստացի առաքումը կամ տեղափոխումն ուղեկցող յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին, ըստ առաքման կամ տեղափոխման հաջորդականության, դարանի համապատասխան էլեկտրոնային գրքում կատարում է հետևյալ գրանցումները`

1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը.

2) ուղեկցող փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

3) ապրանքների առաքման կամ տեղափոխման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

4) ապրանքների առաքման փաստաթղթի ընդհանուր գումարը.

5) գնորդը (ստացողը).

6) նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում):

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված գրանցումներն սկսելուց անմիջապես ծրագիրը յուրաքանչյուր գրանցմանը շնորհում է էլեկտրոնային գրքում գրանցման հերթական համար: Էլեկտրոնային գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) կամ նրա կողմից նշած անձին կամ փոխադրողին տրվող ուղեկցող փաստաթղթի վերևի աջ անկյունում «Գրանցման գիրք N______ Էջ______տող______» գրառման մեջ (նախապես նման գրառման բացակայության դեպքում կատարվում է նաև գրառում) լրացվում են էլեկտրոնային գրքի, տվյալ փաստաթղթի գրանցման էջի և տողի հերթական համարները: Էլեկտրոնային գրքում էջը ներառում է գրանցման 20 տող: Էլեկտրոնային գրքի համարակալումը և էջակալումը ինքնաշխատ իրականացնում է ծրագիրը:

24. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր գրանցում կամ նույն էլեկտրոնային գրքում միաժամանակյա կատարվող մի քանի գրանցումներ կատարելուց հետո հարկ վճարողի էլեկտրոնային գրքերի վարման համար պատասխանատու անձի (օգտվողի) կողմից «ինտերնետային ցանցում (online)» ռեժիմում կատարվում է գրանցման (գրանցումների) հաստատում: Ծրագիրը պահանջում է ստուգել գրառումները և վերահաստատել գրանցումները, որից հետո գրանցումներն ուղարկում է համակարգ: Համակարգը գրանցումները հաշվառված լինելու մասին հարկ վճարողին ուղարկում է ծանուցում, որը վկայում է ուղեկցող փաստաթղթերի` օրենքի N 4 հավելվածին համապատասխան գրանցված (հաշվառված) լինելու մասին:

25. Էլեկտրոնային գրքերում գրանցումներ չեն կատարվում օրենքի N 4 հավելվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերում:

26. Էլեկտրոնային գրքում սխալ գրանցման հայտնաբերման կամ պայմանագրով նախատեսված և էլեկտրոնային գրքում գրանցված ուղեկցող փաստաթղթին վերաբերող գործարքը չկատարվելու դեպքում հարկ վճարողի էլեկտրոնային գրքերի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող կամ անվավեր տողի համար ծրագրի միջոցով ընտրում է խմբագրումը կամ անվավեր ճանաչելը: Ծրագիրն ինքնաշխատ ձևավորում է գրքում վերջին գրանցմանը հաջորդող` գրանցումների հերթական համարով նոր տող, որտեղ կատարվում է ճիշտ գրանցումը կամ գրանցումը ճանաչում է անվավեր: Հարկ վճարողի էլեկտրոնային գրքերի վարման համար պատասխանատու անձի (օգտվողի) կողմից «ինտերնետային ցանցում (online)»_ռեժիմում կատարվում է գրանցման կամ դրա անվավեր ճանաչման հաստատում: Ծրագիրը պահանջում է ստուգել և վերահաստատել գրանցումը, որից հետո այն ուղարկում է համակարգ: Համակարգը գրանցումները կամ գրանցման անվավեր ճանաչվելը հաշվառված լինելու մասին հարկ վճարողին ուղարկում է ծանուցում, որը վկայում է ուղեկցող փաստաթղթերի` օրենքի N 4 հավելվածին համապատասխան գրանցված (հաշվառված) լինելու կամ գրանցման անվավեր ճանաչման մասին: Ծրագիրը սխալ գրանցում պարունակող և անվավեր ճանաչված տողերն էլեկտրոնային գրքից չի հեռացնում (համարվում են խմբագրված կամ անվավեր ճանաչված), ճիշտ գրանցման տողի հերթական համարին կից ինքնաշխատ լրացնելով խմբագրված տողի հերթական համարը կամ համապատասխան նշում կատարելով անվավեր տողի վերջում:

27. Սույն կարգի խախտումներով գրանցման (հաշվառման) դեպքում հարկ վճարողներն օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2012
N 1570-Ն
Որոշում