Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

12.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.2012  -ից մինչեւ   12.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.2019 թիվ 1697-Ն որոշում)

i

040.1568.181212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1568-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1568-Ն որոշման

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ակտով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` ԷՊՏ) կողմից` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման, ինչպես նաև ռիսկայնությունը որոշող չափանիշների հետ կապված ընդհանուր հարաբերությունները:

2. Ռիսկի համակարգի նպատակն է`

1) վերանայել, վերլուծել և դասակարգել վերահսկման օբյեկտները` ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորել տվյալների բազա` ըստ էլեկտրական ենթակայանների բաշխիչ սարքերի, էլեկտրահաղորդման օդային գծերի, գազափոխադրման, գազաբաշխման և գազասպառման էներգատեղակայանքների, տնտեսավարող սուբյեկտի` դրա մասնաճյուղերի, որը թույլ կտա դասակարգել վերահսկման ենթակա օբյեկտները` ըստ ռիսկայնության.

3) ձևավորել պատահարների (վթարների և խախտումների) վիճակագրական բազա, որը հնարավորություն կտա հզորացնելու ԷՊՏ-ի վերլուծական կարողությունները.

4) բարձրացնել առկա տեսչական ռեսուրսների բաշխման արդյունավետությունը, դրանք կենտրոնացնելով վերահսկման ենթակա առավել ռիսկային օբյեկտների վրա:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մեթոդաբանությունում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ռիսկ` վերահսկման օբյեկտում պատահարներ տեղի ունենալու հավանականության և դրանցից ակնկալվող բացասական հետևանքների արտադրյալ.

2) ռիսկի վերլուծություն` ԷՊՏ-ի տրամադրության տակ առկա տեղեկատվության պարբերական վերլուծություն, որն իրականացվում է պատահարների առաջացման պայմանների ու պատճառների բացահայտման, դրանց նույնականացման և վերջիններից ակնկալվող բացասական հետևանքների գնահատման համար.

3) ռիսկի գնահատում` կոնկրետ իրավիճակի և ճանաչված վտանգի հետ կապված ռիսկի քանակական և որակական արժեքի որոշում.

4) ռիսկի աստիճան` ռիսկի որակական և քանակական գնահատման արդյունք, այսինքն, ռիսկի հավանական հետևանքների արտահայտում, այդ թվում` թվային.

5) ռիսկային խումբ` ռիսկի միավորների միջակայք, որում ընդգրկված վերահսկման ենթակա օբյեկտները ենթակա են ստուգման ըստ հստակ սահմանված հաճախականության.

6) բազային գիծ` ռիսկայնության միավոր, որից ցածր և բարձր միավոր հավաքած վերահսկման ենթակա օբյեկտները պատկանում են տարբեր ռիսկի խմբերի:

 

III. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկի համակարգը ենթադրում է ԷՊՏ-ի կողմից վերահսկման ենթակա բոլոր օբյեկտների ռիսկայնության գնահատում և դրանց վերահսկողության հաճախականության բաշխում` ըստ տվյալ օբյեկտների ռիսկայնության աստիճանի:

5. ԷՊՏ-ի կողմից վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է անհատական ռիսկայնության տեղեկատվական և վերահսկողական բնույթի հարցերից ստացված գնահատականների հիման վրա:

6. Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերը գնահատվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ`

քայլ 1. վերահսկման ենթակա օբյեկտների հաշվառում և դրանց տարանջատում 5 տարբեր խմբերի` էլեկտրական ենթակայանների և բաշխիչ սարքերի, էլեկտրահաղորդման օդային գծերի, գազափոխադրման էներգատեղակայանքների, գազաբաշխման և գազասպառման էներգատեղակայանքների, տնտեսավարող սուբյեկտի` դրա մասնաճյուղերի,

քայլ 2. ստուգման արդյունքում ստուգաթերթերի ամփոփում և դրա հիման վրա օբյեկտների անհատական ռիսկայնության որոշում,

քայլ 3. ռիսկայնության միավորի որոշման արդյունքների հիման վրա` ստուգման ենթակա օբյեկտների դասակարգում` ըստ ռիսկայնության խմբերի:

7. Քայլ 2-ը և քայլ 3-ը կրում են պարբերական բնույթ, մինչդեռ քայլ 1-ը իրականացվում է մեկ անգամ` մեթոդաբանության ներդրման փուլում:

 

IV. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

8. ԷՊՏ-ի կողմից վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնությունը հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված տեղեկատվական բնույթի յուրաքանչյուր հարցի պատասխան ենթադրում է հստակ ռիսկայնության բալ, իսկ վերահսկողական բնույթ կրող հարցերն ունեն նաև ռիսկայնության կշիռներ, որոնք, հարցում ամրագրված պահանջը խախտելու դեպքում, հաշվի են առնվում:

9. Ռիսկի միավորը վերահսկման ենթակա օբյեկտի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևի միջոցով`

 

(0,3n1/n + 0,7m1/m) * 100%,

 

որտեղ`

1) n-ը տեղեկատվական բնույթի հարցերի պատասխաններից ստացված բալերի գումարի առավելագույն հնարավոր արժեքն է.

2) m-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքն է.

3) n1-ը տեղեկատվական բնույթի հարցերի պատասխաններից ստացված բալերի գումարի արժեքն է.

4) m1-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է:

10. Տեղեկատվական և վերահսկողական բնույթի հարցերից ստացվող միավորների հարաբերակցությունը միմյանց նկատմամբ պետք է լինի 3:7, իսկ վերջնական միավորը` մասնաճյուղերի դեպքում, նաև պետք է բազմապատկվի 0,9 գործակցով: Միավորների հարաբերակցության և գործակցի նշված մեծությունները որոշվել են փորձագիտական գնահատման հիման վրա:

 

V. ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

11. Ըստ ռիսկային միավորների նվազման հաջորդականության` վերահսկման ենթակա օբյեկտները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի, ընդ որում, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են առավելագույն ռիսկայնության միավոր ստացած վերահսկման ենթակա օբյեկտների 20 տոկոսը, և ըստ ռիսկայնության միավորի նվազման` միջինում` 50 տոկոսը, իսկ ցածրում` 30 տոկոսը:

 

.________________________________________________.

|Ռիսկայնության խումբը |Ռիսկայնության միավորը (%) |

|_____________________|__________________________|

|Բարձր                |       80 և  ավելի        |

|_____________________|__________________________|

|Միջին                |       30 - 80            |

|_____________________|__________________________|

|Ցածր                 |       մինչև  30          |

.________________________________________________.

 

12. Մինչև առաջին ստուգումը` բոլոր վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնությունը համարվում է մաքսիմալ, ինչը թույլ է տալիս ստուգումների պլանավորման նախնական փուլում թիրախավորել այն օբյեկտները, որոնք ստուգման չեն ենթարկվել համակարգի ներդրումից հետո:

 

VI. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

13. Ռիսկի համակարգի պատշաճ աշխատանքներն ապահովելու նպատակով հարկավոր է մշակել ԷՊՏ-ի վերահսկման ենթակա օբյեկտների տվյալների բազա, որում կնշվեն տվյալ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, անվանական հարաչափերը, ռիսկի միավորն ու օբյեկտը բնութագրող և ԷՊՏ-ին անհրաժեշտ այլ տվյալներ (ինչպես էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին և այլն): Տվյալների բազան ժամանակի ընթացքում կստանա ավելի ամբողջական և բնութագրող տեսք:

 

VII. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

14. Ռիսկայնությունը որոշող չափանիշները` ըստ ստուգվող օբյեկտների, նշված են աղյուսակներում: Հարցերի պատասխանները գնահատված են բալերով:

 

Աղյուսակ N 1

 

ԵՆԹԱԿԱՅԱՆԻ (ԵԿ) ԵՎ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔԻ (ԲՍ) ՀԱՄԱՐ

 

._________________________________________________________________________.

|                   Տեղեկատվական բնույթի հարցեր                  |գնահատ- |

|________________________________________________________________|ման բալը|

|հարցը         |                պատասխանը                        |        |

|______________|_________________________________________________|        |

|              |                 բալերը                          |        |

|______________|_________________________________________________|        |

|              |   1     | 3       |  5      |  7      |  9      |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|ԵԿ-ի          |մինչև  5 |5 և      |10 և     |15 և     |20 և     |(բալ x  |

|շահագործման   |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.6)    |

|տարին         |         |մինչև  10|մինչև  15|մինչև  20|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Վերակառուցում,|մինչև  3 |3 և      |5 և      |10 և     |15 և     |(բալ x  |

|հիմնանորոգում |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.6)    |

|(տարի)        |         |մինչև  5 |մինչև  10|մինչև  15|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Նախորդ        |տարեկան  |տարեկան  |տարեկան  |մարդու   |համակար- |(բալx1) |

|ստուգումից    |1-ին     |1-ին     |1-ին     |կյանքին  |գային,   |        |

|հետո ընկած    |աստիճանի |աստիճանի |աստիճանի |վնասի    |մարդու   |        |

|ժամանակահատ-  |մինչև  3 |4-6      |7-10     |պատճառ-  |կյանքին  |        |

|վածում (բայց  |խախտում  |խախտում  |խախտում  |մամբ վթար|վնասի    |        |

|ոչ ավելի քան  |         |         |         |տարեկան  |պատճառ-  |        |

|3 տարին)      |         |         |         |1-ին     |մամբ վթար|        |

|վթարայնության |         |         |         |աստիճանի |տարեկան  |        |

|գնահատում     |         |         |         |մինչև    |11 և     |        |

|              |         |         |         |10       |ավելի    |        |

|              |         |         |         |խախտում  |1-ին     |        |

|              |         |         |         |         |աստիճանի |        |

|              |         |         |         |         |խախտում- |        |

|              |         |         |         |         |ներ      |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Տեղակայված    |առկա է`  |Եղել է,  |Եղել է,  |Առկա է   |Բացակա-  |(բալ x  |

|պահուստային   |հանված է |ապահավա- |ապահավաքա|և  չի    |յում է:  |0.6)    |

|ուժային       |գործողու-|քակցված  |կցված է  |գործում  |         |        |

|տրանսֆորմատորը|թյունից` |է և      |և        |(վթարված |         |        |

|              |1 օրով   |գտնվում է|գտնվում է| է):     |         |        |

|              |         |նորոգման |նորոգման |         |         |        |

|              |         |մեջ`     |մեջ`     |         |         |        |

|              |         |մինչև    |մինչև  6 |         |         |        |

|              |         |3 ամիս   |ամիս     |         |         |        |

|              |         |ժամկետով |ժամկետով:|         |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Գերլարումներից|Առկա են` |Առկա են` |Առկա են` |Առկա են  |Բացակա-  |(բալx 1)|

|պաշտպանության |գործուն  |մասնակի  |մասնակի  |և  չեն   |յում են  |        |

|սարքերը       |վիճակում,|գործուն  |գործուն  |գործում  |         |        |

|              |մեկուսիչ-|վիճակում,|վիճակում,|(վթարված |         |        |

|              |ների     |վերջին   |վերջին   | են):    |         |        |

|              |մասնակի  |մեկ      |մեկ      |         |         |        |

|              |կոտրվածք-|տարում   |տարում   |         |         |        |

|              |ներով:   |մինչև  3 |3-ից     |         |         |        |

|              |         |անգամ    |ավելի    |         |         |        |

|              |         |գործելուց|անգամ    |         |         |        |

|              |         |հրաժարում|գործելուց|         |         |        |

|              |         |         |հրաժարում|         |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Ռելեական      |Առկա են` |Առկա ՌՊԱ |Առկա ՌՊԱ |Առկա է   |Առկա է   |(բալx 1 |

|պաշտպա-       |ըստ      |սարքվածք-|սարքվածք-|գործողու-|գործողու-|        |

|նության և     |նախագծի  |ներից 1-ը|ներից 2-ը|թյունից  |թյունից  |        |

|ավտոմատիկայի  |բոլոր    |ժամանակա-|ժամանակա-|անժամկետ |անժամկետ |        |

|(ՌՊԱ)         |ՌՊԱ      |վոր`     |վոր`     |հանված   |հանված   |        |

|սարքվածքները  |սարքվածք-|մինչև    |մինչև    |ՌՊԱ 1    |ՌՊԱ 1-ից |        |

|              |ները, 1-ը|24 ժ,    |24 ժ,    |սարքվածք:|ավելի    |        |

|              |ժամանակա-|հանված է |հանված են|         |սարքվածք-|        |

|              |վոր`     |գործողու-|գործողու-|         |ներ:     |        |

|              |մինչև    |թյունից: |թյունից: |         |         |        |

|              |3 ժ,     |         |         |         |         |        |

|              |հանված է |         |         |         |         |        |

|              |գործողու-|         |         |         |         |        |

|              |թյունից: |         |         |         |         |        |

|________________________________________________________________|________|

|               Ընդամենը                                         |        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ (ՕԳ) ՀԱՄԱՐ

 

._________________________________________________________________________.

|                   Տեղեկատվական բնույթի հարցեր                  |գնահատ- |

|________________________________________________________________|ման բալը|

|հարցը         |                պատասխանը                        |        |

|______________|_________________________________________________|        |

|              |                 բալերը                          |        |

|______________|_________________________________________________|        |

|              |   1     | 3       |  5      |  7      |  9      |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Շահագործման   |մինչև  5 |5 և      |10 և     |15 և     |20 և     |(բալ x  |

|տարին         |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.4)    |

|              |         |մինչև  10|մինչև  15|մինչև  20|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|ՕԳ-ի          |մինչև  20|20 և     |110 և    |150 և    |220 և    |(բալ x  |

|երկարությունը |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.4)    |

|(կմ)          |         |մինչև    |մինչև    |մինչև    |         |        |

|              |         |110      |150      |220      |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Վերակառուցում |մինչև  3 |3 և      |5 և      |10 և     |15 և     |(բալ x  |

|հիմնանորոգում |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.4)    |

|              |         |մինչև  5 |մինչև  10|մինչև  15|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Նախորդ        |տարեկան  |տարեկան  |տարեկան  |մարդու   |համակար- |(բալx1) |

|ստուգումից    |1-ին     |1-ին     |1-ին     |կյանքին  |գային,   |        |

|հետո ընկած    |աստիճանի |աստիճանի |աստիճանի |վնասի    |մարդու   |        |

|ժամանակահատ-  |մինչև  3 |4-6      |7-10     |պատճառ-  |կյանքին  |        |

|վածում (բայց  |խախտում  |խախտում  |խախտում  |մամբ վթար|վնասի    |        |

|ոչ ավելի, քան |         |         |         |տարեկան  |պատճառ-  |        |

|3 տարին)      |         |         |         |1-ին     |մամբ վթար|        |

|վթարայնության |         |         |         |աստիճանի |տարեկան  |        |

|գնահատում     |         |         |         |մինչև    |11 և     |        |

|              |         |         |         |10       |ավելի    |        |

|              |         |         |         |խախտում  |1-ին     |        |

|              |         |         |         |         |աստիճանի |        |

|              |         |         |         |         |խախտում- |        |

|              |         |         |         |         |ներ      |        |

|________________________________________________________________|________|

|               Ընդամենը                                         |        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3

 

ԳԱԶԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 

._________________________________________________________________________.

|                   Տեղեկատվական բնույթի հարցեր                  |գնահատ- |

|________________________________________________________________|ման բալը|

|հարցը         |                պատասխանը                        |        |

|______________|_________________________________________________|        |

|              |                 բալերը                          |        |

|______________|_________________________________________________|        |

|              |   1     | 3       |  5      |  7      |  9      |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Կառուցման     |մինչև  10|10 և     |20 և     |30 և     |40 և     |(բալ x  |

|տարին         |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.6)    |

|              |         |մինչև  20|մինչև  30|մինչև  40|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Գազատարի      |մինչև  10|10 և     |30 և     |60 և     |100 և    |(բալ x  |

|երկարությունը |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.4)    |

|(կմ)          |         |մինչև  30|մինչև  60|մինչև    |         |        |

|              |         |         |         |100      |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Գազատարի վրա  |մինչև  2 |  3-4    |  5-8    | 9-12    |13 և     |(բալ x  |

|առկա          |         |         |         |         |ավելի    |0.6)    |

|կառույցների`  |         |         |         |         |         |        |

|գազաբաշխիչ    |         |         |         |         |         |        |

|կայանների     |         |         |         |         |         |        |

|(ԳԲԿ), ճնշման |         |         |         |         |         |        |

|ինքնաշխատ     |         |         |         |         |         |        |

|համակարգերի   |         |         |         |         |         |        |

|(ՃԻՀ) քանակը  |         |         |         |         |         |        |

|(հատ)         |         |         |         |         |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Միջին տարեկան |մարդկանց |մարդկանց |մարդկանց |մարդկանց |մարդկանց |(բալx1) |

|վթարայնության |կյանքին  |կյանքին  |կյանքին  |կյանքին  |կյանքին  |        |

|գնահատում`    |վնասի    |վնասի    |վնասի    |վնասի    |վնասի    |        |

|վերջին        |պատճառ-  |պատճառ-  |պատճառ-  |պատճառ-  |պատճառ-  |        |

|ստուգումից    |մամբ     |մամբ     |մամբ     |մամբ     |մամբ     |        |

|հետո, բայց ոչ |(առանց   |(առանց   |(առանց   |(առանց   |(առանց   |        |

|ավելի, քան 3  |մահացու  |մահացու  |մահացու  |մահացու  |մահացու  |        |

|տարվա         |ելքի)    |ելքի) 5  |ելքով)   |ելքով)   |ելքով) 5 |        |

|կտրվածքով     |մինչև    |և  ավելի |վթար     |2-4 վթար |և  ավելի |        |

|(վթարներ)     |4 վթար   |վթարներ  |         |         |կամ      |        |

|              |         |         |         |         |խմբակային|        |

|              |         |         |         |         |մահացու  |        |

|              |         |         |         |         |ելքով    |        |

|              |         |         |         |         |վթարներ  |        |

|              |_________|_________|_________|_________|_________|________|

|              |տեղամա-  |տարածքա- |համակար- |համակար- |համակար- |(բալ x  |

|              |սային    |յին      |գային 1  |գային 2-4|գային 5  |0.8)    |

|              |մինչև    |մինչև    |կամ      |վթար     |և  ավելի |        |

|              |10 վթար  |10 կամ   |տարածքա- |         |վթարներ  |        |

|              |         |տեղամա-  |յին 11   |         |         |        |

|              |         |սային    |և  ավելի |         |         |        |

|              |         |11 և     |վթարներ  |         |         |        |

|              |         |ավելի    |         |         |         |        |

|              |         |վթարներ  |         |         |         |        |

|________________________________________________________________|________|

|               Ընդամենը                                         |        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 4

 

ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 

._________________________________________________________________________.

|                   Տեղեկատվական բնույթի հարցեր                  |գնահատ- |

|________________________________________________________________|ման բալը|

|հարցը         |                պատասխանը                        |        |

|______________|_________________________________________________|        |

|              |                 բալերը                          |        |

|______________|_________________________________________________|        |

|              |   1     | 3       |  5      |  7      |  9      |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Կառուցման     |մինչև  6 |6 և      |12 և     |18 և     |25 և     |(բալ x  |

|տարին         |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.6)    |

|              |         |մինչև  12|մինչև  18|մինչև  25|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Վերականգնման  |մինչև  3 |3 և      |7 և      |11 և     |15 և     |(բալ x  |

|(վերակառուց-  |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.4)    |

|ման) տարին    |         |մինչև  7 |մինչև  11|մինչև  15|         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Տեխնիկական    |մինչև  2 |2 և      |3 և      |4 և      |5 և      |(բալ x  |

|վիճակի        |         |ավելի    |ավելի    |ավելի    |ավելի    |0.6)    |

|գնահատման և   |         |մինչև  3 |մինչև  4 |մինչև  5 |         |        |

|հիմնանորոգման |         |         |         |         |         |        |

|տարին         |         |         |         |         |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Վթարայնության |2-րդ     |2-րդ     |1-ին     |1-ին     |տեղամա   |(բալ x  |

|գնահատում`    |աստիճանի |աստիճանի |աստիճանի |աստիճանի |սային 11 |0.8)    |

|վերջին 1 տարվա|մինչև    |մինչև    |մինչև    |11 և     |և  ավելի |        |

|կտրվածքով 1-ին|10       |11 և     |10       |ավելի    |խախտում- |        |

|և  2-րդ       |խախտում  |ավելի    |խախտում  |խախտում- |ներ կամ  |        |

|աստիճանների   |         |խախտում- |կամ      |ներ կամ  |տարածքա- |        |

|խախտումներ`   |         |ներ      |տեղամա-  |տեղամա-  |յին վթար |        |

|գազատարի      |         |         |սային    |սային    |         |        |

|100 կմ        |         |         |մինչև    |6-10     |         |        |

|երկարության   |         |         |5 վթար   |վթար     |         |        |

|հաշվով)       |         |         |         |         |         |        |

|______________|_________|_________|_________|_________|_________|________|

|Գազատարի      |20 նիշ   |16-20    |13-16    |10-13    |10 և     | (բալx1)|

|ստորգետնյա    |(բալ)    |         |         |         |պակաս    |        |

|մասի          |և  ավելի |         |         |         |         |        |

|տեխնիկական    |         |         |         |         |         |        |

|վիճակը` ըստ   |         |         |         |         |         |        |

|վերջին        |         |         |         |         |         |        |

|հետազոտման    |         |         |         |         |         |        |

|արդյունքների  |         |         |         |         |         |        |

|________________________________________________________________|________|

|               Ընդամենը                                         |        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 5

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ` ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ

 

._________________________________________________________________________.

|                   Տեղեկատվական բնույթի հարցեր                           |

|_________________________________________________________________________|

|հարցը                          պատասխանը              |գնահատ-  |չի պա-  |

|______________________________________________________|ման բալը |հանջվում|

|                                բալերը                |         | (v)    |

|______________________________________________________|         |        |

|                        |    5    |    7    |    9    |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|Շահագործվող             |մինչև    |501-ից   |1501/    |(բալx0.6)|        |

|էլեկտրատեղակայանքների   |500/800  |մինչև    |5001-ից  |         |        |

|ընդհանուր թիվը`         |         |1500/    |ավելի    |         |        |

|ենթակայաններ, բաշխիչ,   |         |801-ից   |         |         |        |

|փոխանջատիչ կետեր/       |         |մինչև    |         |         |        |

|էլեկտրահաղորդման օդային |         |5000     |         |         |        |

|և  մալուխային գծեր      |         |         |         |         |        |

|(հատ/կմ)                |         |         |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|Շահագործվող             |մինչև    |301-ից   |1001/    |(բալx0.6)|        |

|էներգատեղակայանքների    |300/150  |մինչև    |401-ից   |         |        |

|ընդհանուր թիվը`         |         |1000/    |ավելի    |         |        |

|գազակարգավորիչ կետեր    |         |151-ից   |         |         |        |

|(ԳԿԿ), պահարանային      |         |մինչև    |         |         |        |

|գազակարգավորիչ կետեր    |         |400      |         |         |        |

|(ՊԳԿԿ), անհատական ճնշման|         |         |         |         |        |

|կարգավորիչ սարքեր       |         |         |         |         |        |

|(ԱՃԿՍ)/գազատարներ       |         |         |         |         |        |

|(հատ/կմ)                |         |         |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|Վթարայնության գնահատում`|մարդու   |մարդու   |մարդու   |(բալx1)  |        |

|վերջին 1 տարվա կտրվածքով|կյանքին  |կյանքին  |կյանքին  |         |        |

|(վթարներ` 100 հազ.      |վնասի    |վնասի    |վնասի    |         |        |

|բաժանորդի հաշվով)       |պատճառ-  |պատճառ-  |պատճառ-  |         |        |

|                        |մամբ ոչ  |մամբ ոչ  |մամբ`    |         |        |

|                        |մահացու  |մահացու  |մահացու  |         |        |

|                        |ելքով)`  |ելքով` 5 |ելքով` 5 |         |        |

|                        |մինչև  4 |և  ավելի |և  ավելի |         |        |

|                        |վթար     |կամ      |կամ`     |         |        |

|                        |         |մահացու  |խմբակային|         |        |

|                        |         |ելքով`   |վթար     |         |        |

|                        |         |մինչև    |         |         |        |

|                        |         |4 վթար   |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|Նախորդ ստուգումից հետո  |մինչև  50|51 և     |151 և    |(բալx0.4)|        |

|ընկած ժամանակահատվածում |         |ավելի    |ավելի    |         |        |

|(բայց ոչ ավելի, քան 3   |         |մինչև    |         |         |        |

|տարին) մասնաճյուղի (Մ)  |         |150      |         |         |        |

|կողմից գործարկված 6 կՎ  |         |         |         |         |        |

|և  բարձր լարման         |         |         |         |         |        |

|էլեկտրատեղակայանքների   |         |         |         |         |        |

|(նոր կառուցված և        |         |         |         |         |        |

|վերակառուցված) թիվը     |         |         |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|Նախորդ ստուգումից հետո  |մինչև  50|51 և     |201 և    |(բալx0.4)|        |

|ընկած ժամանակահատվածում |         |ավելի    |ավելի    |         |        |

|(բայց ոչ ավելի, քան 3   |         |մինչև    |         |         |        |

|տարին) Մ-ի կողմից       |         |200      |         |         |        |

|գործարկված միջին և      |         |         |         |         |        |

|բարձր ճնշման            |         |         |         |         |        |

|էներգատեղակայանքների    |         |         |         |         |        |

|(գազի համակարգի նոր     |         |         |         |         |        |

|կառուցված և             |         |         |         |         |        |

|վերակառուցված) թիվը     |         |         |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|Նախորդ ստուգումից հետո  |         |         |         |         |        |

|ընկած ժամանակահատվածում |         |         |         |         |        |

|(բայց ոչ ավելի, քան 3   |         |         |         |         |        |

|տարին) Մ-ի կողմից`      |         |         |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|մինչև  լիազոր մարմնից   |տարեկան  |տարեկան  |տարեկան  |(բալx0.8)|        |

|գործարկման              |մինչև  5 |6-15     |16 և     |         |        |

|եզրակացություն ստանալը` |խախտում  |խախտում  |ավելի    |         |        |

|էներգատեղակայանքը       |         |         |խախտում- |         |        |

|չգործարկելու պահանջի    |         |         |ներ      |         |        |

|խախտումներ              |         |         |         |         |        |

|________________________|_________|_________|_________|_________|________|

|պատահարի դեպքում,       |տարեկան  |տարեկան  |տարեկան  |(բալx0.6)|        |

|Հայաստանի Հանրապետության|մինչև  3 |4-10     |11 և     |         |        |

|օրենսդրությամբ սահմանված|խախտում  |խախտում  |ավելի    |         |        |

|կարգով, լիազոր մարմնին  |         |         |խախտում- |         |        |

|հայտնելու պահանջի       |         |         |ներ      |         |        |

|խախտումներ              |         |         |         |         |        |

|________________________________________________________________|________|

|               Ընդամենը                                         |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2012
N 1568-Ն
Որոշում