(ուժը կորցրել է 02.10.13 թիիվ 339-Ն որոշում)
i
600.0433.221112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2012 թվականի N 433-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 24 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» N 24 որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Կարգի 5.2 կետից հանել «, Լիցենզավորված անձին գրանցող պետական լիազորված մարմնի` Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարած փոփոխություններն ու դրանց մասին տեղեկանքը» բառերը.
i
2) Կարգի N 2 հավելվածում «Լիցենզավորվող անձի անվանումը» բառերից հետո լրացնել «պետական գրանցման և հարկ վճարողի հաշվառման համարները,» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել Կարգի N 3 հավելվածի աղյուսակի 3-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: