(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0312.161012
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 10 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60612370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2012 թվականի N 312-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված` գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը կարող են ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012թ. հոկտեմբերի 11-ի
N 312-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ
Ձև 1-1
N_____
«____ «________________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների համաձայն` ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի _________________________________________________________ -ին Հայաստանի
նշվում է անունը, հայրանունը, ազգանունը
Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար պահանջվող հետևյալ փաստաթղթերը.
1) _________________________________ կուսակցության
նշվում է կուսակցության անվանումը
_________________________________________________________________
նշվում է համագումար կամ մշտապես գործող մարմնի անվանումը
20 թ. _____________ «____»-ի «Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին» N_____ որոշումը,
2) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,
3) թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,
4) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
5) թեկնածուի լիազոր ներկայացուցիչ ______________________________ տվյալները,
նշվում է անունը, հայրանունը, ազգանունը
6) կուսակցության կանոնադրությունը,
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում նվազագույն աշխատավարձի 8.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Առդիր` _______ թերթ:
_______________________________________________________
իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը
Ձև 1-2
________________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
__________________________________________________________ ՈՐՈՇՈՒՄ
նշվում է համագումար կամ մշտապես գործող մարմնի անվանումը
«_____» ___________ 20 թվականի N
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածներով` _____________________________________ կուսակցության
նշվում է կուսակցության անվանումը
___________________________________________________________ որոշում է.
նշվում է համագումար կամ մշտապես գործող մարմնի անվանումը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել`
____________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը
____________________________________________________
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
____________________________________________________
բնակության վայրը
____________________________________________________
աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)
____________________________________________________
կուսակցական պատկանելությունը
________________________________________________________________
որոշումն ստորագրելու իրավասու անձի անունը, ազգանունը և
ստորագրությունը
Ձև 1-3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես` ________________________________________________________________,
անունը, հայրանունը, ազգանունը
տալիս եմ իմ համաձայնությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի 20__թվականի __________________ «____»-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար:
________________________
ստորագրություն
«____» _______________ 20 թ.
Ձև 1-4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` ներկայացվում է Հանրապետության Նախագահի թեկնածու _________________________________________________ -ի լիազոր ներկայացուցչի նշվում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը տվյալները`
____________________________________________________________________.
լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _______________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` ___________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________
_____________________________________________________________________
ստորագրելու իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ես`_____________________________________________________________________,
անունը, հայրանունը, ազգանունը
ծնված___________________________________________________________________,
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը բնակվող ________________________________________________________________,
նշվում է բնակության վայրը ________________________________________________________________________,
աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) ________________________________________________________________________:
կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի 20 ___ թվականի __________________ «____»-ի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով առաջադրում եմ իմ թեկնածությունը:
Կից ներկայացնում եմ`
1) տեղեկանք` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) լիազոր ներկայացուցիչ ______________________________ տվյալները,
նշվում է անունը, հայրանունը, ազգանունը
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում նվազագույն աշխատավարձի 8.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Առդիր` _______ թերթ:
____________________________
ստորագրություն
«____» _______________ 20 թ.
1. Ինքնաառաջադրման մասին դիմումը ներկայացվում է նոտարական կարգով վավերացված:
Ձև 2-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
_________________________________________________
նշվում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` ներկայացնում եմ իմ լիազոր ներկայացուցչի տվյալները`
____________________________________________________________________.
լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` __________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ___________________________
___________________________________________________
թեկնածուի անունը, ազգանունը և ստորագրությունը