(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
124.0259.060912
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 09 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
27 օգոստոսի 2012 թվականի N 259-Ն
i
ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1577-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների դրոշմավորման համար հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռք բերման հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների դրոշմավորման համար նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2011 թվականի հունիսի 20-ի «Տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռք բերման հայտի և նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվության ձևերը սահմանելու մասին» N 1577-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 18-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտեի
2012 թ. օգոստոսի 27-ի
N 259-Ն հրամանի
._____________________________________________________________________.
|ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ | Փաստաթղթի հերթական համարը |
|ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ | |
|ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ)|____________________________________|
|ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՅՏ | (լրացվում է հարկային կամ մաքսային |
| | մարմնի կողմից) |
|________________________________|____________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը| | | | | | | | |
|________________________________|____________________________________|
|2. Իրավաբանական անձի անվանումը | |
|(անհատ ձեռնարկատիրոջ կամ | |
|ֆիզիկական անձի անունը, | |
|ազգանունը) | |
|________________________________|____________________________________|
|3. Գտնվելու վայրը (ֆիզիկական | |
|անձի հաշվառման վայրը) | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|4. Դրոշմապիտակների պահանջվող քանակները|Հսկիչ նշանների |
|______________________________________|(դրոշմապիտակների) քանակը (հատ)|
|Հ/հ| Կրիչի | |
| |__________________________________| |
| | Տեսակը |Անվանումը (համառոտ | |
| | |բովանդակությունը) | |
|___|_________|________________________|______________________________|
|___|_________|________________________|______________________________|
|___|__________________________________|______________________________|
| |Ընդամենը | |
._____________________________________________________________________.
5. Հայտին կից ներկայացվում է`
1) հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռք բերման համար պետական բյուջե վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը ________ _____ էջ
2) նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվությունը ________ _____ էջ
3) կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) ________ _____ էջ
4) հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) ստացող անձի լիազորագիրը ____ ___ էջ
Ընդամենը _____________________________________________ __________ էջ
Հայտի ներկայացման __________ ___________________ 20 ______ թ.
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Հայտը ներկայացնողի ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հավելված N 2
ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտեի
2012 թ. օգոստոսի 27-ի
N 259-Ն հրամանի
._____________________________________________________________________.
|ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ | Փաստաթղթի հերթական համարը |
|ԿՐԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ |____________________________________|
|ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀՍԿԻՉ | (լրացվում է հարկային կամ մաքսային |
|ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) | մարմնի կողմից) |
|ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ| |
|________________________________|____________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը| | | | | | | | |
|________________________________|____________________________________|
|2. Իրավաբանական անձի անվանումը | |
|(անհատ ձեռնարկատիրոջ կամ | |
|ֆիզիկական անձի անունը, | |
|ազգանունը) | |
|________________________________|____________________________________|
|3. Գտնվելու վայրը (ֆիզիկական | |
|անձի հաշվառման վայրը) | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|4. Նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) |Քանակը |
|օգտագործման մասին |(հատ) |
|_____________________________________________________________|_______|
|1) նախորդ հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ առկա | |
|չօգտագործված դրոշմապիտակների մնացորդը | |
|_____________________________________________________________|_______|
|2) նախորդ հայտով ձեռք բերված դրոշմապիտակներ | |
|_____________________________________________________________|_______|
|3) նախորդ հաշվետվությունը ներկայացնելուց հետո օգտագործված | |
|դրոշմապիտակներ | |
|_____________________________________________________________|_______|
|4) նախորդ հաշվետվությունը ներկայացնելուց հետո հարկային կամ | |
|մաքսային մարմնին վերադարձված վնասված դրոշմապիտակներ | |
|_____________________________________________________________|_______|
|5) նախորդ հաշվետվությունը ներկայացնելուց հետո հարկային կամ | |
|մաքսային մարմնին վերադարձված չօգտագործված դրոշմապիտակներ | |
|_____________________________________________________________|_______|
|6) հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ առկա չօգտագործված| |
|դրոշմապիտակների մնացորդը | |
._____________________________________________________________________.
Հաշվետվության ներկայացման _________ _______________ 20 ______ թ.
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Հաշվետվությունը ներկայացնողի __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)