Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱ ...

10.11.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.08.2012  -ից մինչեւ   10.11.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.10.2018 թիվ 1189-Ն որոշում)

i

040.1056.230812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1056-Ն

 

i

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 16-ի

N 1056-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փոխներարկումային բժշկական օգնության իրականացմանը ներկայացվող պահանջների ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է միայն բուժական նպատակով` բժշկական օգնության և սպասարկման (փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական) գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից:

3. Արյան բաղադրամասերի փոխներարկումը պետք է լինի բուժական տեսանկյունից հիմնավորված և հնարավորինս անվտանգ: Փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության ապահովման նպատակով կատարվում են դոնորական արյան փորձանմուշների հետազոտություններ` վարակային անվտանգության, խմբային և ռեզուս պատկանելության նկատմամբ:

4. Դոնորական արյան փորձանմուշը պարտադիր հետազոտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի, սիֆիլիսի և բրուցելոզի նկատմամբ: Դոնորական արյան փորձանմուշի պարտադիր հետազոտման ցանկում ընդգրկված է նաև ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի քանակի (այսուհետ` ԱԼՏ), ինչպես նաև արյան խմբային և ռեզուս պատկանելության որոշումը:

5. Հետազոտությունները կատարվում են հետևյալ եղանակներով`

1) վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի հարուցիչների նկատմամբ հետազոտությունները կատարվում են իմունաֆերմենտային եղանակով.

2) սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ հետազոտությունը կատարվում է պրեցիպիտացիայի և տրեպոնեմա պալլիդումի ագլյուտինացիայի ռեակցիաներով.

3) բրուցելոզի հարուցիչի նկատմամբ կատարվում է ագլյուտինացիայի ռեակցիա կամ կիրառվում է հետազոտման իմունաֆերմենտային եղանակը:

6. Նշված հետազոտություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

7. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունն ապահովում է արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը` ելնելով յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և վերակենդանացման ուղղվածության) մահճակալին` չորս միավոր արյան բաղադրամաս համամասնության հաշվարկից:

 

II. ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՓՈՒԼԵՐԸ

 

8. Փոխներարկումային բժշկական օգնության նպատակով ներարկվում են փոխներարկման ենթակա արյունից ստացված արյան բաղադրամասերը` համաձայն սույն կարգի ցանկի:

9. Փոխներարկումային բժշկական օգնությունն իրականացվում է հետևյալ ցուցումների դեպքում`

1) արյան զանգվածային կորուստ.

2) արյան չարորակ հիվանդություններ.

3) չարորակ նորագոյացություններ.

4) արյան ժառանգական հիվանդություններ.

5) հեմոլիտիկ սակավարյունություն (ժառանգական, ձեռքբերովի).

6) մակարդման և հակամակարդման գործոնների պակաս:

10. Արյան բաղադրամասերի փոխներարկում իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է բուժող բժշկի կողմից` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ռեցիպիենտի համար այդ բժշկական օգնության նպատակահարմարությունը և հնարավոր ռիսկերը:

11. Չեն փոխներարկվում սահմանված կարգով չստուգված, ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:

12. Արյան բաղադրամասերի փոխներարկումը թույլատրվում է ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված ռեցիպիենտի ծանուցման ձևի կամ բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքում ընդունված որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում բժշկի կողմից` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթում:

13. Արյան բաղադրամասերը փոխներարկվում են հետևյալ փուլերով`

1) արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնավորումից հետո բժշկի կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանով հաստատված արյան բաղադրամասերի պահանջագիրը, որը ներկայացվում է արյան փոխներարկման համար անհրաժեշտ արյան բաղադրամասերի պատրաստմամբ և պահպանմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություն.

2) փոխներարկում իրականացնող բժշկի կողմից ստուգվում է փոխներարկվող` էրիթրոցիտ պարունակող արյան բաղադրամասի խմբային և ռեզուս պատկանելությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով.

3) որոշվում է ռեցիպիենտի արյան և փոխներարկվող արյան բաղադրամասի համատեղելիությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով.

4) միջին բուժաշխատողների կողմից իրականացվում է փոխներարկվող արյան բաղադրամասի նախապատրաստում (հալեցում` թարմ սառեցված պլազմա, կրիոպրեցիպիտատ, տաքացում` էրիթրոցիտային զանգված, թրոմբոցիտար զանգված) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով.

5) արյան բաղադրամասը փոխներարկվում է միանգամյա օգտագործման ֆիլտրով` ներերակային, կաթիլային եղանակով.

6) անկախ փոխներարկվող բաղադրամասերի ծավալից` կատարվում է կենսաբանական համատեղելիության փորձ` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով.

7) արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է րոպեում 40-60 կաթիլ արագությամբ:

14. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող ռեցիպիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ: Հսկվում են ռեցիպիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո հիվանդն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ:

 

III. ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Փոխներարկման ընթացքում կարող են առաջանալ հետփոխներարկումային բարդություններ, որոնք լինում են արագ զարգացող և ուշ զարգացող:

16. Փոխներարկումային բարդություններն արտահայտվում են դողով, սարսուռով, սրտի ռիթմի խանգարումներով, մարմնի ջերմաստիճանի անկմամբ և այլն:

17. Հետփոխներարկումային արագ զարգացող բարդություններն են`

1) իմունային` հեմոլիտիկ, ալերգիկ եղնջացան, անաֆիլակտիկ, սուր թոքային անբավարարություն,

2) ոչ իմունային` էմբոլիկ, սեպտիկ, հիպոթերմիկ, հիպո - կամ հիպերկալիեմիա, կոագուլոպաթիա:

18. Հետփոխներարկումային ուշ զարգացող բարդություններն են`

1) պատվաստն ընդդեմ տիրոջ.

2) վարակային բարդություններ` պարազիտար, բակտերիալ, վիրուսային.

3) օրգանիզմի գերհագեցվածություն երկաթով.

4) սենսիբիլիզացիա` էրիթրոցիտային հակածինների նկատմամբ:

19. Հետփոխներարկումային բարդությունների պատճառների հայտնաբերման նպատակով անհրաժեշտ է`

1) փոխներարկված արյան բաղադրամասի պարկը և փոխներարկման համակարգը պահպանել սառնարանային պայմաններում` +2-+6 oC, 24 ժամ.

2) ժխտել կամ հաստատել փոխներարկված արյան բաղադրամասի հեմոլիզը.

3) փոխներարկումից հետո ռեցիպիենտից վերցված արյան փորձանմուշները և փոխներարկված արյան բաղադրամասի փորձանմուշը ենթարկել խմբային համատեղելիության և ռեզուս հակածինների որոշման.

4) փոխներարկված արյան բաղադրամասի փորձանմուշն ուղարկել մանրէաբանական հետազոտման:

 

ՑԱՆԿ

ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ

 

I. Էրիթրոցիտների ստացման եղանակները և որակին ներկայացվող

պահանջները

 

._____________________________________________________________________.

|NN |Բաղադրամասի անվանումը| Ստացման եղանակները |Որակին ներկայացվող    |

|ը/կ|                     |                    |պահանջները            |

|___|_____________________|____________________|______________________|

|1. |Էրիթրոցիտային զանգված|Պատրաստվում է       |ծավալը` 280+-20       |

|   |                     |պլազմայի մի մասն    |միլիլիտր հեմոգլոբինը` |

|   |                     |ամբողջական արյունից |առնվազն 45 գ/միավորին |

|   |                     |անջատելու           |հեմոլիզը պահպանման    |

|   |                     |արդյունքում` առանց  |վերջում` փոքր է       |

|   |                     |հետագա մշակման:     |էրիթրոցիտային զանգվածի|

|   |                     |                    |0,8 տոկոսից           |

|   |                     |                    |հեմատոկրիտը` 0,65-0,75|

|___|_____________________|____________________|______________________|

|2. |Էրիթրոցիտներ` լվացված|Պատրաստվում է       |Ծավալը որոշվում է ըստ |

|   |                     |ֆիզիոլոգիական       |կիրառվող համակարգի.   |

|   |                     |լուծույթով          |հեմոգլոբինը` առնվազն  |

|   |                     |էրիթրոցիտային       |40 գ/միավորին հեմոլիզը|

|   |                     |զանգվածը լվանալու   |պահպանման վերջում`    |

|   |                     |միջոցով (առնվազն 2  |փոքր է էրիթրոցիտային  |

|   |                     |անգամ):             |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |                    |հեմատոկրիտը` 0,65-0,75|

|___|_____________________|____________________|______________________|

|3. |Էրիթրոցիտային        |Պատրաստվում է       |Ծավալը որոշվում է ըստ |

|   |զանգված`             |լեյկոցիտների մեծ    |կիրառվող համակարգի.   |

|   |լեյկոցիտներից        |մասը էրիթրոցիտային  |հեմոգլոբին` առնվազն 40|

|   |աղքատացված           |զանգվածից անջատելու |գ/միավորին հեմոլիզը   |

|   |                     |միջոցով:            |պահպանման վերջում փոքր|

|   |                     |                    |է էրիթրոցիտային       |

|   |                     |                    |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |                    |հեմատոկրիտը` 0,65-0,75|

|   |                     |                    |մնացորդային           |

|   |                     |                    |լեյկոցիտները <1*10.6>

|   |                     |                    |միավոր հաշվարկով      |

|___|_____________________|____________________|______________________|

|4. |Էրիթրոցիտային        |Պատրաստվում է       |Ծավալը որոշվում է ըստ |

|   |զանգված` առանց       |լեյկոցիտային և      |կիրառվող համակարգի.   |

|   |լեյկոթրոմբոցիտար     |թրոմբոցիտային       |հեմոգլոբին` առնվազն 43|

|   |շերտի                |շերտերն             |գ/միավորին հեմոլիզը   |

|   |                     |էրիթրոցիտային       |պահպանման վերջում`    |

|   |                     |զանգվածից անջատելու |փոքր է էրիթրոցիտային  |

|   |                     |միջոցով:            |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |                    |հեմատոկրիտը` 0,65-0,75|

|   |                     |                    |մնացորդային           |

|   |                     |                    |լեյկոցիտները <1*10.6>

|   |                     |                    |միավոր հաշվարկով      |

|___|_____________________|____________________|______________________|

|5. |Էրիթրոցիտներ`        |Պատրաստվում է       |Ծավալը որոշվում է ըստ |

|   |ավելացված լուծույթում|ամբողջական արյունից`|կիրառվող համակարգի.   |

|   |(էրիթրոցիտար կախույթ)|պլազման հեռացնելուց |հեմոգլոբին` առնվազն 43|

|   |                     |հետո էրիթրոցիտային  |գ/ միավորին հեմոլիզը  |

|   |                     |զանգվածին           |պահպանման վերջում`    |

|   |                     |համապատասխան սնուցիչ|փոքր է էրիթրոցիտային  |

|   |                     |լուծույթ            |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |ավելացնելով:        |հեմատոկրիտը` 0,65-0,75|

|___|_____________________|____________________|______________________|

|6. |Էրիթրոցիտային        |Պատրաստվում է       |Ծավալը որոշվում է ըստ |

|   |զանգված`             |ամբողջական արյունից`|կիրառվող համակարգի.   |

|   |լեյկոցիտներից        |պլազման և           |հեմոգլոբին` առնվազն 43|

|   |աղքատացված, ավելացված|լեյկոցիտների շերտը  |գ/միավորին հեմոլիզը   |

|   |լուծույթում          |հեռացնելուց հետո`   |պահպանման վերջում`    |

|   |                     |էրիթրոցիտային       |փոքր է էրիթրոցիտային  |

|   |                     |զանգվածին           |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |համապատասխան սնուցիչ|հեմատոկրիտը` 0,65-0,75|

|   |                     |լուծույթ            |մնացորդային           |

|   |                     |ավելացնելով:        |լեյկոցիտները <1*10.6>

|   |                     |                    |միավոր հաշվարկով      |

|___|_____________________|____________________|______________________|

|7. |Էրիթրոցիտային        |Պատրաստվում է       |Ծավալը որոշվում է ըստ |

|   |զանգված` առանց       |ամբողջական արյունից`|կիրառվող համակարգի.   |

|   |լեյկո-թրոմբոցիտար    |պլազման, լեյկոցիտար |հեմոգլոբին` առնվազն 43|

|   |շերտի, ավելացված     |և  թրոմբոցիտար շերտը|գ/միավորին հեմոլիզը`  |

|   |լուծույթում          |հեռացնելուց հետո    |պահպանման վերջում`    |

|   |                     |էրիթրոցիտային       |փոքր է էրիթրոցիտային  |

|   |                     |զանգվածին           |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |համապատասխան սնուցիչ|հեմատոկրիտը` 0,65-0,75|

|   |                     |լուծույթ            |մնացորդային           |

|   |                     |ավելացնելով:        |լեյկոցիտները <1*10.6>

|   |                     |                    |միավոր հաշվարկով      |

|___|_____________________|____________________|______________________|

|8. |Էրիթրոցիտներ` ստացված|Պատրաստվում է մեկ   |Ծավալը որոշվում է ըստ |

|   |աֆերեզի եղանակով     |դոնորի էրիթրոցիտների|կիրառվող համակարգի.   |

|   |                     |աֆերեզի միջոցով`    |հեմոգլոբին` առնվազն 40|

|   |                     |կիրառելով բջիջների  |գ/միավորին հեմոլիզը   |

|   |                     |անջատման            |պահպանման վերջում`    |

|   |                     |ավտոմատացված սարքը: |փոքր է էրիթրոցիտային  |

|   |                     |                    |զանգվածի 0,8 տոկոսից  |

|   |                     |                    |հեմատոկրիտը` 0,65-0,75|

|   |                     |                    |Հեմատոկրիտը (եթե      |

|   |                     |                    |ավելացված է լուծույթ)`|

|   |                     |                    |0,50-0,70 մնացորդային |

|   |                     |                    |լեյկոցիտները <1*10.6>

|   |                     |                    |միավոր հաշվարկով      |

|___|_____________________|____________________|______________________|

|9. |Էրիթրոցիտներ`        |Պատրաստվում է       |ծավալը >180 մլ        |

|   |կրիոպահպանված        |ամբողջական արյունից,|հեմոգլոբինը` >36      |

|   |                     |որում էրիթրոցիտները |գ/միավորին հեմոգլոբինը|

|   |                     |սառեցված են         |(սուպերնատանտ) < 0.2="">

|   |                     |հավաքագրումից հետո 7|գ/ միավորին           |

|   |                     |օրվա ընթացքում`     |օսմոլյարություն <340>

|   |                     |օգտագործելով        |մՕսմ./լ հեմատոկրիտը`  |

|   |                     |կրիոպաշտպանիչ, և    |0,65-0,75 մնացորդային |

|   |                     |պահպանված է -60 oC  |լեյկոցիտները <1*10.6>

|   |                     |-80 oC կամ ցածր     |միավոր հաշվարկով      |

|   |                     |ջերմաստիճանում`     |                      |

|   |                     |հիմնվելով կիրառվող  |                      |

|   |                     |մեթոդի վրա: Նախքան  |                      |

|   |                     |օգտագործելը`        |                      |

|   |                     |բջիջները հալեցվում  |                      |

|   |                     |են, լվացվում և      |                      |

|   |                     |սուսպենզավորվում են |                      |

|   |                     |իզոտոնիկ նատրիումի  |                      |

|   |                     |քլորիդի լուծույթի   |                      |

|   |                     |կամ էրիթրոցիտների   |                      |

|   |                     |համար նախատեսված    |                      |

|   |                     |լուծույթի մեջ:      |                      |

|_____________________________________________________________________|

|1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և  7-րդ կետերում նշված բոլոր            |

|բաղադրամասերը պատրաստվում են ամբողջական արյան հավաքագրման օրը`       |

|բացառությամբ լվացված էրիթրոցիտների                                   |

._____________________________________________________________________.

 

II. Պլազմայի ստացման եղանակները և որակին ներկայացվող պահանջները

 

._____________________________________________________________________.

|1. |Թարմ սառեցված պլազմա |Պատրաստվում է       |ծավալը` 200+-20 մլ    |

|   |(ԹՍՊ)                |ամբողջական արյունից`|VIII գործոն` սովորաբար|

|   |                     |ցենտրիֆուգման       |(սառեցումից և         |

|   |                     |եղանակով կամ        |հալեցումից հետո)` >=70|

|   |                     |պլազմաֆերեզի մեթոդով|տոկոս մնացորդային     |

|   |                     |և  սառեցվում է:     |բջիջներ` էրիթրոցիտներ`|

|   |                     |                    |<6.0*10.9 իտր="">

|   |                     |                    |լեյկոցիտներ`          |

|   |                     |                    |<0.1*10.9 իտր="">

|   |                     |                    |թրոմբոցիտներ`         |

|   |                     |                    |<50 *10.9/լիտր="" գույնի="">

|   |                     |                    |փոփոխության և         |

|   |                     |                    |փաթիլավորման          |

|   |                     |                    |բացակայություն        |

|___|_____________________|____________________|______________________|

|2. |Կրիոպրեցիպիտատ       |Պատրաստվում է թարմ  |ծավալը` 30-40 միլիլիտր|

|   |                     |սառեցված պլազմայից: |VIII գործոն` >70 IU   |

|   |                     |                    |միավորի համար         |

|   |                     |                    |ֆիբրինոգեն` >140 մլգ` |

|   |                     |                    |մեկ միավորի համար Ֆոն |

|   |                     |                    |Վիլեբրանտի գործոն     |

|   |                     |                    |> 100 IU միավորի համար|

._____________________________________________________________________.

 

III. Թրոմբոցիտների ստացման եղանակները և որակին ներկայացվող

պահանջները

 

._____________________________________________________________________.

|1. |Թրոմբոցիտար զանգված  |Պատրաստվում է թարմ  |ծավալը` > 40 միլիլիտր`|

|   |                     |ամբողջական արյունից |յուրաքանչյուր 60*10.9 |

|   |                     |հեռացնելով          |թրոմբոցիտների համար   |

|   |                     |էրիթրոցիտները,      |վերջնական             |

|   |                     |լեյկոցիտները և      |թրոմբոցիտների         |

|   |                     |պլազմայի մի մասը:   |յուրաքանչյուր         |

|   |                     |                    |միավորում 60*10.9     |

|   |                     |                    |վերջնական             |

|   |                     |                    |թրոմբոցիտների         |

|   |                     |                    |յուրաքանչյուր         |

|   |                     |                    |միավորում լեյկոցիտներ`|

|   |                     |                    |- պատրաստված          |

|   |                     |                    |լեյկոթրոմբոցիտար      |

|   |                     |                    |շերտից` <0.05*10.9>

|   |                     |                    |- պատրաստված          |

|   |                     |                    |թրոմբոցիտներով հարուստ|

|   |                     |                    |պլազմայից` <0.2*10.9>

|   |                     |                    |pH չափում են (22 oC)  |

|   |                     |                    |պիտանիության ժամկետի  |

|   |                     |                    |վերջում` >6.4         |

|___|_____________________|____________________|______________________|

|2. |Թրոմբոցիտներ` ստացված|Պատրաստվում է մեկ   |ծավալը` >40 միլիլիտր` |

|   |աֆերեզի եղանակով     |դոնորի թրոմբոցիտների|յուրաքանչյուր 60*10.9 |

|   |                     |աֆերեզի միջոցով`    |թրոմբոցիտների համար   |

|   |                     |կիրառելով բջիջների  |թրոմբոցիտների քանակը  |

|   |                     |անջատման            |>200*10.9/միավոր,     |

|   |                     |ավտոմատացված սարքը: |նորածնային և  մանկական|

|   |                     |                    |տարիքի համար`         |

|   |                     |                    |նվազագույնը 50*10.9   |

|   |                     |                    |մնացորդային           |

|   |                     |                    |լեյկոցիտների քանակը`  |

|   |                     |                    |<0.3*10.9`>

|   |                     |                    |յուրաքանչյուր միավորի |

|   |                     |                    |համար                 |

|   |                     |                    |pH չափում են (22 oC)  |

|   |                     |                    |պիտանիության ժամկետի  |

|   |                     |                    |վերջում` >6.4         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2012
N 1056-Ն
Որոշում