(ուժը կորցրել է 26.04.99 թիվ 248 որոշում)
i
041.0201.060499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 1999 թվականի թիվ 201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի 1999 թվականի գարնանային միջանկյալ հանդիպմանը մասնակցելու նպատակով 1999 թվականի ապրիլի 27-28-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային
բարեփոխումների նախարար
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ղարիբյան - ՀՀ գլխավոր գանձապետ
2. Է. Սանդոյանի, Վ. Ավանեսյանի և Ա. Ղարիբյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Տ. Սարգսյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: