(ուժը կորցրել է 13.02.15 թիվ 03-Ն որոշում)
i
603.0019.270712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թվականի N 19-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. հուլիսի 7-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 19-Ն որոշման
ՁԵՎ 2-երկաթ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000 թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) |
|Գտնվելու վայրը __________________________________ I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը _________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ________________________I____I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |
|_______________________________________ I____I____I____I____ I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Հաշվետու|Հաշվետու|
| |համարը |միավորը |ամսվա |տարվա |
| | | |ծավալը |սկզբից |
|_________________________________|_______|_________|________|________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|_________________________________|_______|_________|________|________|
|Առաքվել են բեռներ, ընդամենը | 110|հազար | | |
| | |տոննա | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|որից` | | | | |
|Հանքային շինարարական նյութեր | 110.1| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Ցեմենտ | 110.2| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Քարածուխ | 110.3| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Կոքս | 110.4| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Նավթ և նավթամթերք | 110.5| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Հանքաքար գունավոր մետաղներ | 110.6| «- « | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Սև մետաղներ | 110.7| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Սև մետաղների ջարդոն | 110.8| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Քիմիական և հանքային | | | | |
|պարարտանյութեր | 110.9| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Անտառային բեռներ |110.1.1| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Հացահատիկ և աղացվող մթերքներ |110.1.2| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Ներկրվել են բեռներ | 115|հազար | | |
| | |տոննա | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|որից` | | | | |
|Հանքային շինարարական նյութեր | 115.1| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Ցեմենտ | 115.2| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Քարածուխ | 115.3| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Կոքս | 115.4| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Նավթ և նավթամթերք | 115.5| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Հանքաքար երկաթ և մանգան | 115.6| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Սև մետաղներ | 115.7| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Սև մետաղների ջարդոն | 115.8| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Քիմիական հանքային պարարտանյութեր | 115.9| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Անտառային բեռներ |115.1.1| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Հացահատիկ և աղացվող մթերքներ |115.1.2| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Ներհանրապետական փոխադրումներ | 120|հազար | | |
| | |տոննա | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Բեռնաշրջանառություն | 125|հազար | | |
| | |տոննա-կմ | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Վագոնի պտույտը | 130| օր | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Վագոնների միջին օրական բեռնումը | 135| վագոն | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Վագոնների միջին օրական | | | | |
|բեռնաթափումը | 140| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Փոխադրվել են ուղևորներ | 145|հազար | | |
| | |ուղևոր | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|այդ թվում` | | | | |
|մեկնել են | 145.1| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|ժամանել են | 145.2| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|ՈՒղևորաշրջանառություն | 150|հազար | | |
| | |ուղևոր- | | |
| | |կմ | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Բեռնափոխադրումներից ստացված | 155|հազար | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | |դրամ | | |
|հարկի), ընդամենը | | | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|ՈՒղևորափոխադրումներից ստացված | | | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | | |
|հարկի), ընդամենը | 160| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային| | | | |
|տրանսպորտի գործունեությունից | | | | |
|ստացված հասույթը (առանց ավելացված| | | | |
|արժեքի հարկի), ընդամենը | 165| «-» | | |
|_________________________________|_______|_________|________|________|
|Աշխատավարձի հաշվարկման համար | | | | |
|կիրառվող աշխատողների միջին | | | | |
|ամսական թվաքանակը | 170| մարդ | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ___________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ ________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»______ ____ 20 ___ թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 19-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Առաքվել են բեռներ (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
5. 110-110.1.2 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
6. Ներկրվել են բեռներ (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
7. 115-115.1.2 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
8. Ներհանրապետական փոխադրումներ (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
9. Բեռնաշրջանառություն (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
10. Վագոնի պտույտ (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:
11. Վագոնների միջին օրական բեռնում (տող 135) և բեռնաթափում (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
12. Փոխադրվել են ուղևորներ (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
13. ՈՒղևորաշրջանառություն (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
14. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
15. ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
16. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 170) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: