(ուժը կորցրել է 19.10.15 թիվ 16-Ն որոշում)
i
603.0010.270712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թվականի N 10-Ն
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. նոյեմբերի 5-ի ««Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 9-ի
թիվ 10-Ն որոշման
ՁԵՎ 1-ԿՇ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000 թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) |
|Գտնվելու վայրը __________________________________ I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը _________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ________________________I____I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |
|_______________________________________ I____I____I____I____ I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինմոնտաժային աշխատանքները
._____________________________________________________________________.
|Անվանումը |Տողի |Չափման |Ընդամենը |դրանից` |Շինմոնտաժային|
| |համարը |միավորը|գործարկվել|գյուղական|աշխատանքներ |
| | | |են |բնակա- |(փաստացի |
| | | | |վայրերում|գներով` հազ. |
| | | | | |դրամ (մեկ |
| | | | | |տասնորդական |
| | | | | |նիշով), |
| | | | | |առանց |
| | | | | |ավելացված |
| | | | | |արժեքի հարկի)|
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Բնակելի շենքեր | 110|քառ.մ | | | |
|(110.1+110.2+ | |ընդ. | | | |
|110.3) | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 111| հատ | | | x |
|(111.1+111.2+ | | | | | |
|111.3) | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|110 տողից` | 110.1|քառ.մ | | | x |
|ա) նոր շենքերի | |ընդ. | | | |
|շինարարություն | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 111.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|դրանից բնակելի |110.1.1|քառ.մ | | | x |
|շենքեր առանց | |ընդ. | | | |
|ներքին հարդարման | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը |111.1.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|բ) տարբեր | 110.2|քառ.մ | | | x |
|նշանակության | |ընդ. | | | |
|շենքերի | |մակերես| | | |
|վերափոխում | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 111.2| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|գ)շենքերի ամրացում| 110.3|քառ.մ | | | x |
| | |ընդ. | | | |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 111.3| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 112|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Նախադպրոցական | 113| տեղ | | | |
|ուսումնական | | | | | |
|հաստատություններ | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 114|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 115| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|113 տողից` | 113.1| տեղ | | | x |
|նոր շենքերի | | | | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 114.1|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 115.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 116|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Հանրակրթական | 117|աշակեր-| | | |
|ուսումնական | |տական | | | |
|հաստատություններ | |տեղ | | | |
|(դպրոցներ) | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 118|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 119| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|117 տողից` | 117.1|աշակեր-| | | x |
|նոր շենքերի | |տական | | | |
|շինարարություն | |տեղ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 118.1|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 119.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 120|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Հիվանդանոցներ | 121|մահճա- | | | |
| | |կալ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 122|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 123| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|121 տողից` | 121.1|մահճա- | | | x |
|նոր շենքերի | |կալ | | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 122.1|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 123.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 124|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Առաջնային բժշկական| 125|հաճա- | | | |
|օգնության | |խում | | | |
|հաստատություններ | |մեկ | | | |
|(պոլիկլինիկաներ) | |հերթա- | | | |
| | |փոխում | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 126|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 127| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|125 տողից` | 125.1|հաճա- | | | x |
|նոր շենքերի | |խում | | | |
|շինարարություն | |մեկ | | | |
| | |հերթա- | | | |
| | |փոխում | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 126.1|քառ. մ | | | x |
| | |մակերես| | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 127.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 128|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Մշակույթի, | 129|քառ. մ | | | |
|զվարճությունների | |մակերես| | | |
|և հանգստի | | | | | |
|բնագավառի | | | | | |
|հաստատություններ | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 130| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|129 տողից` | 129.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 130.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 131|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Հյուրանոցներ և | 132|քառ. մ | | | |
|համանման | |մակերես| | | |
|բնակատեղեր | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 133| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|132 տողից` | 132.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|շենքերի քանակը | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 133.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 134|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Ռեստորաններ և | 135|քառ. մ | | | |
|հանրային սննդի | |մակերես| | | |
|օբյեկտներ | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 136| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|135 տողից` | 135.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 136.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 137|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Մեծածախ և | 138|քառ. մ | | | |
|մանրածախ առևտրի | |մակերես| | | |
|բնագավառի | | | | | |
|օբյեկտներ | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 139| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|138 տողից` | 138.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 139.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 140|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Գյուղատնտեսության,| 141|քառ. մ | | | |
|անտառային | |մակերես| | | |
|տնտեսության և | | | | | |
|ձկնորսության | | | | | |
|բնագավառի շենքեր | | | | | |
|և շինություններ | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 142| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|141 տողից` | 141.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 142.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 143|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Փոխադրումների | 144|քառ. մ | | | |
|(տրանսպորտի) | |մակերես| | | |
|բնագավառի շենքեր | | | | | |
|և շինություններ | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 145| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|144 տողից` | 144.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 145.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 146|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Ճանապարհների | 147| կմ | | | |
|շինարարություն |_______|_______|__________|_________|_____________|
|147 տողից` | 147.1| կմ | | | x |
|նոր ճանապարհների | | | | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Ճանապարհների | 148 |հազար | X | X | |
|նորոգում | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Տեղեկատվության և | 149 |քառ. | | | |
|կապի բնագավառի | |մակերես| | | |
|շենքեր և | | | | | |
|շինություններ |_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 150| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|149 տողից` | 149.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 150.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 151|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Մշակող | 152|քառ. մ | | | |
|արդյունաբերության | |մակերես| | | |
|բնագավառի շենքեր | | | | | |
|և շինություններ |_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 153| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|152 տողից` | 152.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն |_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 153.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 154|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Այլ շենքեր և | 155|քառ. մ | | | |
|շինություններ | |մակերես| | | |
|(նշել) |_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 156| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|155 տողից` | 155.1|քառ. մ | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | |
|շինարարություն | | | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|շենքերի քանակը | 156.1| հատ | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
|Շենքերի նորոգում | 157|հազար | X | X | |
| | |դրամ | | | |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 170| | | | |
| |_______|_______|__________|_________|_____________|
| | 171| | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 170.1| | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 171.1| | | | x |
|__________________|_______|_______|__________|_________|_____________|
| | 172| | X | x | |
._____________________________________________________________________.
2. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
(փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական
նիշով), առանց ավելացված արժեքի հարկի)
._____________________________________________________________________.
| Անվանումը |Տողի համարը|Շինմոնտաժային|
| | |աշխատանքներ |
|___________________________________________|___________|_____________|
| Ա | Բ | 1 |
|___________________________________________|___________|_____________|
|Ընդամենը (210.1+210.2+210.3) | 210| |
|___________________________________________|___________|_____________|
|այդ թվում` | | |
|___________________________________________|___________|_____________|
|շենքերի շինարարություն | 210.1| |
|___________________________________________|___________|_____________|
|այդ թվում` | | |
|___________________________________________|___________|_____________|
|կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ | 210.1.1| |
|___________________________________________|___________|_____________|
|բնակելի և ոչ բնակելի շենքերի | | |
|շինարարություն | 210.1.2| |
|___________________________________________|___________|_____________|
|դրանից` | | |
|հիմնական նորոգում | 210.1.2.1| |
|___________________________________________|___________|_____________|
|ընթացիկ նորոգում | 210.1.2.2| |
|___________________________________________|___________|_____________|
|քաղաքացիական շինարարություն | 210.2| |
|___________________________________________|___________|_____________|
|այդ թվում` | | |
|___________________________________________|___________|_____________|
|ճանապարհների և երկաթուղիների | | |
|շինարարություն | 210.2.1| |
|___________________________________________|___________|_____________|
|կոմունալ կառույցների շինարարություն | 210.2.2| |
|___________________________________________|___________|_____________|
|քաղաքացիական շինարարության այլ կառույցների | | |
|շինարարություն | 210.2.3| |
|___________________________________________|___________|_____________|
|մասնագիտացված շինարարական գործունեություն | 210.3| |
|___________________________________________|___________|_____________|
|այդ թվում` | | |
|___________________________________________|___________|_____________|
|շենքերի քանդում, շինարարական հրապարակի | | |
|նախապատրաստում | 210.3.1| |
|___________________________________________|___________|_____________|
|էլեկտրական, ջրամատակարարման և այլ | | |
|ճարտարագիտական համակարգերի հավաքակցման | | |
|աշխատանքներ | 210.3.2| |
|___________________________________________|___________|_____________|
|շինարարության ավարտական փուլի աշխատանքներ | 210.3.3| |
|___________________________________________|___________|_____________|
|այլ մասնագիտացված շինարարական | | |
|գործունեություն | 210.3.4| |
|___________________________________________|___________|_____________|
|210 տողից` բնակչության պատվերով | 211| |
|___________________________________________|___________|_____________|
|210 տողից` | | |
|սեփական ուժերով | 212| |
|___________________________________________|___________|_____________|
|ներգրավված կազմակերպություններով | 213| |
._____________________________________________________________________.
3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների (եռամսյակային)
(փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական
նիշով), առանց ավելացված արժեքի հարկի)
._____________________________________________________________________.
| |Տողի համարը|Շինարարությունը|այդ թվում` ըստ ֆինանսավորման|
| | |հաշվետու |աղբյուրների (նշել) |
| | |եռամսյակում |____________________________|
| | | | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 310| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 311| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 312| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 313| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 314| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 315| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 316| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 317| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 318| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 319| | | | |
|____________|___________|_______________|__________|_________|_______|
| | 320| | | | |
._____________________________________________________________________.
4. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը, տարեսկզբից___________մարդ
Ղեկավար ___________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ ________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»______ ____ 20 ___ թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 9-ի
թիվ 10-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» ձև 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ հաշվետվություն) լրացման կարգը:
2.Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի շինարարության վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, 1 սյունակում համապատասխանաբար` հաշվետու ամսում, 2 սյունակում արտացոլվում են գյուղական բնակավայրերում գործարկված շենքերը, իսկ 3-րդ սյունակում` հաշվետու ամսում կատարված շինմոնտաժային աշխատանքները` դրամական արտահայտությամբ:
2) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից: Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն): Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
3) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
4) 110.1 տողից` 110.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինոլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:
5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
6). «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
7) «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
9) «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլն ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
10) «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
11) «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
12) «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
13) «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
14) «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
15) «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
16) «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
17) «Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
18) 1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ`
ա. «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպակայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:
բ. «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:
գ. «Գազաֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազաֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազաֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:
դ. «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:
ե. «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:
զ. «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:
է. «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:
ը. «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:
թ. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
ժ. «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
7. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 210 տողում` «Ընդամենը» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված բոլոր շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (210տ.=210.1տ.+210.2տ.+210.3տ.):
2) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:
թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
3) 210.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
4) 210.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ծավալները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի և բոլոր տեսակի ոչ բնակելի շենքերի` գործարանների, արտադրամասերի, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային կառույցների սպասարկման ծառայությունների համար շենքերի, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերի, կրոնական նշանակության շենքերի շինարարություն, շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում:
5) 210.1.2 տողից` 210.1.2.1 տողում առանձնացվում են հիմնական նորոգման և 210.1.2.2 տողում ընթացիկ նորոգման աշխատանքները:
ա. Հիմնական նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներա-տեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
բ. Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
6) 210.2.1 տողում լրացվում են ճանապարհների և երկաթուղիների շինարարության ծավալները` մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն, խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում, թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների, երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), կամուրջների, այդ թվում` էստակադների շինարարություն և թունելների շինարարություն:
7) 210.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ծավալները` ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն, ջրառ հորատանցքների հորատում, էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական կառույցների` մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների), հեռահաղորդակցական համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների, էլեկտրակայանների շինարարություն:
8) 210.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ծավալները` ջրային ուղիների, նավակայանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն, հատակափորիչ աշխատանքներ, զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից), բացօթյա սպորտային կառույցների շինարարություն, հողատարածքի հողաբարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացում:
9) 210.3.1 տողում լրացվում են շենքերի քանդման, շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում, շինարարական տարածքների մաքրում, հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն, հանքարդյունահանող աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերի, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում, շինարարական տարածքի ցամաքուրդ (դրենաժ), գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ), հետախուզական հորատում, շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համանման նպատակների համար հանուկի նմուշառման հետախուզական գայլիկոնում, պայթեցման աշխատանքներ:
10) 210.3.2 տողում լրացվում են էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքների ծավալները` էլեկտրահաղորդակցական գծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում, հեռահաղորդակցության գծերի, համակարգչային ցանցերի և մալուխային հեռուստատեսության հաղորդակցագծերի, ներառյալ օպտիկական մալուխների, լուսավորման համակարգերի, հակահրդեհային ազդանշանային համակարգերի, ազդանշանային համակարգերի, փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի և արբանյակային ալեհավաքների հավաքակցում, կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի տեղակայում և ստուգում, շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի և խողովակների, գազամատակարարման, շոգեմուղերի, ցրցայտիչ հակահրդեհային և սիզամարգերի ցրցայտիչ համակարգերի տեղադրում, հավաքակցված խողովակաշարերի գործարկում, շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների տեղադրում, ներառյալ դրանց նորոգումը, սպասարկումը, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում, վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում:
11) 210.3.3 տողում լրացվում են շինարարության ավարտական փուլի աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածերի, դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից), պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում, ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլ, շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում), հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով, հատակների ծածակապատում գորգե և լինոլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսայե, պատվածքներով, հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով, պատերի պաստառապատում, ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում, քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում, ապակիների, հայելիների և այլնի տեղադրում, շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ:
12) 210.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական գործունեության աշխատանքների ծավալները` տանիքի հավաքակցում (մոնտաժում), տանիքի ծածկապատում, շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփում (զրոյական փուլ), մեկուսիչ աշխատանքներ (թունավոր գազերից, ջրից և այլն), շենքերի ապախոնավացում, այդ թվում տանիքածածկերի անջրանցիկության ապահովում, արտեզյան հորանցքների հորատում, մետաղական կոնստրուկցիաների հավաքակցում, ամրանաձողերի ծռում, քարե և աղյուսե շարվածքի շարում, փայտամածերի և լաստակների հավաքակցում (մոնտաժում) և ապամոնտաժում, ներառյալ փայտամածերի և լաստակների վարձակալում, ծխանցքերի և արդյունաբերական վառարանների տեղադրում, հատուկ թույլտվություն, բարձունքային աշխատանքների հմտություն պահանջող և համապատասխան սարքավորանքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում, օրինակ` բարձրահարկ շենքերում բարձունքային աշխատանքների և ստորգետնյա աշխատանքների իրականացում, բացօթյա լողավազանների շինարարություն, գոլորշիով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարում, ամբարձիչների և շինարարական այլ սարքավորանքի (նախատեսված ընդհանուր, ոչ մասնագիտացված շինարարական աշխատանքների համար) վարձակալում, գործարկումով (օպերատորով):
13) 210 տողից` 211 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:
14) 210 տողից` առանձնացվում են սեփական ուժերով և ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները (210տ.=212տ.+213տ.):
8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IY եռամսյակներ) կտրվածքով:
1) 1-ին սյունակում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները,
2) 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները:
9. «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» բաժինը լրացվում է աճողական կարգով` հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով: Բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ: