Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Պորտուգալիայի Հանրապետությունը` ի դեմս կառավարությունների (այսուհետ` Կողմեր), ցանկանալով զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հանրային հաղորդակցման ոլորտներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը հանձն են առնում նպաստել և զարգացնել երկկողմ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակական հաղորդակցման ոլորտներում:

Կողմերը կդյուրացնեն երկու երկրների հաստատությունների և քաղաքացիների միջև շփումներն ու փոխանակումը վերը նշված բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կխրախուսեն հաստատությունների և կազմակերպությունների համագործակցությունը կրթության բնագավառում: Իրենց հնարավորությունների սահմաններում և փոխադարձության հիման վրա նրանք կօժանդակեն.

ա) համալսարանների և մյուս բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը,

բ) մյուս երկրի ուսանողներին և հետազոտողներին ուսման վարձի համար դրամաշնորհների հատկացմանը,

գ) ցանկացած երկրի լեզվի, գրականության և մշակույթի ուսումնասիրման խթանմանը մյուս երկրի համալսարաններում և կրթական հաստատություններում,

դ) գրքերի, հրատարակումների, միկրոֆիլմերի, ձայներիզների և այլ կրթական, գրական, պատմական, մշակութային կամ գիտական նյութերի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կորոշեն այն մեթոդներն և պայմանները, որոնցով երկուստեք կճանաչեն գիտական աստիճանները, վկայագրերը և մյուս Կողմում պահանջվող այլ վկայականները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը, պատմության, ավանդույթների, արխիվների, գրադարանների, գրականության, արվեստի, երաժշտության, պարի, կինեմատոգրաֆիայի, ինչպես նաև ստեղծագործական և մշակութային գործունեության այլ բնագավառներում փոխադարձ իմացությունը խթանելու նպատակով, պարտավորվում են իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել.

ա) մշակույթի և արվեստի գործիչների փոխանակմանը,

բ) մյուս երկրում համագումարներին, գիտաժողովներին և այլ նման միջոցառումներին մասնակցությանը,

գ) ցուցահանդեսների փոխանակմանը,

դ) ստեղծագործական խմբերի փոխանակմանը,

ե) կինոյի շաբաթների անցկացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերից յուրաքանչյուրը իրավունք կունենա մյուսի տարածքում հիմնել մշակութային հաստատություններ` այն պայմանով, որ դրանք կգործեն ըստ տվյալ երկրի ներքին օրենսդրության դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ արվեստի գործերի, փաստաթղթերի և այլ պատմական կամ հնագիտական արժեքների ապօրինի տեղափոխումը արգելելու և պատժելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կարող են առանձին համաձայնագրեր կնքել գիտական և տեխնոլոգիական, ինչպես նաև հասարակական և կոնկրետ մշակութային այլ բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կխրախուսեն պետական և ոչ պետական մարզական կազմակերպությունների համագործակցությունը` նպաստելով փոխադարձ մարզական պարապմունքների անցկացմանը և դրանց մասնակցությանը, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը, համաձայն համապատասխան օրենքների, կհեշտացնեն մյուս Կողմի անձանց մուտքը երկիր, նրանց կեցությունը և մեկնումը այնտեղից, ինչպես նաև սույն Համաձայնագրով ստեղծված փոխանակման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ներմուծումը և հետագա արտահանումը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կմասնակցեն խորհրդակցությունների, որպեսզի նախապատրաստեն հատուկ լրացուցիչ դրույթներ, որոնք կարող են պահանջվել սույն Համաձայնագրի կիրառման համար: Այդպիսի լրացուցիչ դրույթները պետք է համաձայնեցվեն հայտագրերի փոխանակմամբ, կամ անհրաժեշտության դեպքում Կողմերը կհամաձայնեն Համատեղ հանձնաժողովի միջոցով` հրավիրելով պարբերաբար հանդիպումներ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի կիրառումից բխող ֆինանսական պարտավորությունները կկարգավորվեն Կողմերի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը ոչ մի կերպ չի վտանգի գոյություն ունեցող կամ ապագայում կնքվելիք երկկողմ համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները և չի ազդի Կողմերի այն իրավունքների և պարտականությունների վրա, որոնք բխում են այլ նմանատիպ համաձայնագրերից և որևէ այլ միջազգային պայմանագրից, որոնց Կողմ են նրանք հանդիսանում կամ կդառնան:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա համար պահանջվող ներքին իրավական ընթացակարգերի կատարումն ավարտելու մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից: Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն տևողության հաջորդական ժամկետներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ չդադարեցնի այն դիվանագիտական ուղիներով ներկայացված գրավոր ծանուցումով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Այն դեպքում, երբ որևէ Կողմ դադարեցնում է սույն Համաձայնագրի գործողությունը, ցանկացած փոխանակման ծրագիր, պլան կամ նախագիծ, որն ընթացքի մեջ է, ուժի մեջ կլինի մինչև դրա ավարտը:

Ի հաստատումն վերը նշվածի` կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված անձինք ստորագրել են սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Լիսաբոն քաղաքում 2000 թվականի նոյեմբերի 14-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պորտուգալերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում ծագած որևէ տարաձայնության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

 

pin
14.11.2000
Միջազգային պայմանագիր