Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով գիտական աստիճանների փաստաթղթերի ճանաչման և նոստրիֆիկացման, գիտական աստիճանների համադրելիության սկզբունքների մասին պայմանավորվածություններով,

ձգտելով պահպանել և զարգացնել գիտական կապերը,

հաստատելով բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցությունը շարունակելու ձգտումը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը իրենց պետությունների տարածքներում ճանաչում են մյուս Կողմի համապատասխան պետական որակավորման մարմնի տված գիտական կոչումների և գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի փաստաթուղթը վկայագրեր ունեցողների վերաատեստավորման ճանապարհով` Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերի լիազոր մարմինները.

անցկացնում են փոխադարձ խորհրդակցություններ` որակավորման ազգային համակարգերի զարգացման հայեցակարգի և բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորմանը առաջադրված պահանջները, ինչպես նաև գիտաշխատողների մասնագիտությունների ազգային ցանկերը (անվանացանկերը) մշակելիս,

ապահովում են բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգում գիտական աստիճաններ հայցողներին առաջադրվող հիմնական պահանջների համադրելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերի լիազոր մարմինները կզարգացնեն համագործակցություն բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում`

իրենց տարածքի ատենախոսությունների պաշտպանությունների խորհուրդներում մյուս Կողմի հայցողների ատենախոսությունների պաշտպանությունների անցկացման համար հավասար պայմաններ ստեղծելով,

ժամանակին փոխադարձաբար տեղեկացնելով Կողմերի բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգում կատարվող փոփոխությունների մասին, փոխանակելով այդ կադրերի ատեստավորման հարցերի վերաբերյալ համապատասխան նորմատիվ ակտեր և այլ նյութեր,

փորձի փոխանակման նպատակով անցկացնելով անհրաժեշտ համատեղ միջոցառումներ` բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման ընթացքի կառավարման և կատարելագործման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ատենախոսությունների փորձաքննության որակը բարձրացնելու նպատակով Կողմերի լիազոր մարմինները աջակցում են`

մյուս Կողմի ատենախոսության պաշտպանության խորհուրդներում առաջատար գիտնականների և մասնագետների մասնակցությամբ, նաև` որպես ատենախոսությունների ժամանակ ընդդիմախոսներ,

մյուս Կողմի ատենախոսության պաշտպանության խորհուրդներում պաշտպանած ատենախոսությունների լրացուցիչ փորձաքննության անցկացմանը` իրենց տարածքում ատենախոսությունների պաշտպանության խորհուրդներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության կողմից լիազոր մարմին է սահմանված Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը, իսկ Բելառուսի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության բարձրագույն որակավորման պետական կոմիտեն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Մասնակցությունը սույն Համաձայնագրին չի սահմանափակում Կողմերի իրավունքը բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցության այլ ձևերի օգտագործման մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ կարող են ստորագրվել լրացուցիչ համաձայնագրեր և արձանագրություններ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագրի տեքստում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերով տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կվերացնեն դրանք խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցագրի ստացման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարվա ընթացքում, և նրա գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում առավելությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 6-ից:

 

 

pin
19.07.2000
Միջազգային պայմանագիր