(ուժը կորցրել է 12.04.01 թիվ 286 որոշում)
i
040.0209.030499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 1999 թվական թիվ 209
i
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 5 և 9 հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու կարգը (կցվում է):
2. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքով օտարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված մարմին ճանաչել համապատասխան մարզպետին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի սեփականության իրավունքով օտարման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
3. Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` գյուղական համայնքների կողմից սահմանված կարգով ներկայացված նախահաշիվների հիման վրա:
4. Սույն որոշման կիրառման հետ կապված անհրաժեշտ նորմատիվ ակտերն ընդունում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` իրենց իրավասության սահմաններում:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգի մասին» N 57 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 3-ի N 209 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների վարչական
տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող
պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով
անհատույց տրամադրելու
1. Սույն կարգով սահմանվում է գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերը (այսուհետև` պահուստային ֆոնդի հողեր) սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու կարգը:
2. Պահուստային ֆոնդի հողերի անհատույց տրամադրվող հողատարածությունների համամասնությունները` ըստ գյուղական համայնքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Օտարվող պահուստային ֆոնդի հողերը որոշվում են գյուղական համայնքների հողերի օգտագործման սխեմաների և բնակավայրերի քաղաքաշինական գլխավոր հատակագծերի կամ մանրամասն հատակագծման նախագծերի հիման վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:
Պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրում է գյուղական համայնքի ղեկավարը:
3. Գյուղական համայնքի ղեկավարը պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ իրազեկ է պահում բնակչությանը` մամուլով, զանգվածային լրատվության և այլ միջոցներով:
4. Քաղաքացիներից հայտերն ընդունվում են պահուստային ֆոնդի հողերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր հայտ քննարկվում է սույն կետի պահանջներին համապատասխան (հայտի ձևը կցվում է):
i
Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար սեփականության իրավունքով անհատույց տրամադրվող հողամասի չափը որոշվում է տվյալ գյուղական համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից ոչ ավելի, ընտանիք (ծուխ)-անդամ (շունչ) հարաբերությամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվի տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայտերի ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային օգտագործման`
ա) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար.
բ) որպես տնամերձ:
Վերջնական ամփոփման արդյունքները համաձայնեցվում են գյուղական համայնքի ավագանու հետ և ներկայացվում մարզպետին:
5. Պահուստային ֆոնդի հողերը գյուղական համայնքներում բնակվող` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքի նախկինում հողի սեփականաշնորհումից չօգտված անդամներին սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:
6. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 1 և 2 ձևերը կցվում են), որոնցում նշվում են վիճակահանությամբ քաղաքացիների ձեռք բերած հողամասերի (չափի ու արժեքի, հողատեսքի, նպատակային նշանակության, օգտագործման նպատակի, հողօգտագործման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների, ներառյալ օգտակալության (սերվիտուտ) առկայությունը) վերաբերյալ տեղեկություններ:
Արձանագրություններն ստորագրում է գյուղական համայնքի ղեկավարը:
7. Նշված արձանագրությունների հիման վրա կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, իսկ հողի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Ձև
____
Հայաստանի Հանրապետության
----------------մարզի----------------
համայնքի ղեկավար
-------------------------------------
(համայնքի ղեկավարի անունը, հայրանունը,
-----------
ազգանունը)
ՀԱՅՏ
պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից
սեփականության իրավունքով անհատույց տրամադրման
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը,
------------------------------
հայրանունը, ազգանունը, հասցեն)
Ծանոթանալով 1999 թ. --------- ---- -ին գյուղական համայնքի ղեկավարի` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը` խնդրում եմ իմ --------- շնչից բաղկացած ընտանիքին սեփականության իրավունքով տրամադրել համապատասխան չափի հողատարածություն, ներառյալ տնամերձ հողամասը (եթե դրա անհրաժեշտություն կա, ընդգծել):
Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի սեփականաշնորհումից:
Դիմող ------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագիր ---------------------------------------------------
(համարը, երբ և ում կողմից է տրված)
Հայտն ընդունված է 1999 թ. ---------- ---- -ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի -------- համարով:
Ընդունող ----------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
------------------------------------------------------------------------
________________________________________________________________________
(կտրման գիծ)
Հայտն ընդունված է 1999 թ. ---------- ---- -ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի -------- համարով:
Ընդունող ----------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
(Կտրոնը հանձնվում է դիմողին):
Ձև 1
______
«Հաստատում են»
Համայնքի ղեկավար ---------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
--------------------------------------------------
--------------------------------------------------
(ստորագրությունը)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ----
հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով
անհատույց տրամադրելու
----- ------------- 1999 թ.
1. Հողամասի չափը (հեկտար) ------------------------------------------
2. Հողատեսքերը -----------------------------------------------------
3. Հողամասի օգտագործման նպատակը և գտնվելու վայրը ------------------
------------------------------------------------------------------------
4. Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ համապատասխան որոշման համարը և ամսաթիվը ---------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
5. Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը) ------------------
6. Վիճակահանության մասնակիցների թիվը -------------------------------
7. Վիճակահանության տոմսի համարը ------------------------------------
8. Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը -------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
Վիճակահանության մասնակից -------------------------------------------
------------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)
Վիճակահանությունը կազմակերպող --------------------------------------
(համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը)
Վիճակահանության մասնակիցներ` ---------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):
Ձև 2
______
«Հաստատում են»
Համայնքի ղեկավար ---------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
--------------------------------------------------
--------------------------------------------------
(ստորագրությունը)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ----
հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով
անհատույց տրամադրելու արդյունքների
----- ------------- 1999 թ.
Վիճակահանության անցկացման ամսաթիվը ------ -------------- 1999 թ.
Վիճակահանության վայրը ----------------------------------------------
------------------------------------------------------------------------
Վիճակահանությունն անցկացնող հանձնաժողովի կազմը ---------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը և մակերեսը (հա)` ըստ հողատեսքերի ------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
Որոշեցին հաստատել վիճակահանության հետևյալ արդյունքները
.________________________________________________________________________.
|NN |Վիճակահանության մասնակցի|Հասցեն| Հողամասի | Հողամասի |
|ը/կ|անունը, հայրանունը, | | |օգտագործման|
| |ազգանունը | | | նպատակը |
|___|________________________|______|________________________| |
| | | |հողա-|մակերեսը|այդ թվում| |
| | | |տեսքը| (հա) |տնամերձ | |
|___|________________________|______|_____|________|_________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|________________________|______|_____|________|_________|___________|
| | | | | | | |
.________________________________________________________________________.
Վիճակահանությունն անցկացնող գյուղական համայնքի ղեկավար ------------
------------------------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Վիճակահանության մասնակիցներ ----------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
Լրացվել է ------ --------------- 1999 թ.
(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):