(ուժը կորցրել է 23.02.00 թիվ 84 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13.փետրվարի.1993 թ. թիվ 41
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա կապիտալի ներգրավման աղբյուրների և օգտագործման բնագավառների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ներկայացնել հաշվետվություն համատեղ ձեռնարկությունների, օտարերկրյա ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների գրանցման ու մասնակիցների ներդրումների և դրանց չափերի վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` կիսամյակը մեկ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ներկայացնել հաշվետվություն օտարերկրյա վարկերի ստացման վերաբերյալ:
3. Հանրապետությունում գրանցված համատեղ ձեռնարկություններին, օտարերկրյա ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկություններին` եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ներկայացնել հաշվետվություն իրենց կողմից թողարկվող արտադրանքի (ծառայությունների) ծավալների վերաբերյալ` բնեղեն և գումարային արտահայտությամբ:
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը`
ա) սույն որոշման մեջ նշված հաշվետվությունների ներկայացնելն ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում մշակել համապատասխան ձևեր և հասցնել համապատասխան կազմակերպություններին.
բ) եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշմամբ նախատեսվող տեղեկատվական ամփոփ տվյալներ: