(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 1993թ թիվ 42
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ցույց տրվող տեխնիկական և մարդասիրական օգնությունն առավել արդյունավետ դարձնելու և այդ բնագավառում միասնական քաղաքականություն վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ցույց տրվող տեխնիկական և մարդասիրական օգնության հաշվառումը, կոորդինացումը և այդ ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
Օգնության աղբյուրների և բաշխման ուղղությունների գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում ստեղծել հատուկ ռեգիստր:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ելնելով տեխնիկական և մարդասիրական օգնության նկատմամբ տարբեր ոլորտներում հանրապետության ունեցած պահանջներից, մշակել և արտասահմանյան երկրներին ու միջազգային կազմակերպություններին ներկայացնել տեխնիկական օգնության ծրագրեր:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` յուրաքանչյուր տարվա մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց համակարգում տեխնիկական օգնության ծրագրեր` նախատեսված հաջորդ տարվա համար:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` տեխնիկական օգնության ծրագրերը, ինչպես նաև մարդասիրական օգնության կարիքների և ծավալների վերաբերյալ նյութերն օտարերկրյա պետություններին, ֆոնդերին և միջազգային կազմակերպություններին ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցով կամ նրա համաձայնությամբ:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` բաշխում պահանջող տեխնիկական օգնության ծրագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
6. Տեխնիկական օգնության ծրագրերի կատարման ընդհանուր հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
7. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ներկայացնել Հայաստան մուտք գործող մարդասիրական յուրաքանչյուր բեռան մասին տեղեկություններ` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության մշակած ձևի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 15-օրյա ժամկետում մշակել և հաստատել հիշյալ ձևը:
8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մարդասիրական բեռների ստացումից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ներկայացնել տեղեկանք մարդասիրական օգնության ստացման և բաշխման մասին:
9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել մարդասիրական օգնության ստացման և բաշխման մասին ամենամսյա հաշվետվություն: