Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱ ...

22.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.2012  -ից մինչեւ   22.12.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1361-Ն որոշում)

i

040.0766.260612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2012 թվականի N 766-Ն

 

i

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 22-ի

N 766-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների (այսուհետ` զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններ)` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության հետ կապված հարաբերությունները:

2. Բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցություն ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով`

1) ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկի փոխհատուցում.

2) ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի և մաքսավճարի փոխհատուցում.

3) գործող և զորահավաքային առաջադրանքների կատարման համար, սակայն խաղաղ ժամանակաշրջանում չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի փոխհատուցում.

4) զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար ներգրավված վարկային միջոցների փոխհատուցում` վարկային միջոցների սպասարկման բանկային տոկոսադրույքի չափով:

4. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևը և չափը սահմանվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ոլորտը համակարգող շահագրգիռ պետական մարմնի միջև կնքվող զորահավաքային առաջադրանքների կատարման վերաբերյալ պայմանագրում:

5. Պայմանագրերի կնքման բանակցային գործընթացներին ներգրավվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևի և չափի սահմանման մասով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2012
N 766-Ն
Որոշում