(ուժը կորցրել է 14.04.99 թիվ 218 որոշում)
i
041.0167.180399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 1999 թվականի թիվ 167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Վերականգնման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը մասնակցելու համար 1999 թվականի ապրիլի 17-20-ը Մեծ Բրիտանիա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Է. Սանդոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Լ. Արևշատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ա. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական
գործառնությունների դեպարտամենտի տնօրեն
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն»
ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
2. Է. Սանդոյանի, Մ. Ձավարյանի, Կ. Գալուստյանի, Է. Մուրադյանի, Լ. Արևշատյանի և Գ. Եղիազարյանի Մեծ Բրիտանիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Տ. Սարգսյանի, Ն. Երիցյանի, և Ա. Վարդանյանի Մեծ Բրիտանիա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մեծ Բրիտանիա մեկնելու հետ կապված հարցերը: