(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0648.290512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2012 թվականի N 648-Ն
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» ենթակետի երկրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 24-ի
N 648-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
1. ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն (United States Agency for International Development)
1.1. Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիա (Overseas Private Investment Corporation)
2. Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Development Bank)
3. Առևտրի համաշխարհային կազմակերպություն (World Trade Organization)
4. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
5. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)
6. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (International Atomic Energy Agency)
7. Արժույթի միջազգային հիմնադրամ (International Monetary Fund)
8. Աֆրիկյան զարգացման բանկ (African Development Bank)
9. Բազմակողմանի ներդրումների երաշխավորման գործակալություն (Multilateral Investment Guarantee Agency)
10. Բելգիական տեխնիկական համագործակցություն (Belgian Technical Cooperation)
11. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)
12. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit)
13. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (International Fund for Agricultural Development)
14. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danish International Development Agency)
15. Եվրոպա-Կովկաս ճանապարհային միջանցք (Transport Corridor Europe-CaucasusAsia)
16. Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)
17. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanish Agency for International Cooperation)
18. Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)
19. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadian International Development Agency)
20. Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (Millennium Challenge Corporation)
21. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
21.1. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (European Fund for Southeast Europe)
22. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japan International Cooperation Agency)
23. ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանս (United Nations Conference on Trade and Development)
24. ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (United Nations Industrial Development Organization)
25. ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով (United Nations Economic Comission for Europe)
26. ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ (United Nations Children's Fund)
27. ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (United Nations Development Programme)
28. ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (United Nations Environment Programme)
29. ՄԱԿ-ի սննդի և պարենային կազմակերպություն (Food and Agriculture Organization of the United Nations)
30. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (United Nations High Commissioner for Refugees)
31. Միավորված ազգերի կազմակերպություն (United Nations)
32. Միավորված Թագավորության Միջազգային Զարգացման Վարչություն (Department for International Development)
33. Միգրացիայի միջազգային կազմակերպություն (International Organization for Migration)
34. Միջազգային «Կարմիր խաչ» (International Red Cross)
35. Միջազգային Ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
36. Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)
37. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japan Bank for International Cooperation)
38. Ներդրումային Եվրոպական բանկ (European Investment Bank)
39. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)
40. Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)
41. Պարենի համաշխարհային ծրագիր (World Food Programme)
42. Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)
43. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
44. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)
45. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Co-operation and Development)
46. Փրկեք երեխաներին (Save the Children)
47. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organization of Petroleum-Exporting Countries)
48. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)
(ցանկը փոփ. 27.09.12 թիվ 1216-Ն որոշում (որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա))