Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶ ...

27.11.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.03.1999  -ից մինչեւ   27.11.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 13.11.01 թիվ 57 որոշում)

i

600.0001.290199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 1999 թվականի թիվ 17

 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծարման կարգը» (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

1999թ. հունվարի 29-ի թիվ 1 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա

ունեցող անձանց միջև առաջացած տարաձայնությունների

վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծման

 

Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (այսուհետև` Կողմեր) միջև առաջացած տարաձայնությունների` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) ընդունման, քննարկման և լուծման ընթացակարգը:

1. Տարաձայնությունները քննարկելիս Հանձնաժողովը և Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, սույն կարգով, ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Կողմերն առաջացած տարաձայնությունները լուծում են բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում փոխհամաձայնության չհանգելու դեպքում կարող են (համատեղ կամ առանձին) դիմել Հանձնաժողով:

3. Հանձնաժողով ներկայացված տարաձայնության վերաբերյալ դիմումը ստորագրում է այն ներկայացնող Կողմի ղեկավարը (Կողմերի ղեկավարները)` կցելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր:

4. Ստացված դիմումը սահմանված կարգով գրանցվում է Հանձնաժողովում և Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող:

5. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը 10-օրյա ժամկետում Կողմերին ծանուցում է դիմումին տրված ընթացքի մասին:

6. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կարող է կազմակերպել հանդիպումներ տարաձայնող Կողմերի կամ նրանց ներկայացուցիչների հետ, պահանջել լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր:

7. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կարող է հրավիրել անկախ փորձագետների, խորհրդատուների, ինչպես նաև սահմանված կարգով առաջարկել հարցը քննարկելու Հանձնաժողովի նիստում:

8. Տարաձայնության վերաբերյալ յուրաքանչյուր դիմումի տրվում է պատասխան: Հանձնաժողովը, իր իրավասության շրջանակներում, տարաձայնության բնույթով պայմանավորված, կայացնում է որոշում, արձանագրային որոշում կամ տալիս այլ գրավոր պատասխան:

9. Այն դեպքերում, երբ հարցը սահմանված կարգով մտնում է Հանձնաժողովի նիստի օրակարգ, ապա Կողմերը, անկախ փորձագետները և խորհրդատուները այդ մասին տեղեկացվում են նիստից առնվազն 2 օր առաջ:

10. Հանձնաժողովի նիստում լսվում են Կողմերի կամ նրանց լիազորած ներկայացուցիչների, Հանձնաժողովի անդամների, աշխատակազմի մասնագետների, անհրաժեշտության դեպքում` ներգրավված անկախ փորձագետների և խորհրդատուների կարծիքները (եզրակացությունները), ընթերցվում են տարաձայնության վերաբերյալ պետական իրավասու մարմիններից ստացված պարզաբանումներն ու առաջարկությունները:

11. Եթե Կողմերից մեկը հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել նիստից առնվազն 1 օր առաջ: Նման դեպքերում տարաձայնության քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ:

12. Եթե Հանձնաժողովի կողմից տրված լուծումը չի բավարարում Կողմերին (կողմին), ապա նրանք (նա) կարող են (է) կրկին դիմել Հանձնաժողով` ընդունված որոշումը վերանայելու խնդրանքով:

13. Տարաձայնության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուղարկվում է Կողմերին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում:

14. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է Կողմերի համար և կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.01.1999
N 1
Որոշում