Սեղմել Esc փակելու համար:
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.03.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.03.2012  -ից մինչեւ   20.03.2012  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 14.04.12 թիվ 342-Ա որոշում)

i

041.0237.200312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2012 թվականի N 237-Ա

 

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին 2012 թվականի ապրիլի 22-25-ը գործուղել Դուբլին (Իռլանդիա)` «Խթանելով լավ կառավարումը և պայքարելով կոռուպցիայի դեմ` ի աջակցություն սոցիալ-տնտեսական զարգացման» խորագրով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 20-րդ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերի համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի` Դուբլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Դուբլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.03.2012
N 237-Ա
Որոշում